Department of Epigraphy

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը հիմնադրվել է 1960 թ., բաժինը ղեկավարել է անվանի վիմագրագետ, պատմ. գիտ. թեկնածու Ս. Գ. Բարխուդարյանը (1960-1970 թթ.), ապա ակադ. Բ. Ն. Առաքելյանը (1970-1986 թթ.), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գր. Մ. Գրիգորյանը (1986-2011 թթ.), պատմ. գիտ. թեկնածու Գ. Գ. Սարգսյանը (2011 թ. – մինչ օրս):

Վիմագրության բաժնում են աշխատել վիմագրագետներ Ա. Շահինյանը, Ալ. Մանուչարյանը, Ս. Ավագյանը, նախիջևանագետ Ա. Այվազյանը, գրչագրողներ՝ Ն. Խանզադյանը, Լ. Ավագյանը և այլք: Բաժնի գործունեության բուն նպատակը հայերեն վիմագրերի՝ «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի ամբողջական հրատարա­կությունն է: Մինչ օրս լույս է տեսել 9 պրակ, որոնք ամփոփում են Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող ներքոնշյալ շրջանների վիմագրերը.

Դիվան հայ վիմագրության, պրակ I, Անի քաղաք, կազմեց՝ Հ. Ա. Օրբելի, Երևան, 1966:

Դիվան հայ վիմագրության, պրակ II, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1960:

Դիվան հայ վիմագրության, պրակ III, Վայոց ձոր. Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1967:

Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1973:

Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1982:

Դիվան հայ վիմագրության, պրակ VI, Իջևանի շրջան, կազմեցին՝ Ս. Ա. Ավագյան, Հռ. Մ. Ջանփոլադյան, Երևան, 1977:

Դիվան հայ վիմագրության, պրակ VII, Ուկրաինա, Մոլդովա, կազմեց՝ Գր. Մ. Գրիգորյան, Երևան, 1996:

Դիվան հայ վիմագրության, պրակ VIII, Ռուսաստանի դաշնություն, կազմեց՝ Գր. Մ. Գրիգորյան, Երևան, 1999:

Դիվան հայ վիմագրության, պրակ IX, Լոռու մարզ, կազմեցին՝ Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան, Երևան, 2012:

Բաժնում իրականացվում են ամենամյա վիմագրագիտական գործուղումներ, որոնց արդյունքում ընթացիկ փուլում են Կոտայքի (Գ. Սարգսյան), Սյունիքի (Գր. Գրիգորյան), Արագածոտնի (Ա. Մանուչարյան), Արմավիրի (Ա. Հարությունյան) մարզերի վիմագրերն ընդգրկող պրակների կազմման աշխատանքները: Զուգահեռ համակարգվում են վիմագրագետ Ս. Բարխուդարյանի կազմած և անտիպ մնացած Շիրակի մարզի վիմագրերն ընդգրկող պրակի աշխատանքները:

Վերջերս հրատարակվեց բաժնի ավագ գիտաշխատող Ա. Մանուչարյանի «Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.)», Եր. 2015 թ., խորագրով մենագրությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակության է պատրաստվում բաժնի գիտաշխատող Ա. Հարությունյանի «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գիրքը, ուր ընդգրկված է Վաղարշապատի վանքերից ընդօրինակված ավելի քան 700 արձանագրություն:

Բաժինը ակտիվ գործունեություն է ծավալում նաև գիտական տարբեր պարբերականներում հոդվածներ տպագրելու ուղղությամբ, մասնավորապես՝ վերջին տարիներին վիմագրագիտական բնույթի բազմաթիվ հոդվածներ են տպագրել Գ. Սարգսյանը, Գր. Գրիգորյանը, Ա. Մանուչարյանը, Ա. Հարությունյանը, Հ. Հակոբյանը և այլք:

Staff

Arsen Harutyunyan Ավագ գիտաշխատող
Gagik Sargsyan Ավագ գիտաշխատող
Hayk Hakobyan Կրտսեր գիտաշխատող
Susanna Adamyan Կրտսեր գիտաշխատող
Subscribe to RSS - Department of Epigraphy