Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Արտաշատ մայրաքաղաքի երրորդ նորահայտ արխիվը

2013 թ. Արտաշես Առաջինի (մ.թ.ա. 189-160 թթ.) կառուցած Ապոլոնի տաճարից 90 մ. հեռավորության վրա գտնվող երկու սենյակից բաղկացած բաղնիքի հարավ-արևելյան կողմում բացված համակառույցի սենյակներից մեկի հարավային որմի վերին հատվածում, հրդեհի մոխրի և ածուխի միջից հայտ են եկել ուշ անտիկ ժամանակաշրջանի արխիվի գոյությունը հավաստող կնքադրոշմներ: Արտաշատից հայտնաբերված երրորդ արխիվի կնքադրոշմները պարսից շահնշահերի դիմապատկերներով են, արևի գնդաձև նշանով, երբեմն ճառագայթներով, իշխանավորների պատկերով, պահլավերեն և հունարեն արձանագրություններով: Հունարեն արձանագրություններով կնքադրոշմերն  ակներևաբար սիրիական են: Կնքադրոշմների թիվը 850 է: Ընթեռնելի են միայն  760-ը: Մովսես Խորենացին իր երկերի էջերում հիշատակում է  անտիկ շրջանի մի քանի` պալատական, տաճարական, հարկային արխիվներ: Արտաշատի նորահայտ արխիվը ակներևաբար տաճարականի մի հատվածն է: Արխիվը ինքստինքյան վկայում է  քաղաքի գործարար աշխույժ կյանքի, զարգացած վավերագրերի գրառման կատարելագործված ձևերի մասին:

Ուսումնասիրության խնդիր է պարզել Արտաշատի արխիվի կապերը, բացի Սասանյան Պարսկաստանից նաև այլ երկրների հետ ունեցած աղերսների մասին:

 

Մկրտիչ Զարդարյան