Հանդիպում հայ-չեխական համատեղ հնագիտական արշավախմբի ներկայացուցիչների հետ

Tue, 10/04/2016 - 15:15

Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունը հանդիպեց Հայաստան ժամանած չեխ գործընկերների հետ։ Քննարկվեցին Արմավիրի մարզում հայ - չեխական արշավախամբի այս տարի կատարած աշխատանքնը և հետագա համագործակցության հեռանկարները։

Արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թ. սեպտեմբեր ամսին` համաձայն 2015 թ. ձեռք բերված համաձայնության ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև: Արշավախմբի նպատակն է իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում` պարզելու համար հնագիտական շերտերի, կառույցների և այլ բնույթի կառուցվածքների տարածումը արտաքին նշաններ չունեցող տեղամասերում: 2015 թ. իրականացվող ծրագիրը նախնական է և կրում է փորձնական կամ ճանաչողական բնույթ: Սույն տարվա հետազոտությունների մեջ են ընդգրկվել հետևյալ հնավայրերը.

  1. Խանջյան բլուր բնակատեղի – նեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան,
  2. Աղվեսի ղռեր բնակատեղի – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն,
  3. Լեռնամերձի հնագիտական համալիր – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լեռնամերձ,
  4. Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածքը:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Չեխական կողմի ներկայացուցիչներն են.

  1. Սլավիկ Աղասսարյան – կազմակերպիչ,
  2. Վիտ Վիչալչակ – հովանավոր,
  3. Դենիսա Վիչալչակովա – հովանավոր,
  4. Պրոֆեսոր Յան Ֆռոլիկ – հնագետ, արշավախմբի չեխական կողմի ղեկավար, Պրահայի համալսարանի Հնագիտության ինստիտուտ
  5. Յոզեֆ Մատիաշեկ – հնագետ,
  6. Ռադեկ Մուրեչեկ – հնագետ,
  7. Պավել Չվալինա – հնագետ,
  8. Յառոսլավ Բարտա – երկրաֆիզիկոս,
  9. Յառոսլավ Ջիրկու – երկրաֆիզիկոս,
  10. Տոմաշ Բելով – երկրաֆիզիկոս: