Գիտաժողով․ «Հայ ժողովրդական մշակույթ»

Mon, 11/27/2017 - 09:00 to Wed, 11/29/2017 - 18:00

2017 թ. նոյեմբերի 27-29-ին Հնագիտության և ազգագրության ինստիտու­տում կհրավիրվի «Հայ ժողովրդական մշակույթ» խորա­գրով հեր­թական գի­տական նստաշրջանը։

 

Զեկուցումներն ընդունվելու են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով։

 

Զեկուցումները պետք է հանձնել մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը՝ նստաշրջանի կազմակերպական հանձնախմբի անդամներ Թամար Հայրապետյանին, Սուրեն Հոբոսյանին, Հարություն Մարությանին։

 

Զեկուցումների ընդունման մասին կտեղեկացվի մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը։

 

Զեկուցումների տեքստերին առաջադրվող մի շարք պահանջներ.

 

1. Զեկուցումը պետք է մինչև նստաշրջանը հրատարակված չլինի։

2. Բուն զեկուցման տեքստի (ապագա հոդվածի) ծավալը չպետք է գերա­զանցի 21.600 նիշը (12 էջ)՝ բառամիջյան արանքներով (cha­rac­ters, with spaces / знаков, с пробелами), ներառյալ հղումները։ Նշված էջաքանակից զատ կարելի է ներկայացնել մինչև 2 էջ ծավալ զբաղեցնող աղ­յու­սակ­ներ և լուսանկարներ։ Նշված ծա­վալները գերազանցող տեքստերը չեն ընդունվելու։

3. Թղթի չափերը՝ A4, սահմանագիծը՝ վերևից ու ներքևից՝ 2.54 սմ, ձախից և աջից՝ 3.17 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5։

4. Հայերեն ամփոփումը ընդհանուր ծավալի մաս է կազմում։ Անգլերեն և ռուսերեն ամփոփումներից յուրաքանչյուրը խիստ ցանկալի է, որ լինեն 1 էջի չափով (1.800 նիշ)։

5. Նշել մինչև 10-ական բանալի բառեր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

6. Տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12։ Անգլերեն և ռուսերեն տեքստերը՝ Times New Roman տառատեսակով։

7. Տեքստը ցանկալի է ներկայացնել Word-2007 ձևաչափով, լուսանկարները՝ TIF կամ բարձրորակ JPEG ձևաչափով։

8. Գծանկարները և լուսանկարները պետք է ներկայացնել տեքստից ա­ռանձին։ Լուսանկարների խտությունը պետք է լինի 300 և բարձր։ Լու­սա­նկարները պետք է ունենան բացատրագրեր, ուր պետք է նշված լինեն նաև դրանց սկզբնաղբյուրները։

9. Ծանոթագրությունները դրվելու են տեքստի տողատակում։ Միջազգայնորեն ընդունելի ժողովածուներում՝ առանձին հոդվածներում առկա հղումներից զատ, գրքի վերջում դրվում է հղված գրականության լրիվ ցանկը՝ բոլոր մատենագիտական տվյալներով։ Քանի որ դա, որպես կանոն, մեծ ծավալ է զբաղեցնում, ուստի առաջարկվում է տողատակի հղումներում ներկայացնել գրականությունը հնարավորինս ամբողջական ձևով։ Մասնավորապես, առաջարկվում է ձև, երբ ներկայացվում է հղվող աշխատանքի էջերը, նոր միայն՝ հղվող էջը։ Ստորև ներ­կա­յաց­վում են հղումների մի քանի օրինակներ։

 

Հոդված պարբերականում

Է. Գ. Մինասյան, «Արցախյան ազատամարտի պատմության ուսումնա­սի­րու­թյան արդի վիճակն ու խնդիրները», ԼՀԳ 2 (2005), 30-41, էջ 35։

Микаэл Золян, «Этнополитический конфликт и национальная идентичность: о некоторых аспектах Нагорно-Карабахского конфликта», Вестник Российско-арм­янского университета (гуманитарные и общественные науки) 2 (2004)։ 30-39, с. 35.

Jeffrey K. Olick, “Collective Memory: The Two Cultures,” Sociological Theory 17: 3 (November 1999): 333-348, p. 346.

Levon Abrahamian, “Archaic Ritual and Theater: From the Ceremonial Glade to the Theater Square,” Soviet Anthropology & Archeology 29: 2 (Fall 1990): 45-69, p. 48.

 

Հոդված կամ գլուխ ժողովածուում

Հ. Մարության, «Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը և «ամերի­կա­հայ ազգու­թյան» ձևավորման գործընթացը. – Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում. գիտաժողովի նյութեր։ Խմբ. Արամ Սիմոնյան, Պոլ Հայտոսթյան, Անդրանիկ Տագեսյան, և Յուրի Ավետիսյան, 42-54 (Երևան, ԵՊՀ հրատ., 2013), 51։  

Л. Андреев, «Легенда о Фландрии». – В кн.: Шарль де Костер. Легенда об Уленшпигеле и Ламме Гудзаке, об их доблестных, забавных и достославных деяниях во Фландрии и других краях, 3-9 (М.: Изд-во «Художественная ли­тература», 1988), 8.

Harutyun Marutyan, “Can Collective Memory of Genocide Lead to Reconciliation? A View from Yerevan,” in Prospects for Reconciliation: Theory and Practice. Proceedings of the International Work­shop. Yerevan, 27 November 2010, ed. Hranush Kharatyan-Araqelyan and Leyla Neyzi, 24-38 (Bonn, 2011), 32.  

 

Գիրք

Պա­րույր Ս­ևակ, Ե­ղի­ցի լույս (Երևան, «Հա­յաս­տան» հրատ., 1969, 297 էջ), 41։

Հարություն Մարության, Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշո­ղու­­­թյունը և Ղարաբաղյան շարժումը, պատ. խմբ. Լ. Հ. Աբրահամյան։ Հիշողության ազգագրություն. 2 (Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտու­թյուն» հրատ., 2009, 432 էջ), 321։

Ю. Г. Барсегов, Геноцид армян – преступление против человечества: о право­мерности термина и юридической квалификации (Ереван: Изд-во «Айастан», 1990, 32 с.), 28.

А. Я. Гуревич, Проблемы средневековой народной культуры (М.: Изд-во «Ис­кусство», 1981, 359 с.), 56.

Levon Abrahamian, Armenian Identity in a Changing World (Costa Mesa, CA: Mazda Publishers, 2006, XVI+408 p.), 43.

Thomas W. J. Mitchell, Picture Theory: Essays on Verbal and Visual Representation (Chicago and London: The University of Chicago Press, 1994, XV+445 p.), 152.