Բանախոսություն․ «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը»
Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում։