Institute of Archaeology and Ethnography NAS RA - Վիմագրության բաժին https://iae.am/en/department-of-epigraphy ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը հիմնադրվել է 1960 թ.: Բաժինը ղեկավարել է անվանի վիմագրագետ, պատմ. գիտ. թեկնածու Ս. Գ. Բարխուդարյանը (1960-1970 թթ.), ապա ակադ. Բ. Ն. Առաքելյանը (1970-1986 թթ.), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գր. Մ. Գրիգորյանը (1986-2011 թթ.), պատմ. գիտ. թեկնածու Գ. Գ. Սարգսյանը (2011 թ. – մինչ օրս): Վիմագրության բաժնում են աշխատել վիմագրագետներ Ա. Շահինյանը, Ալ. Մանուչարյանը, Ս. Ավագյանը, նախիջևանագետ Ա. Այվազյանը, գրչագրողներ՝ Ն. Խանզադյանը, Լ. Ավագյանը և այլք: Բաժնի գործունեության բուն նպատակը հայերեն վիմագրերի՝ «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի ամբողջական հրատարա­կությունն է: Մինչ օրս լույս է տեսել 10 պրակ, որոնք ամփոփում են Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող ներքոնշյալ շրջանների վիմագրերը. Դիվան հայ վիմագրության, պրակ I, Անի քաղաք, կազմեց՝ Հ. Ա. Օրբելի, Երևան, 1966: Դիվան հայ վիմագրության, պրակ II, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1960: Դիվան հայ վիմագրության, պրակ III, Վայոց ձոր. Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1967: Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1973: Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1982: Դիվան հայ վիմագրության, պրակ VI, Իջևանի շրջան, կազմեցին՝ Ս. Ա. Ավագյան, Հռ. Մ. Ջանփոլադյան, Երևան, 1977: Դիվան հայ վիմագրության, պրակ VII, Ուկրաինա, Մոլդովա, կազմեց՝ Գր. Մ. Գրիգորյան, Երևան, 1996: Դիվան հայ վիմագրության, պրակ VIII, Ռուսաստանի դաշնություն, կազմեց՝ Գր. Մ. Գրիգորյան, Երևան, 1999: Դիվան հայ վիմագրության, պրակ IX, Լոռու մարզ, կազմեցին՝ Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան, Երևան, 2012: Դիվան հայ վիմագրության, պրակ X, Շիրակի մարզ, կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 2017: Բաժինն իրականացնում է ամենամյա վիմագրագիտական գործուղումներ, որոնց արդյունքում ընթացիկ փուլում են Կոտայքի (Գ. Սարգսյան), Արագածոտնի (Ա. Մանուչարյան), Արմավիրի (Ա. Հարությունյան) մարզերի վիմագրերն ընդգրկող պրակների կազմման աշխատանքները: Վիմագրագիտության բնագավառում նշանակալի ներդրում էին բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Արսեն Հարությունյանի՝ վերջերս հրատարակած զույգ մենագրությունները՝ նվիրված մեր երկու խոշոր սրբավայրերի՝ Վաղարշապատի վանքերի ու եկեղեցիների վիմագրությանը (Ա. Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Ս. Էջմիածին, 2016), ինչպես նաև Խոր Վիրապի վանքի ձեռագրական ու վիմագրական ժառանգությանը (Ա. Հարությունյան, Խոր Վիրապ. պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը, Երևան, 2017), իսկ Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատի կամ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանը, գրչության կենտրոնին ու վիմագրությանը նվիրված մենագրությունը պատրաստվում է հրատարակության: Ա. Հարությունյանը զբաղվում է նաև Տաթևի վանական համալիրի, ինչպես նաև Երևանի միջնադարյան հուշարձանների գրավոր ժառանգության (ձեռագրեր և վիմագրեր) ուսումնասիրությամբ, հրատարակել է թեմային առնչվող հոդվածներ, որոնք դեռ պետք է մենագրությունների նյութ դառնան: Նշելի է նաև բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Աշոտ Մանուչարյանի «Սաղմոսավանք» մենագրությունը (Երևան, 2015), ինչպես նաև գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Հայկ Հակոբյանի հրատարակության պատրաստած ակադ. Հովսեփ Օրբելու՝ Գանձասարի և Հավուցպտուկ վանքերի վիմագրությանը նվիրված ռուսերեն աշխատությունը (Ереван, 2016): 2018 թ. մայիսին բաժնի նախաձեռնությամբ գիտաժողով կազմակերպվեց՝ նվիրված վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին: 2019-ին հրատարակվեց գիտաժողովի մասնակիցների գիտական հոդվածների ժողովածուն, որը կարծես մի համեստ տուրք եղավ մեծանուն գիտնականի հիշատակին:   en Սեդրակ Բարխուդարյանի կյանքն ու վիմագրագիտական գործունեությունը https://iae.am/en/node/188

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:24:35 +0000 Ռոման Հովսեփյան 188 at https://iae.am XIX դարի հայ տեղագիրների վիմագրագիտական ժառանգությունը https://iae.am/en/node/187

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:23:36 +0000 Ռոման Հովսեփյան 187 at https://iae.am Դիվան հայ վիմագրության Սյունիքի լրացուցիչ պրակի կազմում և հրատարակություն https://iae.am/en/node/186

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:22:19 +0000 Ռոման Հովսեփյան 186 at https://iae.am Դիվան հայ վիմագրության 10-րդ պրակի (Արմավիրի մարզ) կազմում և հրատարակություն https://iae.am/en/node/185

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:20:58 +0000 Ռոման Հովսեփյան 185 at https://iae.am Դիվան հայ վիմագրության 10-րդ պրակի (Շիրակի մարզ) կազմում և հրատարակություն https://iae.am/en/node/184

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:18:42 +0000 Ռոման Հովսեփյան 184 at https://iae.am Դիվան հայ վիմագրության պրակների կազմում և հրատարակություն ենթածրագիր https://iae.am/en/node/183

Department of Epigraphy

Tue, 13 Oct 2015 16:16:58 +0000 Ռոման Հովսեփյան 183 at https://iae.am