Institute of Archaeology and Ethnography NAS RA - Բանահյուսության տեսության և պատմության բաժին https://iae.am/en/department-of-folklore-theory-and-history en «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի մոտիվների համեմատական ուսումնասիրություն https://iae.am/en/node/453

Գիտական այս ուղղվածությամբ արված են մասնակի հետազոտություններ, որոնք պարզապես նախանշում են «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի որոշ մոտիվների համեմատությունն այլ ժողովուրդների վեպերում առկա մոտիվների, այդ թվում`«Աստվածաշնչում» հանդիպող ակնհայտ զուգահեռների հետ: Այս քննություններն արված են հնդեվրոպական համեմատական առասպելաբանության և պատմա-համեմատական տեսությունների շրջանակում (տե՛ս Մանուկ Աբեղյան, Կարապետ Մելիք-Օհանջանյան, Սարգիս Հարությունյան  և այլք), համեմատության շրջանակ ներառված սահմանափակ քանակի մոտիվները դիտարկվում էին մեծ մասամբ առասպելական-դիցաբանական և պատմական հիմքով: Հայտնի տեսությունների և մերօրյա բանագիտական տեսությունների համադրումով ներկա աշխատանքում վիպական մոտիվները քննարկվում են նախորդող հետազոտումներից տարբեր դիտանկյունով: «Սասնա ծռերի» մոտիվների ամբողջական համալիրի քննության այս նոր դիտանկյունը որքանո՞վ է շահեկան, ցույց կտա ավարտուն աշխատանքը:

Ներկա աշխատանքը վիպագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում նոր չէ.«Սասնա ծռերի»Գ և Դ ժողովածուների ընդգրկած անտիպ պատումների  հիման վրա արդեն իսկ կազմված է մոտիվների համացույց (Արուսյակ Սահակյան), Դ հատորի Առաջաբանում տրված է որոշ խմբի մոտիվների համառոտ քննությունը (Արուսյակ Սահակյան): Տարբեր արխիվներում պահվող անտիպ նոր պատումների հետագա ժողովածուները (հատոր Ե, Զ, Է, կազմող` Արուսյակ Սահակյան) ունեն մոտիվների նույնանման համացույց, և հատորների առաջաբաններում մոտիվների խմբերը քննվում են նոր ելակետով: Մոտիվների համալիրի ամբողջական և ըստ ամենայնի ընդգրկուն քանակը կարող է ապահովել մոտիվների համեմատական ուսումնասիրության բազմակողմանի հնարավորություններ: Այս առումով` ներկա աշխատանքը պիտի որ լրացնի հայ վիպագիտության մեծ բացը:

Հայոց միակ բանավոր վեպի`«Սասնա ծռերի» մոտիվների ուսումնասիրությունը  ստեղծում է հնարավորություններ նաև պատմագրության միջոցով հասած հայոց մյուս վեպերի հետ համեմատական նոր ուսումնասիրության, ինչպես նաև այլ ժողովուրդների բանավոր վեպերի հետ համեմատական ուսումնասիրությունների համար, հնարավոր է` բոլորովին նոր դիտանկյունով:

Մոտիվն, ընդհանրապես, և կայուն մոտիվը, հատկապես, վեպում հանդես է գալիս իբրև բովանդակային միավոր. որպես այդպիսին` մեծապես կապված է վիպական կառուցվածքի հետ: Այս իմաստով` մոտիվը, փաստորեն, գործում է կառուցվածքի պահանջով, և տարբեր ժանրերում հանդես եկող ամենատարածված մոտիվներն իսկ (առասպել,  պատմական և տեղագրական ավանդություն, հեքիաթ, վիպերգ, բանաձևային ժանրեր, անգամ քնարական ժանրեր) մտնում են վեպ, դառնում են միջադեպի հենասյուն և վեպի ամբողջական հյուսվածքում  գործում են միայն վեպի ժանրային պահանջմունքի համեմատ: Ժանրային կառուցվածքային այս ելակետը թույլ է տալիս մոտիվների համեմատական քննություն վիպական այլ ժանրերի ներսում: Մոտիվների քննական համալիրով և ժանրային կառուցվածքի հիմքով վեպի և վիպական այլ ժանրերի համեմատական ուսումնասիրությունը նույնպես հայ բանագիտության բացերից է:

Արուսյակ Սահակյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 14:39:48 +0000 Սմբատ Հակոբյան 453 at https://iae.am https://iae.am/en/node/453#comments Գայլի կերպարը հայ ավանդական բանահյուսության մեջ https://iae.am/en/node/451

«Գայլի կերպարը հայ ավանդական բանահյուսության մեջ» թեմայով ուսումնասիրություն  Հայաստանում  գրեթե չի կատարվել: Թեմայի կերպարին առնչվող հատ ու կենտ նյութեր կան, որոնք հարևանցի են կատարված, միայն թռուցիկ անդրադարձներ են:

Հայ ավանդական բանահյուսության մեջ առաջին անգամ  է առասպելական այս կերպարը մանրակրկիտ և խորքային ուսումնասիրության  ենթարկվում՝ օգտագործելով թե՛ զանազան արխիվներում պահվող նյութերը,  թե՛ հայ և արտասահմանյան գրականությունը և թե՛ մեր կողմից կատարած գրառումները:

Լիլիթ Սահակյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 12:19:59 +0000 Սմբատ Հակոբյան 451 at https://iae.am https://iae.am/en/node/451#comments «Վասպուրականի հայոց բանահյուսական մշակույթը» https://iae.am/en/node/450

Թեմայի հետազոտության առարկան է Վասպուրականի գավառները ներկայացնող (Ռշտունիք, Շատախ, Հայոց Ձոր, Թիմար, Արճակ և այլն) բանահյուսական առկա նյութի հիման վրա տեսական ու տեքստաբանական մակարդակներով հետազոտություն կատարելով բացահայտել հիշյալ գավառների բանահյուսական ընդհանրություններն ու տարբերությունները, ավանդական միջավայրի, բարբառների ու խոսվածքների փոխներթափանցումներն ու դրսևորման ձևերը, բանահյուսական երկացանկի և ժանրերի կենցաղավարման ու վերարտադրման առանձնահատկությունները և ընդհանուր բանահյուսական ժառանգության ձևավորման գործում ունեցած մասնակցության աստիճանը:

«Վասպուրականի հայոց բանահյուսական մշակույթը» թեման ամբողջացնելու   համար. պետք է արխիվներից հանել, ընտրել և առանձնացնել տարածաշրջանի բանահյուսական (որոշ չափով նաև ազգագրական) նյութերը, դրանք մուտքագրել և դասակարգել ըստ ժանրերի, կատարել համապատասխան տեքստաբանական աշխատանքներ (բառարան, ցանկեր, ծանոթագրություններ և այլն), կատարված աշխատանքի հիման վրա շարադրել Վասպուրականի բանահյուսական մշակույթի հավաքման և գրառման և տպագրման պատմությունը, ներկայացնել պատմական ակնարկ տարածաշրջանի մասին, հետազոտել և վերլուծել Վասպուրականի բանահյուսական  ժառանգությունը, անդրադարձ կատարել Վասպուրականի գավառների բարբառներին:

Աշխատանքի վերջնական արդյունքը պետք է լինի «Վասպուրական. հայոց բանահյուսական մշակույթը» ժողովածուի հրատարակությունը, որի ծավալը կախված կլինի ոչ տպագիր նյութի` արխիվներում եղած քանակից:

Մարինե Խեմչյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 12:15:35 +0000 Սմբատ Հակոբյան 450 at https://iae.am https://iae.am/en/node/450#comments Հայ հմայական բանահյուսության ժանրային համակարգը (անեծք, օրհնանք, երդում և հմայական աղոթք նաև որոշ քանակի սպառնալիքի բանաձևեր) https://iae.am/en/node/449

Հմայական բանահյուսության նախնական կարևոր տեսակներից են անեծք, օրհնանք, երդումը, ինչպես նաև հմայական աղոթքն ու սպառնալիքի բանաձևերը, որոնց հետազոտությունը հայ բանագիտության մեջ կատարել է Ս. Հարությունյանը Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ»գրքում (1975) և «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» համահավաք ժողովածուում (2006):

Հեղինակն ուսումնասիրել և հրատարակել է սույն հետազոտությունների հիմնական արդյունքները, կատարել հմայական բանահյուսության մի շարք տեսակների (անեծք,օրհնանք,աղոթք) ժանրային, տիպաբանական և կիրառական հատկանիշների համակողմանի քննություն, արել է բազմաթիվ եզրահանգումներ ու տվել դրանց ներքին և արտաքին փոխաղերսները:

Արտերկրում միայն հմայական աղոթքների մասին կան ժողովածուներ, որոնցից արժեքավոր է Ֆրեդերիկ ֆեյդիի «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» ժողովածուն, Վենետիկ, 1986: Իսկ հմայական բանահյուսության մյուս ժանրերի մասին առանձին ուսումնասիրություններ չկան: Ընդհանուր առմամբ սույն հետազոտությունը հայ բանագիտության մեջ ամբողջացնում է բանահյուսական այդ հինավուրց տեսակների գիտական ընդհանուր բնութագրումները, ժանրային տիպաբանական կառուցվածքային հատկանիշները և կիրառություններն ինչպես հին գրավոր հուշարձաններում, այնպես էլ բանավոր ավանդության մեջ:

Հմայական բանահյուսությունը շատ կարևոր տեղ է գրավում ժողովուրդների, մանավանդ հին ժողովուրդների վաղնջական հավատալիքների, կրոնական պատկերացումների, աշխարհընկալումների հետազոտման բնագավառում և պատմամշակութային կարևոր արժեք ունի նրանց նախնադարյան մտածողության և բանաստեղծական ընկալումների բացահայտման ու լուսաբանման բնագավառներում:

Թեմայի կատարման առաջին փուլում քննվելու է նախնադարյան հավատալիքները և հմայական արարողությունները:

Երկրորդ փուլում ներկայացվելու է մարդկային խոսքի նկատմամբ հմայական հավատալիքներն ու դրանց տեսակները և այդ ժանրերի կիրառության շնորհիվ դրանց պարտադիր իրագործման աշխարհայացքային ըմբռնումները: Սույն հենքի վրա հայ հմայական բանաձևերը բաժանվում են հետևյալ ժանրային տեսակների.

ա) անեծք-օրհնանք և սպառնալիքի խոսքերն իբրև հմայական բանաձևերի հնամյա տեսակ

բ) երդումները և հմայական աղոթքներն որպես համեմատաբար բանաձևային բարդ կառուցվածք ունեցող միավորներ

գ) բանավոր ավանդության մեջ և նաև վաղ շրջանի գրավոր կիրառություններում այդ ժանրերի մեջ կատարվել են միջժանրային փոխանցումներ. Անեծքը վերածվում է երդման նախապայմանի, իսկ հմայական աղոթքներում կատարվում է անեծքի, օրհնանքի, երդման և սպառնալիքի բանաձևերի համադրում ու վերամշակում: Ուսումնասիրության մեջ այդ խնդիրները կատավելու են առանձին ենթագլուխներով և համապատասխան եզրահանգումներով:

Կիրառվում են մարդկային հնագույն մտածողության նախնական աստիճանները որոշարկելու, ինչպես նաև բացահայտելու դրանց հնագույն գործարկումները բանավոր և գրավոր հին ավանդություններում (պայմանագրեր, կտակներ, կալվածագրեր, դաշնագրեր և այլն): Նպատակն է բացահայտել այս ժանրերի պատմամշակութային նշանակությունը ժողովրդական մտածողության տարբեր փուլերում: Սույն հետազոտությունը արժանի է հատուկ ուսումնասիրության բուհական ծրագրերում ներմուծվելու և դասավանդվելու հեռանկարով ու արդի սերունդներին իրազեկ պահելու իրենց նախնիների հնագույն մտորումների մասին, որոնք ըստ մեր հետազոտության արդյունքի ունեն իրավաբանական արժեք և առնչվում են հին իրավունքի պատմության հետ:

Լուսինե Ղռեջյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 12:08:29 +0000 Սմբատ Հակոբյան 449 at https://iae.am https://iae.am/en/node/449#comments Համշենահայերի բանավոր մշակույթը https://iae.am/en/node/448

2016-2020թթ. ընթացքում կշարունակենք  Թուրքիայում բնակվող իսլամ համշենցիներից հայերեն բանահյուսական նյութեր գրառել: Նախատեսում ենք  Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում  բնակվող քրիստոնյա  համշենահայերից ևս հավաքել բանահյուսության նմուշներ, դրանք ավելացնել դեռևս 19-րդ դարավերջին և 20-րդ դարի ընթացքում մեր գիտության և մշակույթի մի շարք նվիրյալների՝ Ն. Խտշյանի, Ս. Հայկունու, Գ. Սրվանձտյանցի, Հ. Աճառյանի և մյուսների,  ինչպես նաև Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում բնակված համշենցի մտավորականների՝ Բ. Թոռլաքյանի, Ա. Զեյթունյանի, Հ. Գուրունյանի և այլոց տպագիր և անտիպ գրառումներին և հրատարակել քրիստոնյա և իսլամ  համշենահայերի բանավոր մշակույթն ամփոփող հնարավորինս ամբողջական հատոր:

Սերգեյ Վարդանյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 11:49:10 +0000 Սմբատ Հակոբյան 448 at https://iae.am https://iae.am/en/node/448#comments Թիֆլիսահայ բանագիտական մտքի ձևավորման ու կայացման շրջափուլերը https://iae.am/en/node/447

Թիֆլիսահայ բանագիտական մտքի ձևավորման ու կայացման շրջափուլերը ուսումնասիրությունը ոչ Հայաստանում և ոչ էլ Սփյուռքում առ այսօր չի իրականացվել: Առաջին անգամ է թեման մանրակրկիտ հետազոտման ենթարկվում: 19-րդ դարի կեսերից սկսած թիֆլիսահայ մշակութային գորրծիչների կողմից (Խ.Աբովյան, Գ.Ախվերդյան, Մ.Միանսարյանց, Գ.Տեր Ալեքսանդրյանց) բանահյուսական նյութերի գրառումները, ինչպես և բանահավաքների լայն  ցանցի ստեղծոււմը (Տ.Նավասարդյան, Ե. Լալայան) պայմանավորված էին ոչ միայն հայ հոգևոր մշակութային արժեքների փրկության կարևորությամբ, այլև` աշխարհասփյուռ հայության համախումբ կեցության գաղափարների ամրագրմամբ:

Սվետլանա Վարդանյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 11:44:31 +0000 Սմբատ Հակոբյան 447 at https://iae.am https://iae.am/en/node/447#comments ԱՄՆ-ի հայ համայնքի բանահյուսական արդի մշակույթը https://iae.am/en/node/446

Ամերիկահայոց բանավոր արդի մշակույթը ցարդ ամբողջական և համակարգված ուսումնասիրության չի ենթարկվել ոչ հայրենիքում, ոչ սփյուռքում, քանի որ հատուկ գիտական գործուղումներ չեն եղել այդ նպատակն իրականացնելու ուղղությամբ: Ամերիկահայոց բանավոր ավանդությունը հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի բաղկացուցիչ մասը կազմելով՝ հիմնականում զարգացել է ազգային ավանդների հիման վրա, սակայն, նմանությունների հետ միասին, այն ներառում է նաև խիստ ինքնատիպ յուրահատկություններ, որոնք պայմանավորված են օտարության մեջ նրանց ապրած անցյալ ու ներկա կյանքի պատմական, հասարակական ու քաղաքական հանգամանքներով:

1979, 1989, 2001, 2008 թթ. շուրջ 30 տարիների ընթացքում, թեպետ ընդմիջումներով, բայց պարբերաբար ԱՄՆ կատարած իմ անձնական և գիտաժողովային 4 ուղևորությունների (Նյու Յորք, Բոստոն, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Ֆրեզնո, Մայամի) ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայ համայնքի ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչների հետ, գրի առել և ձայնագրել նրանց հաղորդած տարաբնույթ նյութերը (շուրջ 1500 միավոր), որոնք հանգամանալից գիտական վերլուծությունն ու հետազոտությունը ուշագրավ նոր արդյունքներ կարող են արձանագրել հայ արդի մշակութաբանության ասպարեզում:

Այժմ սույն նյութերի գիտական համակարգմամբ և տեսական հետազոտմամբ պետք է կատարվի պլանավորվող աշխատությունը: Հետազոտությունը բաղկացած է լինելու ներածությունից և երեք գլուխներից:

Ներածության մեջ ներկայացվելու է կատարված աշխատանքը, ամերիկահայ բանահյուսության գիտական հետազոտության ընդհանուր նպատակն ու խնդիրները:

1. Պատմաբանագիտական ակնարկում տրվելու է ընդհանուր պատկերացում ԱՄՆ-ի հայ համայնքի կազմավորման մասին՝ սկսած 1618 թվից, երբ առաջին հայը ոտք է դրել Ամերիկա, ապա՝ ուսանելու նպատակով ԱՄՆ մեկնած հայ երիտասարդների և պանդուխտ արհեստավորների ու մշակների հոսքը, և ի վերջո՝ համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի գաղթը…: Պատմական փաստերը հիմնավորվելու են ականատես-վերապրողների հուշերով և պատմական երգերով, ինչպես նաև մտավորականներից իմ կատարած հարցազրույցների մեջբերումներով:

2. ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդության տարբեր ժանրերի տիպաբանական առանձնահատկությունների հետազոտություն.  ժանրերի, թեմաների, կերպարների, պատմական դեպքերի ու դեմքերի ընդհանուր բնութագիրը, քանակային վերլուծության մեթոդով և  խրոնոսոցիոլոգիական աղյուսակի միջոցով պարզվելու է բանասացների սեռատարիքային խմբերի նրանց հաղորդած նյութերի ինքնատիպ յուրահատկությունները:

3. Հայոց ընդհանուր մշակութաբանական ավանդների և ամերիկահայերի տարբեր սերունդների հաղորդած բանահյուսական նյութերի փոխառնչությունները, կապված աշխարհագրական տեղաշարժերի և ժամանակի գործոնի հետ, ժանրերի, թեմաների և կերպարների, նաև այլ պարագաների կրած փոփոխությունները տարբեր ժամանակների ընթացքում, ինչպես նաև բանասացների սեռատարիքային խմբերի և բանահյուսական նյութերի փոխհարաբերությունները:

Սույն հետազոտությունը իր էությամբ և բովանդակությամբ նորույթ լինելով՝ իր ինքնատիպությամբ կարող է նպաստել նոր սերունդների գաղափարախոսության զարգացմանը. պարզ կդառնա, թե ինչպես ազգային ավանդական մշակույթը օտարության մեջ ինչպիսի փոփոխությունների  և ձևախեղումների կարող է ենթարկվել՝ իր հետ միասին փոխելով նաև սերունդների ազգային ինքնության դրսևորման մակարդակը: Դրանով իսկ կբացահայտվի աշխարհասփյուռ հայության բանահյուսական մշակույթի արդիական արժեքն ու նշանակությունը:

Վերժինե Սվազլյան

Department of Folklore Theory and History

Mon, 18 Apr 2016 11:39:23 +0000 Սմբատ Հակոբյան 446 at https://iae.am https://iae.am/en/node/446#comments Հայ ժողովրդական հեքիաթների կայուն բանաձևերի տիպաբանական և համեմատական հետազոտություն https://iae.am/en/node/429

Հայ հեքիաթագիտության մեջ մինչ օրս չարծածված այս թեման նախորդ՝ 2011-2015 թթ գիտահետազոտական աշխատանքի ժամանակահատվածում ուսումնասիրվել է ըստ Հայաստանի տարբեր պատմաազգագրական տարածաշրջանների (Վասպուրական, Լոռի, Տավուշ) հեքիաթների: Հետազոտության արդյունքների հիման վրա գրվել են մի շարք հոդվածներ և տպագրվել գիտական հրատարակություններում:

Հեքիաթագիտական այս կարևոր բնագավառի ուսումնասիրությունն ամբողջացնելու համար նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում ընդլայնել նախորդ թեմայի սահմանները համահայկական հեքիաթային կայուն բանաձևային տեսակներն առանձնացնել ըստ իրենց կատարած գործառույթների, համակարգել, կազմել համապատասխան աղյուսակներ և հայկական բանաձևերի ուղեցույց, որը ոչ միայն կներկայացնի հայկական հեքիաթների կառուցվածքի բանաձևերը, այլև կնպաստի հեքիաթագետների ուսումնասիրություններին: Յուրաքանչյուր գործառույթ ներկայացնող հիմնական բանաձևի տակ կընդգրկվեն Հայաստանի բոլոր տարածաշրջանների հեքիաթներում առկա նմանատիպ բանաձևի տարբերակները, որոնց զուգահեռ կներկայացվեն հարևան ժողովուրդների հեքիաթների նմանատիպ գործառույթով բանաձևերը:

Ուսումնասիրությունը հնարավորություն կտա ավելի հանգամանորեն հետազոտելու հայ ժողովրդական հեքիաթների սյուժեներն ու մոտիվները, դիտարկելու հեքիաթների կառուցվածքային խնդիրները, բացահայտելու հնագույն առասպելաբանական և ծիսահավատալիքային ատաղձի առկայությունն ու դրանք մեկնաբանել ժամանակակից մոտեցումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեքիաթային կայուն բանաձևերի տեսակներն ու գործառույթները բազմազան են, հարկ կլինի առանձին-առանձին անդրադառնալ բանաձևերի յուրաքանչյուր տեսակի ծագումնաբանության, ձևավորման և կիրառման խնդիրներին, որոնք կներկայացվեն գիտական հոդվածների սահմաններում:

Հետազոտությունը բաղկացած կլինի տեսական ուսումնասիրությունից և հեքիաթային բանաձևերի ուղեցույցից, որի ծավալը կախված կլինի ընդգրկված նյութերում առկա բանաձևերի քանակից:

Էսթեր Խեմչյան

Department of Folklore Theory and History

Thu, 11 Feb 2016 10:23:08 +0000 Սմբատ Հակոբյան 429 at https://iae.am https://iae.am/en/node/429#comments Հին առասպելները հայ վիպական ավանդության մեջ https://iae.am/en/node/427

Հայ վիպական բանահյուսությունը բավականաչափ մշակված է հայագիտության մեջ` կարելի է թվել Ղ.Ալիշանի, Հ.Գելցերի, Մ.Աբեղյանի, Ս.Հարությունյանի հիմնարար աշխատությունները: Մյուս կողմից, հին հայոց հոգևոր մշակույթի՝ կրոնի և կրոնական ու առասպելաբանական պատկերացումների ուսումնասիրությունները, հասկանալի պատճառներով, ԽՍՀՄ-ում հետ էին մնում հայագիտության մյուս ճյուղերի ուսումնասիրություններից: Ներկայումս, հաշվի առնելով համաշխարհային գիտության առաջընթացը, հնդեվրոպական և հինարևելյան կրոնների ու առասպելների վերաբերյալ գիտության զարգացումը և գիտելիքների աճը, հնարավոր է նոր որակի հասցնել հայագիտության այս ճյուղը:

Հայ վիպական բանահյուսությունը ներկայացված է մի շարք գրական հուշարձաններով` վկայված հայ հին հեղինակների գրքերում և բանավոր ավանդությունում՝ 1) ազգածին լեգենդներ («ազգածին առասպել»)` վկայված պատմահայր Մովսես Խորենացու գրքում և VII դարի հեղինակ Սեբեոսին վերագրված Անանուն հեղինակի` հայերի ծագման պատմության համառոտ շարադրանքում, 2) «Վիպասանք»` հին վիպաշարերը (մ. թ. ա. VI-I դդ.)` գրառված Խորենացու կողմից, 3) «Պարսից պատերազմ»` Արշակունյաց Հայաստանի (մ. թ. I-V դդ) վերջին շրջանի վիպական պատմությունները` ներկայացված Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Խորենացու, Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի գրքերում, 4) «Տարոնի պատերազմ»` Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» զգալի մասը կազմող՝ Տարոն գավառի վիպական պատմությունը, 5) «Սասնա Ծռեր»` արաբական կիրապետության և նրան հաջորդող ժամանակաշրջանի (VII-XIIIդդ.) հայ ժողովրդական  մեծ էպոսը` առաջին անգամ գրառված  XIX դարում, բայց հայտնի ըստ անուղղակի աղբյուրների XII դարից ի վեր :

Նախատեսվում են մի շարք ուսումնասիրություններ նվիրված հայոց ազգածին ավանդությանը: Կարելի է առանձնացնել այդ թեմայով աշխատությունների երկու դիտանկյուն` պատմական և առասպելաբանական: Առաջինը հետաքրքիր է հայոց ազգածագման խնդրի առնչությամբ, իսկ երկրորդը` հին հայոց կրոնական պատկերացումների և այլ ժողովուրդների առասպելների հետ ունեցած կապի համատեքստում: Ազգածին ավանդությունը, որպես հայոց ազգածագման վերաբերյալ ինքնուրույն աղբյուր, հատուկ կքննարկվի այդ թեմային նվիրված աշխատություններում: Համեմատական առասպելաբանության համատեքստում հետաքրքիր է Հայկի և Բելի հակադրության համեմատությունը այլ հնդեվրոպական ժողովուրդների որոշ առասպելների հետ, ուր աստծու կամ դրական հերոսի հակառակորդի անունը համադրելի է Բելի անվան հետ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հերոսի նախատիպը պետք լինի արևմտասեմական ամպրոպի աստված Բաալը (Բահաղ): Սա ակնարկում է հնագույն հնդեվրոպական- արևմտասեմական կապերի գոյությունը, որոնք կարող են տեղայնացվել Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում և մերձակայքում:

Մյուս էպիկական շարքերը ստեղծվել են ավելի ուշ ժամանակներում և նրանց հերոսները, բացի «Սասնա ծռերից» հաճախ պատմական կերպարներ են (օրինակ, «Վիպասանքում»՝ Արտաշես, Տիգրան, Արտավազդ): բայց և այնպես, այդ ստեղծագործություններում ևս առկա է հզոր առասպելաբանական շերտը (հմմտ. օրինա Արտավազդի՝ մասիսի վիհում փակված կերպարը), իսկ «Սասնա Ծռերում» որոշ հերոսներ ուղղակի ծագում են հին աստվածներից (օրինակ, Սանասարը և Դավիթը ամպրոպի աստծուց, Մհերը՝ Միհրից):

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայոց բոլոր վեպերը կառուցվածքային առումով համապատասխանում են ազգածին ավանդությանը, որը կարող է դիտվել որպես հայոց առաջին վեպ (էպոս): Այդ բոլոր ստեղծագործությունները, ինչպես ազգածին ավանդությունը, ծագում են հնագույն տիեզերածին առասպելից և ներկայացնում են հայոց դիցածնության (թեոգոնիա) առասպելի հետագա ձևափոխությունները: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր վեպի առանձնահատկությունըների ուսումնասիրությունը հանգեցնում է նոր ու հետաքրքիր արդյունքների:

Հայ վիպական բանահյուսությունը, այսպես ասած, «կոդավորել» է հայոց պատմությունը վիպական ստեղծագործությունների միջոցով ըստ դարաշրջանների (ազգածին ավանդությունը՝ նախնական շրջան, «Վիպասանքը»՝ Երվանդյան և Արտաշիսյան արքայատոհմերի շրջան, «Պարսից պատերազմը» և «Տարոնի պատերազմը»՝ Արշակունյաց և հետարշակունյաց շրջաններ, «Սասնա ծռերը»՝ արաբական տիրապետության և հետագա դարաշրջանը):

Այսպիսով, հայ վիպական ավանդության ստեղծագործություններում արտոցոլվել են ժողովրդի պատմության որոշակի դարաշրջանները: Մյուս կողմից, բոլոր հին վեպերում առկա է առասպելաբանական նշանակալի տարրը՝ երկվորյակների առասպելույթը, ամպրոպի աստծու կռիվը իր հակառակորդ օձ-վիշապի դեմ, մեռնող և հարություն առնող հերոսի առասպելը և նրանց ձևափոխությունները: Ընդ որում, այդ հերոսները, բոլոր վիպական մեծ ստեղծագործություններում ի հայտ են գալիս նույն հերթականությամբ, օրինակ՝

Երկվորյակներ

Մեծ հերոս

Մեռնող և հառնող հերոս

Երվանդ և Երվազ

Արտաշես

Արտավազդ

Սանասար և Բաղդասար

Դավիթ

Փոքր Մհեր

Սա ցույց է տալիս, որ բոլոր հին վեպերը ստեղծվել են ըստ մեկ միասնական սխեմայի: Անունները փոխվում են, բայց հերոսների առասպելաբանական կերպարները՝ մնում նույնը: Ընդ որում, «Վիպասանքում», «Պարսից պատերազմում» և «Տարոնի պատերազմում» անունները, ինչպես ասվեց, պատմական են (արքաներ, թագուհիներ, զորավարներ): Վեպի խնդիրն է ցույց տալ դարաշրջանի պատմությունն ըստ արքետիպային հերոսների շարքերի:

Այս դրույթները հիմնավորվում են բոլոր վիպական ցիկլերի մանրամասն վերլուծությամբ:

Արմեն Պետրոսյան

Department of Folklore Theory and History

Thu, 11 Feb 2016 10:16:14 +0000 Սմբատ Հակոբյան 427 at https://iae.am https://iae.am/en/node/427#comments Հայ ժողովրդական երգիծական մանրապատումներ https://iae.am/en/node/426

«Հայ ժողովրդական երգիծական մանրապատումներ» թեմայով ուսումնասիրություն ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում առ այսօր չի կատարվել, այդ բնագավառին առնչվող եղած հատ ու կենտ նյութերն էլ հպանցիկ, թռուցիկ ձևակերպումներ են, կամ էլ այս կամ այն բնագավառին կամ զվարճախոսին վերաբերող անդրադարձներ:

Առաջին անգամ է վիպական բանահյուսության այդ տեսակը մանրակրկիտ և համապարփակ ուսումնասիրության ենթարկվում՝ օգտագործելով թե՛ շուրջ 140-ամյա տպագիր նյութերը, թե՛ զանազան արխիվներում պահվող ձեռագիր  նյութերն ու մեր կողմից կատարած գրառումները:

Արմեն Սարգսյան

Department of Folklore Theory and History

Thu, 11 Feb 2016 10:09:49 +0000 Սմբատ Հակոբյան 426 at https://iae.am https://iae.am/en/node/426#comments