ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ

Ինստիտուտի գիտական խորհուրդը ինստիտուտի գիտական գործունեությունը համակարգող մարմին է, որի կառուցվածքը և անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է ակադեմիայի համապատասխան բաժանմունքի բյուրոն:

Գիտական խորհուրդը

  • Քննարկում, հաստատում է ինստիտուտի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերը.
  • համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները.
  • քննարկում և հրատարակության է երաշխավորում ինստիտուտի աշխատող-ների ու տվյալ մասնագիտությամբ այլ կազմակերպություններում աշխատող հեղինակների պլանային և արտապլանային մենագրությունները , ժողովածուները և այլն.
  • առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները ինստիտուտի գիտական գործունեության վերաբերյալ.
  • քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ.
  • նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություն-ներն առաջադրում է պարգևատրման, ինստիտուտի գիտնականներին ներկայացնում է գիտական կոչումների շնորհման ու առաջադրում ընտրել ակադեմիայի կազմում.
  • հաստատում է գիտական աշխատողների ատեստավորման արդյունքները.
  • ընտրում է ինստիտուտի հրատարակությունների խմբագիրներին, հաստա-տում խմբագրության կազմը:
  • Ինստիտուտի գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: 

 

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ (2017թ.-ից)

1. Ավետիսյան Պավել Սեդրակի - տնօրեն, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ
2. Բոբոխյան Արսեն Ալեքսանդրի - փոխտնօրեն, պ.գ.թ.
3. Աբրահամյան Լևոն Հմայակի - բաժնի վարիչ, պ.գ.թ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ
4. Բադալյան Ռուբեն Սերգեյի - բաժնի վարիչ, պ.գ.դ.
5. Գալստյան Միհրան Վարդգեսի - բաժնի վարիչ, պ.գ.դ
6. Զարդարյան Մկրտիչ Հովհաննեսի - բաժնի վարիչ, պ.գ.թ.
7. Կարապետյան Ռուբեն Սուրենի - բաժնի վարիչ, պ.գ.դ.
8. Հայրապետյան Թամար Լազարի - բաժնի վարիչ, բ.գ.թ.
9. Հոբոսյան Սուրեն Գևորգի - բաժնի վարիչ, պ.գ.թ
10. Մելքոնյան Հուսիկ Անդրեասի - բաժնի վարիչ, պ.գ.թ.
11. Բաբաջանյան Աստղիկ Ալեքսանդրի - ԵԳԽ-ի նախագահ, պ.գ.թ.
12. Խառատյան Հրանուշ Սերգեյի - առաջատար գիտաշխ․, պ.գ.թ.
13. Պետրոսյան Էմմա Խաչատուրի - առաջատար գիտաշխ․, պ.գ.դ.
14. Մարության Հարություն Տիրանի - գլխ. գիտաշխ․, պ.գ.դ.
15. Սարգսյան Գագիկ Գվիդոնի - բաժնի վարիչ, ավագ գիտաշխ․, պ.գ.թ.
16. Հովսեփյան Ռոման Աղասու - ավագ գիտաշխ․, կ.գ.թ.
17. Հարությունյան Արսեն Էդուարդի - ավագ գիտաշխ․, պ.գ.թ.
18. Ավետիսյան Հայկ Գրիգորի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր
19. Պետրոսյան Համլետ Լենսերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր
20. Մկրտչյան Սամվել Սուրենի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր