Անտիկ Հայաստանի գեղարվեստական մշակույթը. ուղղություն և ոճ

Ծրագրվող աշխատանքը նպատակ ունի ուսումնասիրելու անտիկ Հայաստանի գեղարվեստական մշակույթում առկա ոճական հոսանքներն ու ուղղությունները: Աշխատանքը կատարվելու է ժամանակագրական բաժանմամբ, գեղարվեստական ոճերի և ուղղությունների համակարգման և դասակարգման նպատակով:

Թեմայի շրջանակներում՝ ուսումնասիրվելու են.

- իրանական` աքեմենյան մշակույթի (մ. թ. ա. 6 - 4-րդ դդ). դերն ու ազդեցությունը Հայաստանի ճարտարապետական ձևերի, գեղարվեստական մետաղագործության, խեցեգործության, գլիպտիկայի վրա,

- հելլենիստական Հայաստանի գեղարվեստական մշակույթում՝ տեղական-ավանդական և “արևմտյան” (Սիրիա, Փոքր Ասիա) ուղղությունների փոխազդեցության դրսևորումները,

- պարթևական մշակութային ներգործությունը մոնումենտալ քանդակագործության և մանր պլաստիկայի վրա,

- Մ. թ. 1 – 4 դդ. հռոմեական (արևելահռոմեական) մշակույթի ազդեցությունը և ոճական դրսևորումները հայկական ճարտարապետության, գեղարվեստական արհեստագործության մի շարք ճյուղերում:

 

Հասմիկ Մարգարյան