Հայ ազգագրության բաժին

Ազգագրության բաժինը որպես Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտա-կազմակերպչական միավորներից մեկը, կազմավորվել է 1959 թ. հուլիսին (բաժնի վարիչ Դ.Վարդումյան-1959-2005թթ., 2005 թվականից մինչ այսօր բաժինը ղեկավարում է Ս.Հոբոսյանը)՝ ԳԱ Պատմության ինստիտուտի ազգագրության խմբի և Հայաստանի Պատմության թանգարանի ազգագրության բաժնի վրա: Մինչ այդ սկսած դեռևս 1920-ական թվականներից ազգագրական աշխատանքները Հայաստանում հիմնականում կենտրոնացած  է եղել Պատմության թանգարանում, 1953 թվականից՝ նաև Պատմության ինստիտուտում (ազգագրության խմբի ղեկավար Է. Կարապետյան- 1953-55թթ., Դ. Վարդումյան- 1955-59թթ):

Հայ ազգագրական գիտության կայացման ու միջազգային գիտական հանրության կողմից ճանաչման գործում մեծ նպաստ ունեցան միջին սերնդի ներկայացուցիչները` Դ. Վարդումյան, Վ. Բդոյան, Է. Կարապետյան, Կ. Մելիք-Փաշայան, Ա. Օդաբաշյան, Կ. Սեղբոսյան, Լ. Պետրոսյան և ուրիշներ: 1950-ական թթ. հիմնավորապես ուսումնասիրվեցին հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորությունները: Հետազոտվեցին և հրատարակվեցին հայ ժողովրդի տնտեսական կենցաղին,  նյութական և հոգևոր մշակույթին, հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքինվ երաբերող տասնյակ ուսումնասիրություններ:

Ժողովրդական մշակույթի գանձերը համակողմանիորեն և պարբերաբար ընթերցող լայն հասարակայնությանը գիտականորեն ներկայացնելու առումով կարևոր երևույթէր «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի ստեղծումը, որի առաջին հատորը լույս է տեսել 1970թ. վերջին՝ 26-րդ հատորը 2009 թվականին: 2007 թ. ՀԱԻ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության շրջանակներում սկսեց հրատարակել «Ազգագրական և բանահյուսական ժառանգություն» մատենաշարը, որտեղ հրատարակվում են ինստիտուտի արխիվում պահպանվող նյութեր:

Հայ ազգագրագետների նոր սերունդը (Յու. Մկրտումյան, Լ. Վարդանյան, Է. Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ռ. Վարդանյան, Ռ. Նահապետյան, Ա. Պետրոսյան, Լ. Աբրահամյան, Հ. Սարգսյան, Զ. Խառատյան, Հ. Խառատյան, Ս. Հոբոսյան, Ս. Պողոսյան, Ա. Ստեփանյան, Հ. Մարության, Ա. Մկրտչյան, Ս. Մկրտչյան, Ա. Պողոսյան, Ա. Իսրայելյան, Կ. Բազեյան, Ա. Թադևոսյան, Մ. Գալստյան, Մ. Գաբրիելյան, Ա. Դաբաղյան, Ն. Մարգարյան, Գ. Շագոյան և ուրիշներ) շարունակում է գիտական հետազոտությունները, զուգակցելով հայոց ավանդական և արդի մշակութային հարաբերությունները, ակտիվորեն համագործակցում միջազգային և արտասահմանյան շատկենտրոնների հետ: Հայաստանի անկախության հռչակումից հետո էական փոփոխությունների ենթարկվեց նաև ազգագրական հետազոտությունների ուղղվածությունը, սկսեցին կիրառվել նոր հետազոտական մոտեցումներ ու մեթոդներ: Բացի ավանդական մշակութային համալիրների ուսումնասիրությունից, հայ ազգագրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նոր հետազոտական թեմաներ` արդիականության ազգաբանություն, հասարակական-մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատության, ունեցվածքային բևեռացում, բնակչության արտագաղթ), մարդաբանություն, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն: Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը:

Աշխատակազմ

Աղասի Թադևոսյան-ի նկարը Աղասի Թադևոսյան Առաջատար գիտաշխատող
Հասմիկ Հարությունյան
Հասմիկ Մարգարյան Կրտսեր գիտաշխատող
Հռիփսիմե Ասատրյան-ի նկարը Հռիփսիմե Ասատրյան Գիտաշխատող
Մխիթար Գաբրիելյան
Նարինե Շամամյան-ի նկարը Նարինե Շամամյան Կրտսեր գիտաշխատող
Նիկոլ Մարգարյան-ի նկարը Նիկոլ Մարգարյան Գիտաշխատող
Նոնա Շահնազարյան-ի նկարը Նոնա Շահնազարյան Ավագ գիտաշխատող
Ռուզաննա Ծատուրյան-ի նկարը Ռուզաննա Ծատուրյան Գիտաշխատող
Սուրեն Հոբոսյան-ի նկարը Սուրեն Հոբոսյան Բաժնի վարիչ
Վարդիթեր Մադաթյան-ի նկարը Վարդիթեր Մադաթյան Կրտսեր գիտաշխատող
Տիգրան Սարուխանյան
Քրիստինե Պապիկյան Ավագ լաբորանտ
Subscribe to RSS - Հայ ազգագրության բաժին