Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_set_save_handler(): Session save handler cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 245 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: session_id(): Session ID cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 269 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Գիտաժողով «Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում»

Շաբ, 10/28/2017 - 12:00 - Կիր, 10/29/2017 - 12:00

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՓՅՈՒՌՔԻ  ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԲԱԺԻՆԸ

ԵՎ

ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆԸ

հրավիրում են մասնակցելու միջազգային գիտաժողովի.

ՀԱՅ  ԸՆՏԱՆԻՔՆ  ԱՐԴԻ  ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

28-29 հոկտեմբերի, 2017թ.

Երևան, Հայաստան

Գիտաժողովի  ընդհանուր ակնարկ

Ներկայումս ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, կրում է արմատական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հասարակության կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում, հայ ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` ավանդականության և էթնիկության վերարտադրման ճանապարհին: Պատմականորեն ստանձնելով այլ ինստիտուտների գործառույթներ ևս, հայ ընտանիքը ձեռք է բերել առանցքային դեր՝ նպաստելով ազգային ինքնության և էթնոմշակութային արժեքների պահպանմանը:

Արդի մարտահրավերների համատեքստում հայ ընտանիքի հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա հավաքագրել տարբեր գիտակարգերի շրջանակներում հայկական ընտանիքի ժամանակակից ուսումնասիրությունները, բացահայտել հայրենիքում և սփյուռքում ընտանիքի խնդիրները և փոփոխությունների միտումները, ընտանիքի դերը էթնիկ ինքնության պահպանման գործում, համեմատել հայկական ընտանիքի ավանդական և ժամանակակից մոդելներն ու գործառույթները:

Մասնակցության  համար  թեմաների շրջանակներ

  • Ընտանիքի ուսումնասիրության միջգիտակարգային մոտեցումներ. հետազոտության տիրույթներ և խնդիրներ, ընտանիքի մոդելներ (ավանդական և ժամանակակից)
  • Ընտանիքի ուսումնասիրության մեթոդաբանություն. մեթոդների կիրառությունն ու գործիքակազմը
  • Ընտանիք և էթնիկություն. հայեցակարգեր և խնդիրներ
  • Ընտանիքի ուսումնասիրության առանձնահատկությունները սեփական և այլազգի միջավայրում
  • Հայ ընտանքի հիմնահարցերը ՀՀ-ում և սփյուռքում
    • Միջէթնիկ և ներէթնիկ ամուսնություններ (ՀՀ և սփյուռքի, սփյուռքի տարբեր համայնքների հայերի միջև)
    • Ընտանիք       և      էթնոմշակութային       ինքնություն      (միջսերնդային տրանսմիսիա, կրթություն, լեզու, հավատք և այլն)
    • Ընտանիք և միգրացիա
    • Ընտանեկան ձեռներեցություն

Ամփոփագրերի  ներկայացման պահանջներ

  1. Թեման՝ ներկայացված թեմաներից մեկի շրջանակներում.
  2. Լեզուն՝   հայերեն    (արևմտահայերեն   կամ    արևելահայերեն),   ռուսերեն   և անգլերեն լեզուներից որևէ մեկով.
  3. Ծավալը՝ մինչև 250 բառ.
  4. Կառուցվածքը՝ հակիրճ ներածություն, հիմնահարց, նպատակ, հետազոտական խնդիրներ և մեթոդաբանություն, տեսական շրջանակներ/գիտակարգեր.

Ամփոփագիրը    և    հակիրճ    (1    էջ)    ինքնակենսագրականը    (CV)   անհրաժեշտ    է ներկայացնել մինչև հունիսի 30, 2017թ., info.diasporastudies@gmail.com էլ.փոստի միջոցով:

Մասնակցություն

Գիտաժողովին կարող են մասնակցել սոցիալ-հասարակական և պատմական գիտությունների հետազոտողներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, ՀԿ-ների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և արտերկրից:

Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի (abstract) և ինքնակենսագրականների (CV) հիման վրա: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Զեկուզումների ընտրված  հոդվածները կհրատարակվեն գիտաժողովից հետո:

Ժամանակացույց

Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ. 30 հունիսի, 2017թ.

Պատասխան. 20 հուլիսի, 2017թ.

Ընտրված զեկույցների նախնական տարբերակ. 20 սեպտեմբերի, 2017թ.

Գիտաժողովի ծրագիր և օրակարգ. 10 հոկտեմբերի, 2017թ.

Ընտրված հոդվածների ներկայացման վերջնաժամկետ. 30 նոյեմբերի, 2017թ.

Գիտաժողովի լեզուն

Գիտաժողովի լեզուն հայերենն է: Ռուսերեն և անգլերեն լեզուներով հոդվածների ներկայացման համար կապահովվի թարգմանություն:

Մասնակցության  ֆինանսական ծախսեր

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցների սննդի ծախսերը հոգում են գիտաժողովի կազմակերպիչները: Կեցության և ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:

Կազմակերպական  խորհուրդ  և խմբագրակազմ

Գիտաժողովի կազմակերպական խորհուրդը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողների խումբն է: Գիտաժողովի հոդվածների ժողովածուի խմբագրակազմը Սփյուռքի հետազոտությունների բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատողների խումբն է:

Send to