«Տնտեսություն և ինքնություն. եզդիների օրինակով»

Երք, 05/23/2017 - 18:00 - 19:30

 

Արդյո՞ք Հայաստանի եզդիների երկրագործական նոր զբաղմունքը փոխում է նրանց ինքնությունը 

Համլետ Մելքումյան, Ռոման Հովսեփյան

   Խորհրդային Միության փլուզումից հետո հողերի սեփականաշնորհումը գյուղաբնակ եզդիների միջավայրում գյուղատնտեսության նոր ձևափոխումների պատճառ է դարձել: Եզդիները, որ ավանդաբար վարել են հիմնականում անասնապահական տնտեսություն, 20-րդ դարի ընթացքում սկսել են յուրացնել նաև այլ տնտեսական զբաղմունքներ՝ ներառյալ երկրագործությունը: 
     Զբաղմունքների այս ձևափոխումների պատճառները, բացի տնտեսականից, նաև սոցիալական և քաղաքական են: 1991 թ. հողերի սեփականաշնորհումը դառնում է տնտեսական զբաղմունքի ձևափոխումներին ազդող որոշիչ գործոններից: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ շատերը ստիպված էին առնչվել հողագործությանը: Եզդիներն այժմ առավել ներգրավված են հողագործության մեջ, քան երբևէ: 2013-16 թթ. գիտարշավների* նյութերը ցույց տվեցին, որ հողագործությունը տարածվում է հատկապես Արարատյան դաշտավայրում բնակվողների միջավայրում: 
   Հողագործական տնտեսական զբաղմունքը եզդիական ինքնության/պատկանելիության ընկալումները վերաիմաստավորելու նոր դաշտ են ստեղծել: Սեմինարի ընթացքում կներկայացվեն այս տնտեսաձևով պայմանավորված ինքնության այդ նոր ընկալումներն ու մեկնաբանությունները (սեմինարի էջը Ֆեյսբուքում):

*Հետազոտությունն արվել է ԳՊԿ «Հայաստանի եզդիների և քրդերի բուսաբուծական և հավաքչական ավանդույթները» SCS 13-6F457 դրամաշնորհային ծրագրով 2013-16 թթ., (Ռոման Հովսեփյան, Նինա Ստեփանյան, Համլետ Մելքումյան, Լիլի Հարությունյան):
 

Համլետ Մելքումյանը ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի գիտաշխատող է, Մշակությաբանության թեկնածու, ատենախոսությունը նվիրված էր Երևանի վերնիսաժի մշակութաբանական վերլուծությանը: Բանախոսի մասին ավելի մանրմասն տե՛ս. http://iae.am/hy/users/hamletmelkumian

 

 

Send to