Ընտանեկան և ազգակցական արժեքային համակարգի փոխակերպումները Հայաստանում

Թեմայի  նպատակն  է  ուսումնասիրել  ընտանեկան  և  ազգակցական   հարաբերությունների   արդի  գործընթացները:  Հատուկ  ուշադրություն  կդարձվի  տարբեր  տիպի  բնակավայրերի  և  սոցիալական  տարբեր  շերտերի  մեծ  ու  փոքր  ընտանիքների,  հեռու  և մոտ գտնվող ազգականների միջև եղած հարաբերությունների  փոխակերպումներին:  Կբացահայտվեն  դրանց վրա  ազդող  գործոնները:

Կարևոր  հիմնախնդիրների  թվում  հարկ  է  նշել  ընտանիքի  անդամների  դերերի   և  գործառույթների  արդի  վիճակը,  որոնցով  պայմանավորված  են  բազմաթիվ  սոցիալական,  մշակույթային,  կենցաղային,  դաստիարակչական,  բարոյական  և  այլ  խնդիրներ:

Այդ  գործընթացները  ունեն  սոցիալական  և  էթնոմշակութային  հետևանքներ,  ուստի  պահանջում են  մանրակրկիտ  գիտական  վերլուծություն:  

 

Թամար Զաքարյան