Ուխտագնացությունը հայոց սոցիալ-մշակութային համակարգում (ավանդույթ և արդիականություն)

Սույն թեմայի նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել և ամբողջացնել հայոց ուխտագնացության համալիրը:

Այն կիրականացվի հետևյալ հիմնախնդիրների հետազոտությունների համատեքստում.

  • Ուխտագնացության նախապատրաստական ընթացք

  • Ուխտագնացության նպատակ և գործառնական նշանակություն

  • Ուխտագնացության սովորութային համալիր

  • Տոնական ուխտագնացության առանձնահատկություններ

  • Ուխտավորիների սոցիալ-մշակութային բնութագիր

  • Ուխտագնացությանն առնչվող նվիրատվություններ

  • Այլէթնիկ հանրույթների կողմից այցելություն հայկական ուխտավայրեր

  • Ընտանեկան և համայնական ուխտագնացության առանձնահատկություններ

Սույն թեմայի ուսումնասիրության արդյունքում ակնկալվում է համապարփակ ձևով ներկայացնել հայոց ուխտագնացության ամբողջական համալիրը:

 

Հասմիկ Աբրահամյան