Հայերի սոցիալական փոփոխությունների էթնիկ առանձնահատկությունները սեփական և այլէթնիկ միջավայրում

Ներկայիս գլոբալիզացիոն գործընթացների համատեքստում էթնիկ hանրույթների սոցիալական և էթնոմշակութային հատկանիշների  փոփոխությունները կարևոր նշանակության երևույթներ են: Դրանք պայմանավորված են մի կողմից ինտենսիվ տնտեսական և սոցիալ-քաղաքական գործընթացներով, մյուս կողմից՝ երկրների և տարածաշրջանների բնակչության բազմազգության ուժեղացմամբ:

Ժամանակակից էթնիկ խմբերի զարգացման ընթացքում նշյալ գործընթացների կարևորությունը պահանջում է սոցիալական և էթնոմշակութային  փոփոխությունների համակարգված ուսումնասիրություն, ինչպես նաև տարբեր սոցիալ-քաղաքական պայմաններում և այլազգի միջավայրերում բնակվող  միատարր էթնիկ զանգվածի շրջանում այդ գործընթացների օրինաչափությունները պայմանավորող գործոնային համակարգի բացահայտում:

Հայ էթնոսի տարբեր խմբերի  էմպիրիկ հետազոտական նյութերի հիման վրա ենթադրվում է ուսումասիրել միջսերնդային և ներսերդնային  մոբիլության և էթնոմշակութային փոփոխությունների կապերը  սեփական և օտար միջավայրերում:

 

Լուսինե Տանաջյան