Հայ համայնքների ինքնակազմակերպման գործընթացը սփյուռքում

Սփյուռքի հասարակական համակարգի հիմնախնդիրներն ու զարգացման օրինաչափությունները սերտորեն առնչվում են աշխարհաքաղաքական, ռազմավարական, աշխարհատնտեսական, գաղափարական, քաղաքակրթական, հոգեբանական և նշված ոլորտների հետ ուղղակի կամ անուղղակի հարաբերվող կամ ածանցյալ բազմաթիվ այլ խնդիրներով։ Այս իրադրությունը թելադրում է նախ անդրադառնալ եւ ուսումնասիրել  սփյուռքում ձևավորված ու գործող համակարգի կառույցը, ապա խնդիրները, ուղվածությունը, հարաբերությունները և հասարակական  ներգրավվածությունը: Այս բոլոր ուսումնասիրությունները կիրականացվեն էմպիրիկ հետազոտության նյութերի ձեռքբերմամբ:

 

Նուշիկ Զարիկյան