Բուլանըխի (Հարք) հեքիաթները (ըստ Ե. Լալայանի խմբարշավի 1915-16 թթ. գրառումների)

Հայ ժողովրդական հեքիաթները ըստ պատմաազգագրական տարածաշրջանների ներկայացված են մինչ այժմ հրատարակված «Հայ ժողովրդական հեքիաթներ» համահավաքի 17 հատորներում: Պատմական Հայաստանի Բիթլիսի նահանգի Բուլանըխ գավառակի հայկական գյուղերի՝ եղեռնից մազապուրծ և Արևելյան Հայաստանի տարբեր բնակավայրերում ապաստանած բնակիչներից 1915-16 թթ. Երվանդ Լալայանի խմբարշավը հավաքել է մեծաքանակ հեքիաթներ, որոնց մի մասը տպագրվել է ՀԺՀ XI հատորում: Հեքիաթների զգալի մասն անտիպ է և նախատեսվում է ընդգրկել համահավաքի հատորներից մեկի մեջ:

Հետազոտության նպատակն է հարյուրամյա վաղեմության հեքիաթային անաղարտ ու անտիպ նյութերը դնել դիտական շրջանառության մեջ:

Նախատեսվող ժողովածուում ընդգրկվելու են Ե. Լալայանի ֆոնդից 60-ից ավելի հեքիաթ: Ժողովածուն ունենալու է առաջաբան, ծանոթագրություններ, բարբառային բառերի բառարան, բանասացների ցուցակ, անձնանունների և տեղանունների ցանկեր:

Թեմայի կատարման առաջին փուլում պետք է համակարգչային մշակման ենթարկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  բանահյուսական արխիվում եղած նյութերը:

Երկրորդ և երրորդ փուլերում  պետք է կազմել բարբառային բառերի բառարան, ծանոթագրություններ, անձնանունների և տեղանուններիկ ցանկեր,առաջաբան և ժողովածուն պատրաստել տպագրության:

 

Մարինե Խեմչյան