«Վասպուրականի հայոց բանահյուսական մշակույթը»

Թեմայի հետազոտության առարկան է Վասպուրականի գավառները ներկայացնող (Ռշտունիք, Շատախ, Հայոց Ձոր, Թիմար, Արճակ և այլն) բանահյուսական առկա նյութի հիման վրա տեսական ու տեքստաբանական մակարդակներով հետազոտություն կատարելով բացահայտել հիշյալ գավառների բանահյուսական ընդհանրություններն ու տարբերությունները, ավանդական միջավայրի, բարբառների ու խոսվածքների փոխներթափանցումներն ու դրսևորման ձևերը, բանահյուսական երկացանկի և ժանրերի կենցաղավարման ու վերարտադրման առանձնահատկությունները և ընդհանուր բանահյուսական ժառանգության ձևավորման գործում ունեցած մասնակցության աստիճանը:

«Վասպուրականի հայոց բանահյուսական մշակույթը» թեման ամբողջացնելու   համար. պետք է արխիվներից հանել, ընտրել և առանձնացնել տարածաշրջանի բանահյուսական (որոշ չափով նաև ազգագրական) նյութերը, դրանք մուտքագրել և դասակարգել ըստ ժանրերի, կատարել համապատասխան տեքստաբանական աշխատանքներ (բառարան, ցանկեր, ծանոթագրություններ և այլն), կատարված աշխատանքի հիման վրա շարադրել Վասպուրականի բանահյուսական մշակույթի հավաքման և գրառման և տպագրման պատմությունը, ներկայացնել պատմական ակնարկ տարածաշրջանի մասին, հետազոտել և վերլուծել Վասպուրականի բանահյուսական  ժառանգությունը, անդրադարձ կատարել Վասպուրականի գավառների բարբառներին:

Աշխատանքի վերջնական արդյունքը պետք է լինի «Վասպուրական. հայոց բանահյուսական մշակույթը» ժողովածուի հրատարակությունը, որի ծավալը կախված կլինի ոչ տպագիր նյութի` արխիվներում եղած քանակից:

 

 

Մարինե Խեմչյան