Ս/թ. մարտի 12-ին, ժամը 15:00 ՀԱԻ «Ազգագրական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Հայաստանի օտար տեղանուններն ու մեր այլալեզու ազգանունները» խորագրով բանախոսությունը․ բանախոս՝ պ․գ․թ․, ՀԱԻ Ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյան։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։
Ս/թ․ մարտի 23-ին գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University Collage London (UCL)) Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես է գալու «Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցումով։
Քընալադայի՝ Ստամբուլի առավելապես հայերով բնակեցված կղզու բնակիչներն իրենց կղզին անընդհատ համեմատում են Մարմարա ծովի նույն կղզախմբում առկա մյուս կղզիների հետ։ Ըստ իրենց՝ տեղացի հույներով և հրեաներով բնակեցված այդ կղզիցներն ավելի գրավիչ են, քան իրենցը, ը իրենց կղզին թերզարգած է, ցածրակարգ և ոչ այդքան գրավիչ։ Նրանց «չստացված կղզու» մասին շեշտադրումները տարբեր ձևերով լույս են սփռում ցեղասպանությունից հետո Թուրքիայում ժամանակակից հայ համայնքի կազմավորման վրա։ Զեկուցման նպատակն է բացահայտել՝ ինչպես են կղզու մասին այս պատմություններն ազդում հայկական համայնքի վրա՝ փոխակերպելով կղզու ֆիզիկական տարածքը մտավոր տարածքի։ Այս զեկուցմամբ փորձ է արվում համադրել կղզու համայնքը Ստամբուլի ավելի լայնածավալ հայ բնակչության հետ։ Կքննարկվի կղզու համատեքստում թուրք ազգային կառուցակցման որևէ կոնկրետ վայրում հայերի կոլեկտիվ կապվածության շեշտադրումների վրա։
Զեկուցման լեզուն անգլերեն է, որը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ։
Այքութ Օզթյուրքը Փորձի փոխանակման իր նախագիծն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում: Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
ԵԳԽ հերթական սեմինարի շրջանակներում ՀԱԻ աշխատակից Լուսինե Անգելուշը կներկայացնի «լեզվական քաղաքականություն» եզրույթի մեկնաբանությունը, Հայաստանում լեզվական քաղաքականության մշակման առաջին քայլերը, խորհրդային տարիներին ինքնուրույն լեզվական քաղաքականություն վարելու հնարավորությունները, արդի շրջանում լեզվական քաղաքականության խնդիրները և նոր մարտահրավերները, լեզվական հարաբերությունները կարգավորող օրենքների կիրառությունը, կրթական ոլորտում լեզվական քաղաքականությանը վերաբերող փոփոխվող քննարկումները և ժամանցի ոլորտի լեզվական կարգավորման խոչընդոտները։
Լեզվական քաղաքականությունը սահմանում է հաղորդակցային այս կամ այն նպատակի համար լեզվի, լեզվի գոյության ձևի, լեզվական միավորի ընտրությունը։
Լեզվական քաղաքականության ծրագրերը մշակվում են հասարակությունում լեզվական խնդիրների կարգավորման համար, իսկ տարածման ոլորտները ներառում են գիտությունը, կրթությունը, գրասենյակային աշխատանքը, զանգավածային հաղորդակցման միջոցները և այլն
Մարտի 14-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժնի հերթական բանախոսությունը:
Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան պ. գ. թ.
Թեմա՝ "Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)։
Մարտի 14-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը։
Թեման՝ «Ուրարտական և հին Հայաստանի պատի շարվածքները»
Ներկայացնող՝ պ.գ.թ։ Ամինիա Կանեցյան
Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով:
Բանախոս՝ դրամագետ, պ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան:
Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովի՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ» ամփոփագրերը հասանելի են ստորև:
2018 թ․-ի փետրվարի 13-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Յաղուբի Էբրահիմի «Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։