Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը»

Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը»

26-04-2024 15:47

Գիտաժողովի ծրագիր

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

2022 թ.-ի ապրիլի 26-ից 28-ը, Երևան

Գիտաժողովում ներկայացվելիք հետազոտությունները առնչվում են մարդ-բնություն փոխհարաբերություններին և փոխազդեցություններին՝ հիմնականում հումանիտար գիտությունների տեսանկյունից:

Գիտաժողովի կազմակերպիչներ՝

Ռոման Հովսեփյան (roman.hovsepyan@iae.am)

Արսեն Բոբոխյան (arsenbobokhyan@iae.am)

Գիտաժողովի մասնագիտական խորհուրդ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ

Պավել Ավետիսյան

Տորք Դալալյան

Արսեն Բոբոխյան

Արսեն Հարությունյան

Ռոման Հովսեփյան

Հասմիկ Աբրահամյան

Գիտաժողովի քարտուղար

Անի Սարատիկյան (anisaratikyaniae@gmail.com)

Գիտաժողովը իրականացվում է «Բնական բուսական ռեսուրսների օգտագործումը Սյունիքում. ավանդույթները, ժամանակակից միտումները և հեռանկարները» (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ 20TTSH-053) գիտական նախագծի շրջանակում։

 

Գիտաժողովի օր I – 26 ապրիլի 2022 թ., երեքշաբթի

10:30-Գիտաժողովի բացման արարողություն

Ելույթներ

Պավել Ավետիսյան
Արսեն Բոբոխյան
Ռոման Հովսեփյան

 

Նիստ I. Սյունիք․ մշակույթը և լանդշաֆտը

Նիստավար՝ Արսեն Բոբոխյան

11:00-Սյունիքը քարի դարում (լանդշաֆտի կազմակերպումը և կենսառեսուրսների օգտագործումը)

Արթուր Պետրոսյան, ՀԱԻ, Է․ Քենդել, Ռ․ Ղուկասյան, Ա․ Բրուխ, Դ․ Առաքելյան, Ա․ դեր Սշուրե, Հ․ Հայդոսյան, Ֆ․ Ջաբուր, Ա․ Ադիգյոզալյան, Ս․ Սամեյ, Հ․ Ազիզբեկյան, Ա․ Բերտաչի, Բ․ Գասպարյան

11:20-Դոլմենային լանդշաֆտի ձևավորումը Սյունիքում

Հայկ Ավետիսյան, ԵՊՀ / ՀԱԻ, Գ. Սարգսյան, Ա. Գնունի, Լ. Մկրտչյան, Ա. Բոբոխյան

11:40
Ողջիի միջնահոսանքի բնական պայմանները և տարածքի յուրացումը (ըստ Կերենի և Կապանի հուշարձանախմբերի պեղումների)

Արտակ Գնունի, ԵՊՀ, Ռ. Հովսեփյան, Լ. Մկրտչյան, Ա. Թադևոսյան, Ա․ Դավթյան

12:00

Ընդմիջում

12:10
Լանդշաֆտի օգտագործման սկզբունքները Սյունիքի ժողովրդական ճարտարապետության մեջ և նրանց վերաիմաստավորումը 20-րդ դարի 30-ականների քաղաքաշինական նախագծերում

Լիլիթ Տեր-Մինասյան, ՀԱԻ

12:30
Սյունիք-Այրարատ. բազմաֆունկցիոնալ լանդշաֆտային միավորների համեմատական

Արտակ Գնունի, ԵՊՀ, Լ. Մկրտչյան, Հ. Հակոբյան, Ա. Թադևոսյան

12:50
Ալպիական մանուշակ. հայկական լանդշաֆտը Բակունցի ստեղծագործության մեջ և հնագետի կերպարը

Կարեն Բայրամյան, ԿԳՄՍՆ, Ա․ Գնունի, Ա․ Բոբոխյան

13:10

Ընդմիջում

14:00
Ընտանիք-բնակարան. տիպաբանական առնչություններ


Վարդիթեր Մադաթյան, ՀԱԻ
14:20
Animal mobility, human mobility: a geopolicy of sheep in Armenia

Michaël Thevenin, URMIS PARIS 7

Նիստ II. Սյունիք․ սրբացված բնությունը և բնության տարրերը

Նիստավար՝ Տորք Դալալյան

14:40
Լեռը և մարդը. զուգահեռ ընթերցումներ սրբազան լանդշաֆտի համատեքստում

Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, ՀԱԻ

15:00

Ընդմիջում

15:10
Սյունիքի աղբյուրները․ սրբավայր, հուշարձան և ժամանց

Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, ՀԱԻ
15:30
Վարդավառի ուխտագնացությունը դեպի Կապուտջուղի Սարի Սուրբ Նշան սրբավայր և դրա հետ կապված ջրի պաշտամունքը

Տորք Դալալյան, ՀԱԻ

15։50
«Կաթնավով մատաղ» անձրևի ծեսը Սյունիքում

Ռոման Հովսեփյան, Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

16:10

Ընդմիջում

16:20
«Ածիկ» կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)


Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

16։40

Քաջքը որպես հիվանդության հարուցիչ (ըստ Սյունիքի ժողովրդական զրույցների և հավատալիքների)

Հասմիկ Գալստյան, ՀԱԻ

Նիստ III. Սյունիք․ մարդը և կենդանի աշխարհը

Նիստավար՝ Ռոման Հովսեփյան

17։00
Սյունիքում աճող որոշ բույսերի մասին ըստ «Աշխարհացույցի»

Ռուզան Փալանջյան, ՀԱԻ

17։20
Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և միջնադարյան աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)

Անի Սարատիկյան, Ռոման Հովսեփյան, ՀԱԻ
17։40

Քննարկում

Գիտաժողովի օր II – 27 ապրիլի 2022 թ., չորեքշաբթի

Նիստ III. Սյունիք․ մարդը և կենդանի աշխարհը

(շարունակություն)

11:00
Փռշնի. տնտեսական և հավատալիքային համալիրները Սյունիքի ազգագրական և բանահյուսական նյութերում

Լիլիթ Սիմոնյան, ՀԱԻ

11:20
Դդմազգիներին առնչվող խորհրդանշական պատկերները Սյունիք-Արցախ տարածաշրջանի հեքիաթներում

Լուսինե Հայրիյան, ՀԱԻ

11:40
Հավաքչական մշակույթի արդի դրսևորումները Սիսիանի տարածաշրջանում (ավանդույթ և արդիականություն)

Անժելա Ամիրխանյան, ՀԱԻ

12:00

Ընդմիջում

12:10
The worked hard osseous objects from Late Chalocolithic Godezor: Entangled markers of human-animal and human-human relationships

Alice M. Choyke, Central European University, Austria,

Irena Kalantaryan, IAE

Նիստ IV. Սյունիքի բնության տարրերը արվեստում

Նիստավար՝ Արսեն Հարությունյան

12:30
Լուսատուների և բնության տարերքների ալեգորիաները Սիսավանի (Սբ. Գրիգոր) եկեղեցու գեղարվեստական համակարգում

Զարուհի Հակոբյան, ԵՊՀ

12:50
Բուսազարդը Տաթևի վանքի վաղխաչքարային արվեստում

Արսեն Հարությունյան, ՀԱԻ / ՄՄ

13:10

Ընդմիջում

14:00
Բնություն և տարազ փոխկապը Սյունիքի մշակույթի համակարգում

Սվետլանա Պողոսյան, ՀԱԻ / ՀԱԹ

14:20
Ինքնության վավերագրում․ Սյունյաց բնությունն ու բնակավայրը Գուրոսի լուսանկարներում

Արգամ Երանոսյան, ՀԱԻ / ՊԱԹՊՄՊԾ

14:40
Սյունիքի բնությունը հուշադրամային թողարկման մեջ

Անի Հակոբյան, ՀՊԹ

15:00

Ընդմիջում

15:10
Ժողովրդական գիտելիքներն ու հմտությունները Սյունիքում

Գալյա Դավիդովա, ՀԱԹ

Նիստ V. Սյունիք․ Զբոսաշրջությունը և թանգարանագիտությունը

Նիստավար՝ Հասմիկ Աբրահամյան

15:30
Սյունիքի բնապատմական լանդշաֆտային միավորների զբոսաշրջային գրավչությունը

Վարդուհի Հովհաննիսյան, ՀՊՄՀ ԿՔԱ ֆակ․

15:50
Սյունիքի բնության եզակի երկրաբանական հուշարձանները և նրանց դերը գեոտուրիզմի զարգացման գործում

Գայանե Գրիգորյան, Ն․ Պողոսյան, Ն․ Սահակյան, ԵԳԻ ԵԹ

16:10

Ընդմիջում

16:20
Երկրագիտական թանգարանների գործունեության արդիականացման խնդիրները (Սիսիանի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի երկրագիտական թանգարանների օրինակով)

Լիաննա Գևորգյան, ՊԱԹՊՄՊԾ

16։40

Կապանի երկրագիտական թանգարանի մշտական ցուցադրության արդիականացման նոր հայեցակարգը

 

Անի Ավագյան, ՀԺ, Հ․ Պիկիչյան, Մ․ Հարոյան, Ա․ Կարապետյան, Պ․ Ավետիսյան, Ա․ Պետրոսյան

17:00
Արխայիկացում՝ հանուն զբոսաշրջության․ Սյունիքի վերնակուլյար բնակարանի փոխակերպումները

Գայանե Շագոյան, ՀԱԻ

17:20

Քննարկում

Գիտաժողովի օր III – 28 ապրիլի 2022 թ., հինգշաբթի

Նիստ VI. Սյունիք․ բառը և բնությունը

Նիստավար՝ Մհեր Քումունց

11:00
Սյունիքի հին անվանաբանությունը

Արմեն Պետրոսյան, ՀԱԻ

11:20
Սյունիքի բնությունը տեղանվանական համակարգում

Մհեր Քումունց, ՍՀՀԿ
11:40
Հայերենի շարունակական ներկայությունը Սյունիք-Արցախ տարածքում տեղանվանական տվյալների լույսի տակ

Հրաչ Մարտիրոսյան, Լեյդեն/Բեռլին
12:00

Ընդմիջում

12:10
Սյունիքի տարածաշրջանի բուսանուններն ըստ «Ազգագրական հանդէս»-ի

Հայկանուշ Մեսրոպյան, ԼԻ

12:30
Բնական միջավայրին առնչվող էրգոնիմները՝ ՀՀ Սյունիքի մարզի լեզվական լանդշաֆտում

Նիկոլ Մարգարյան, ՀԱԻ

12:50

Ընդմիջում

Նիստ VII. Սյունիքի բնությունը բանահյուսության մեջ

Նիստավար՝ Նվարդ Վարդանյան

13։50

Հեքիաթի հերոսի՝ բնաշխարհը ներկայացնող օգնականները Սյունիքի հրաշապատում հեքիաթներում

Մարինե Խեմչյան, Էսթեր Խեմչյան, ՀԱԻ

14։10

Բնության տարրերը Սյունիքի կարճասույթ բանաձևային կառույցներում

Լուսինե Ղռեջյան, ՀԱԻ

14։30

Բնաշխարհի դրսևորումները Սյունիքի մանկական բանահյուսության համատեքստում

Հասմիկ Մատիկյան, ՇՀՀԿ

14:50
Ընդմիջում
15:00
Բնությունն արտացոլող բարբառային պատկերավորման միջոցները Սյունիքի բանահյուսական երկերում

Լուսինե Ներսիսյան, ԳսՊՀ / ՍՀՀԿ

15։20

Արջի և տերտերի մասին Սյունիքում գրառված մի զվարճապատումի տարբերակները

Սերգեյ Վարդանյան, ՀԱԻ

Նիստ VIII. Սյունիքի բնությունը գրականության մեջ

Նիստավար՝ Հասմիկ Գալստյան

15։40
Աստվածածինը որպես Աստված-մարդ-բնություն ներդաշնակության կրող՝ ըստ Սյունյաց դպրոցի մատենագիրների

Էլյա Սարիբեկյան, ՄՄ

16։00
Ընդմիջում
16։10
Աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը Համո Սահյանի Սյունյաց բնապատկերներում

Նվարդ Վարդանյան, ԵՊՀ / ՀԱԻ

16։30
Բնություն և մշակույթ. միասնությո՞ւն, թե՞ հակադրություն (ըստ Ակսել Բակունցի պատմվածքների բնապաշտական-մշակութաբանական հենքի)

Թամար Հայրապետյան, ՀԱԻ / ԵՊՀ

16:50
Ակսել Բակունցի իմպրեսիոնիզմը․ «Մթնաձոր»

Ալլա Բագոյան, ԳռՊՀ

17:10

Ընդմիջում

17։20
Սյունիքի բնության գովերգումը աշուղ Աշոտի երգերում

Հասմիկ Հարությունյան, ՇՀՀԿ

17։40
Սյունիքի բնությունը Գարեգին Նժդեհի աշխատություններում

Գոռ Ղազարյան, ԵՊՀ

18։00

Քննարկում

Природа и культура в исследованиях ранне-советского этнографа Алескера Алекперова: карадамы и пиры в Зангезуре

Нона Шахназарян, ИАЭ

Գիտաժողովի մասնակիցների աշխատավայրերի անվանումների հապավումները

ԱԻ – Արվեստի ինստիտուտ

ԳռՊՀ – Գավառի պետական համալսարան

ԳսՊՀ – Գորիսի պետական համալսարան

ԴԱՃՍ - «Դ՛Արվեստանոց» ճարտարապետական ստուդիա

ԵԳԻ ԵԹ – Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երկրաբանական թանգարան

ԵՊՀ – Երևանի պետական համալսարան

ԻԿՕՄ ՀԹԱԿ - ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե

ԼԻ – Լեզվի ինստիտուտ

ԿԳՄՍՆ – Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀԱԹ - Հայոց ազգագրության թանգարան

ՀԱԻ – Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԺ - «Հայկական ժառանգություն» զարգացման հիմնադրամ

ՀՀ ԳԱԱ - Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

ՀՊԹ – Հայաստանի պատմության թանգարան

ՀՊՄՀ - Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

ՄՄ - Մաշտոցյան Մատենադարան

ՇՀՀԿ - Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

ՇՊՀ - Շիրակի պետական համալսարան

ՊԱԹՊՄՊԾ - Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

ՍՀՀԿ - Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

NAS RA - National Academy of Sciences, Republic of Armenia

Տեսնել ավելին
Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник»ի հատուկ թողարկման շնորհանդես

Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник»ի հատուկ թողարկման շնորհանդես

19-04-2024 13:00

2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Չարենցի-15) տեղի կունենա բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված երկհատոր «Армянский гуманитарный вестник» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը։
Առաջին մասը ներառում է գիտնականի տեքստերի ընտրանին՝ հատվածներ նրա «Толкуя слово» գրքից և ավելի ուշ գրած դրա լրացումները։ Առանձին բաժնում ներառված էին Վ. Տոպորովի, Ս. Բոչարովի և Վ. Բիբիխինի ակնարկները երևանցի իրենց գործընկերոջ և նրա գիտական աշխատանքների մասին։ Հատորի մեջ ներառվել են Հայրապետյանի և նրա երեք համահեղինակների «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատանքից հատվածներ։ Համարի առաջին մասը եզրափակում են Հայրապետյանի ազդեցությամբ ստեղծված ստեղծագործությունները և նրա ուսանողների հուշերը։ Համարի երկրորդ մասը ներառում է Վարդան Հայրապետյանի և ռուս նշանավոր բանասերներ Վ. Ն. Տոպորովի, Ս. Գ. Բոչարովի և Վ. Վ․ Բիբիխինի նամակագրությունը, ինչպես նաև կենսամատենագիտական նյութեր և գիտնականի հետ վերջին զրույցներից մեկի ձայնագրության սղագրություն: Նյութերի մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։


Միջոցառումն անցկացվելու է ինչպես առկա, այնպես էլ առցանց, որին կարելի է միանալ հետևյալ հղումով.
https://us02web.zoom.us/j/86145520667

Meeting ID: 861 4552 0667

Տեսնել ավելին
Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները (Ա. Բոբոխյան)

Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները (Ա. Բոբոխյան)

14-04-2024 16:33

Արսեն Բոբոխյան, «Աբիա Յալա. Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները՝ անդյան կեչուաների և այմարաների օրինակով»
Զեկույցը նպատակ ունի ներկայացնել Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, 2019 թ. մարտին տեղի ունեցած «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը (Վ. Տեր-Ղևոնդյան, Ա. Բոբոխյան): Որպես հարցադրում է ընտրվել անդյան կեչուաների և այմարաների շրջանակում հասունացող ինքնության նոր միտումը: Աբիա Յալա ասելիս՝ նրանք հասկանում են Լատինական Ամերիկան և փորձում զարգացնել այնպիսի ինքնություն, որը մի կողմից հենվում է նախնիների, մյուս կողմից էլ սոցիալիստական գաղափարների վրա: Ընդ որում, հնագիտությունն այստեղ առանցքային դեր է խաղում: Համեմատություններ կարվեն հնագիտության միջոցով ինքնահաստատման այլ մոդելների հետ:

Արսեն Բոբոխյան - Ծնվել է 1975 թ., 1992-1997 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1997-1999 թթ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1999-2006 թթ. Մյունխենի և Թյուբինգենի համալսարանների Առաջավորասիական հնագիտության և Նախապատմության բաժիններում (պ.գ.թ. 2000 թ., Երևան, Dr.Phil. Թյուբինգեն): Գիտական հետաքրքրությունները՝ Հայաստանի և Կովկասի բրոնզի ու երկաթի դարերի հնագիտություն, մշակութային հարաբերություններ, կոթողային արվեստ

Տեսնել ավելին
Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկում

Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկում

10-04-2024 08:00

Ս․ թ․ ապրիլի 10-ին, ժամը 11։00-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի կունենա դոկտ. Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումը:

-------------------------
Դոկտ. Հրայր Ճէպէճեան, Լիբանանահայ է եւ ան վաստակ շահած եւ ծանօթ Աստուածաբան-մտաւորական է։ Ան Ընդհանուր Քարտուղարն է Աստուածաշունչի Ընկերութեան Արաբական Ծոցի երկիրներու։ «Հայկական Ազգագրական Պատկերներ՝Տեսիլք, Կամք եւ Յոյս» իր հեղինակած եւ հրատարակած երրորդ հայերէն գիրքն է։ Ան իր աշխատանքային գործով այցելած է ու տակաւին շատ մը երկիրներ եւ հանդիպած հայկական իրականութիւններու քիչ մը ամէն տեղ։ Գիրքին մէջ տեղ գտած են 2018-2022 տարիներու Դոկտ. Ճէպէճեանի յօդուածմերը որոնք հրատարակուած են սփիւռքեան եւ հայրենի մամուլի էջերուն մէջ։ Յօրուածները կը՚նդգրկէ հանդիպումներ հայկական իրականութիւններու հետ ուր ան վեր կարնէ ու կ՚արծարծէ ազգային, մշակութային, ընկերային եւ տնտեսական հիմնահարցեր եւ մարտահրաւէրներ եւ թէ ինչ՞ եւ ինչպէս՞ է որ հայը կը փորձէ պահել իր ազգային ինքնութիւնը եւ անոր տգնելու հրամայականները՝ հեղինակը կը փորձէ ներկայացնել

Տեսնել ավելին
Բանախոսություն․ «Կենդանիների անուններով բաղադրված բույսերը ժողովրդական պատկերացումներում»

Բանախոսություն․ «Կենդանիների անուններով բաղադրված բույսերը ժողովրդական պատկերացումներում»

09-04-2024 12:02

Ապրիլի 9-ին, ժամը 15.00-17.00, ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա ազգագրական քննարկում՝ «Կենդանիների անուններով բաղադրված բույսերը ժողովրդական պատկերացումներում» թեմայով:
Զեկուցող՝ Անժելա Ամիրխանյա

Տեսնել ավելին
Բանախոսություն «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով

Բանախոսություն «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով

04-04-2024 13:00

Ապրիլի 4-ին, ժամը՝ 16:00, ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԵՆ ՎԻՄԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով բանախոսությունը, որը կներկայացնի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանը

Տեսնել ավելին
Մահախոսական. Սեդա Դևեջյան

Մահախոսական. Սեդա Դևեջյան

01-04-2024 15:25

Խորին վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Հայաստանի վաղ հնագիտության բաժին ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սեդա Դևեջյանը:

Սեդա Հրանտի Դեվեջյանը ծնվել է 1936 թ. փետրվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, Հրանտ Դեվեջյանի ընտանիքում: Վերջինս հայտնի հասարակական և մշակութային գործիչ էր՝ Լիբանանի «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահը (1945-1947 թթ․)։ Ս. Դեվեջյանը դպրոցական տարիները նախ անցկացրել է Բեյրութում, ապա, 1947 թ․ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո, սովորել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետում 1954-1959 թթ.։
1959-1961 թթ․ աշխատել է Հայաստանի Պատմության թանգարանում, իսկ 1962 թ․ ի վեր աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, մասնավորապես Վաղ հնագիտության բաժնում, որպես ավագ գիտաշխատող։
Թեկնածուական թեզը՝ «Տաշիր-Ձորագետը բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններում» թեմայով, պաշտպանել է 1977 թ. ապրիլի 7-ին՝ հայտնի հնագետ Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։
Իր երկարատև մասնագիտական կյանքի ընթացքում Սեդա Դեվեջյանը մասնակցել կամ ղեկավարել է հնագիտական բազմաթիվ պեղումներ Լճաշենում (1958-1960 թթ․), Արգիշտիխինիլիում (1964-1982 թթ․), Նորաբացում (1979 թ․), Ստեփանավանում (Չեշմանիս, 1980 թ․), Երևանի Շահումյան թաղամասում (1985 թ․), Կուրթանում (2006 թ․), Թեղուտում (2009-2015 թթ․) և այլուր։ Սակայն Ս. Դեվեջյանի անվան հետ առաջին հերթին կապվում են Լոռի Բերդի պեղումները (1969-2018 թթ.), որը ոչ միայն հնագույն Հայաստանի, այլև Կովկասի և Առաջավոր Ասիայի կարևոր հուշարձաններից է։ Նրա ղեկավարությամբ այստեղ պեղվել են 110-ից ավելի դամբարաններ, ինչպես նաև միջինբրոնզեդարյան բնակավայրը։ Տասնամյակների բեղմնավոր ուսումնասիրություններն ամփոփված են հեղինակի չորս մենագրություններում և մոտ 50 գիտական հոդվածներում ու հիմնադրույթներում, որոնցից առաջինն, ի դեպ, տպագրվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի էջերում: Այդ աշխատանքները վերաբերում են բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի, մասնավորապես՝ Տաշիր Ձորագետի և նրա տարածքում գտնվող Լոռի Բերդ հուշարձանի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութի վերլուծությանը: Ընդ որում, դրանցում ներկայացվում են ոչ միայն պեղումների ընդհանուր արդյունքները, այլ նաև տարբեր խնդիրներին առնչվող հարցեր, որոնց թվում կառանձացնեինք մետաղագործությունը և ոսկերչությունը, կնիքագործությունը, մշակութային և առևտրատնտեսական փոխառնչությունները, պաշտամունքը, արվեստը, թաղման ծեսը և այլն:
Հնագիտության ոլորտում և ՀՀ ԳԱԱ համակարգում գիտական մեծ ներդրման համար Ս. Դեվեջյանը տարբեր տարիներին պարգևատրվել է գովասանագրերով և մեդալով: Նրա երկար տարիների անխոնջ աշխատանքը 2012 թ. գնահատվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհված Մեսրոպ Մաշտոցի անվան ոսկե մեդալով։

Խորապես ցավում ենք Սեդա Դևեջյանի մահվան համար և վշտակցում ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Սասնա ծռեր էպոսի երգվող հատվածները» խորագրով

Բանախոսություն «Սասնա ծռեր էպոսի երգվող հատվածները» խորագրով

28-03-2024 14:00

Մարտի 28-ին, ժամը 17.00 - 19.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը.
Տաթևիկ Շախկուլյան, ա.գ.թ., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Կոմիտասի թանգարան ինստիտուտ «"Սասնա ծռեր" էպոսի երգվող հատվածները»։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հայաստանի օտար տեղանուններն ու մեր այլալեզու ազգանունները» խորագրով

Բանախոսություն «Հայաստանի օտար տեղանուններն ու մեր այլալեզու ազգանունները» խորագրով

28-03-2024 12:00

Ս/թ. մարտի 12-ին, ժամը 15:00 ՀԱԻ «Ազգագրական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Հայաստանի օտար տեղանուններն ու մեր այլալեզու ազգանունները» խորագրով բանախոսությունը․ բանախոս՝ պ․գ․թ․, ՀԱԻ Ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյան։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։

Տեսնել ավելին
«Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցում

«Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցում

23-03-2024 16:37

Ս/թ․ մարտի 23-ին գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University Collage London (UCL)) Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես է գալու «Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցումով։

Քընալադայի՝ Ստամբուլի առավելապես հայերով բնակեցված կղզու բնակիչներն իրենց կղզին անընդհատ համեմատում են Մարմարա ծովի նույն կղզախմբում առկա մյուս կղզիների հետ։ Ըստ իրենց՝ տեղացի հույներով և հրեաներով բնակեցված այդ կղզիցներն ավելի գրավիչ են, քան իրենցը, ը իրենց կղզին թերզարգած է, ցածրակարգ և ոչ այդքան գրավիչ։ Նրանց «չստացված կղզու» մասին շեշտադրումները տարբեր ձևերով լույս են սփռում ցեղասպանությունից հետո Թուրքիայում ժամանակակից հայ համայնքի կազմավորման վրա։ Զեկուցման նպատակն է բացահայտել՝ ինչպես են կղզու մասին այս պատմություններն ազդում հայկական համայնքի վրա՝ փոխակերպելով կղզու ֆիզիկական տարածքը մտավոր տարածքի։ Այս զեկուցմամբ փորձ է արվում համադրել կղզու համայնքը Ստամբուլի ավելի լայնածավալ հայ բնակչության հետ։ Կքննարկվի կղզու համատեքստում թուրք ազգային կառուցակցման որևէ կոնկրետ վայրում հայերի կոլեկտիվ կապվածության շեշտադրումների վրա։

Զեկուցման լեզուն անգլերեն է, որը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ։

Այքութ Օզթյուրքը Փորձի փոխանակման իր նախագիծն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում: Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Լեզվական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում․ սոցիալ-մշակութային համատեքստը» խորագրով

Բանախոսություն «Լեզվական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում․ սոցիալ-մշակութային համատեքստը» խորագրով

15-03-2024 11:41

ԵԳԽ հերթական սեմինարի շրջանակներում ՀԱԻ աշխատակից Լուսինե Անգելուշը կներկայացնի «լեզվական քաղաքականություն» եզրույթի մեկնաբանությունը, Հայաստանում լեզվական քաղաքականության մշակման առաջին քայլերը, խորհրդային տարիներին ինքնուրույն լեզվական քաղաքականություն վարելու հնարավորությունները, արդի շրջանում լեզվական քաղաքականության խնդիրները և նոր մարտահրավերները, լեզվական հարաբերությունները կարգավորող օրենքների կիրառությունը, կրթական ոլորտում լեզվական քաղաքականությանը վերաբերող փոփոխվող քննարկումները և ժամանցի ոլորտի լեզվական կարգավորման խոչընդոտները։
Լեզվական քաղաքականությունը սահմանում է հաղորդակցային այս կամ այն նպատակի համար լեզվի, լեզվի գոյության ձևի, լեզվական միավորի ընտրությունը։
Լեզվական քաղաքականության ծրագրերը մշակվում են հասարակությունում լեզվական խնդիրների կարգավորման համար, իսկ տարածման ոլորտները ներառում են գիտությունը, կրթությունը, գրասենյակային աշխատանքը, զանգավածային հաղորդակցման միջոցները և այլն

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)» խորագով

Բանախոսություն «Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)» խորագով

14-03-2024 12:00

Մարտի 14-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժնի հերթական բանախոսությունը:
Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան պ. գ. թ.
Թեմա՝ "Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)։

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.