Երվանդ Լալայան-160․ այցելություն մեծանուն գիտնականի շիրիմին
Մարտի 13-ին լրացավ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները, միանալով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությանը, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ Երվանդ Լալայանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գիտնականի հիշատակին։