Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Արմավիրը վաղ անտիկ դարաշրջանում (մ. թ. ա 6-3-րդ դարեր)

Արմավիր հուշարձանի երկարամյա ուսումնասիրության ընթացքում կուտակված տարբեր դարաշրջանների նյութերը հնարա­վորություն  են  ընձեռում հետազոտելու փաստագրված յուրաքանչյուր դարաշրջանի մշակութային ժառանգությունը:

2016–2020 թթ. համար նախատեսված թեման կատարվելու է նախկինում բացահայտված նյութերի և նորագույն գտածոների, ինչպես նաև վերջին տարիների պեղումների շնորհիվ կատարված որոշակի շերտագրական ճշգրտումների ու աղբյուրագիտական հաղորդումների համալիր ընդգրկմամբ։

Վեր են հանվելու քաղաքային կյանքի զարգացման երկարատև ուղի անցած Անտիկ Արմավիրի վարչական, տնտեսական, պաշտամունքային, մշակույթային բնութագրերը:

Քննվելու է Արմավիրի՝ ավանդական պաշտամունքային կենտրոնի և առաջին ազգային պետության մայրաքաղաքի մշակութային կերպարը նշված ժամանակագրական սահմաններում, բարձրացվելու է նրա ներդրումը Հայաստանում  քաղաքային մշակույթի ձևավորման  խնդրում:

 

Ինեսա Կարապետյան