
Թեմայի նպատակը հայոց խաղային ավանդույթների ուսումնասիրությունն է` սոցիալ-մշակութային գործընթացների ամբողջական համալիրում: Կտրվեն խաղերի տիպաբանական բնութագրերն ու առանձնահատկությունները ըստ սեզոնային փուլերի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն), դրանց մասնակիցների սոցիալական կազմի վերլուծություն և առանձնահատկությունները գյուղ-քաղաք համատեքստում: