Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Ձագավանքի պեղումները

 

Ձագավանքը միջնադարյան Հայաստանի Այրարատ նահանգի խոշոր վանական համալիրներից մեկն էր, հայտնի հոգևոր ու կրթամշակութային կենտրոն: Այն իր անվանումն ստացել է մերձակա Ձագ ավանից: Հնավայրի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերում է VII դ. 60-ական թթ.` հանուն քրիստոնեական հավատի նահատակված Դավիթ Դվնեցու անվան հետ կապված: Մատենագրական վկայությունները և վիմական արձանագրությունները փաստում են այս նշանավոր վանքի գործունությունը VII-XVIII դդ.:

2011-2012 թթ. պեղումներ են իրականացվել (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Հ. Մելքոնյան) VII դ. II կեսին կառուցված Սբ. Նշան եկեղեցու շրջակայքում: Պեղումներով բացվել է խաչաձև հատակագծով եռախորան եկեղեցին (արտաքուստ ու ներքուստ) և նրա շրջակայքը: Կառույցի մուտքի երկու կողմերում մեկական խորաններ են: Ի տարբերություն այլ համաժամանակյա կառույցների` եկեղեցին որմնահեց չունի: Միայն արևմտյան կողմում դրված է մի ընդհանուր ստիլոբատ, որի վրա բարձրանում են նշված երեք կառույցները: Սա, թերևս, մատնանշում է նրանց համաժամանակյա լինելը:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով ճարտարապետական մանրամասեր (շինաքարեր, քիվեր, պատուհանի պսակներ, շքամուտքի հատվածներ և այլն), որոնք դյուրացնում են վերականգնման աշխատանքները: Գտնվել են զգալի թվով խաչքարեր և շինաքարեր, որոնք արձանագիր են և գալիս են լրացնելու Ձագավանքի պատմության հետ կապված բազմաթիվ մանրամասեր:

Մաքրման աշխատանքներ են տարվել Սբ. Նշան եկեղեցու արևմտյան մասում: Պարզվեց, որ այս հատվածում առկա է շինարարական երեք հորիզոն, որոնցից հնագույնը վերաբերում է վաղ միջնադարին, երկրորդը` XIII-XV դդ., իսկ ամենավերինը` XVI դ.: Առաջին հորիզոնը կապված էր հյուսիս-հարավ ձգվող ընդհանուր ստիլոբատի հետ: Երկրորդը` շուրջ մեկ մետր խորության վրա էր` ամբողջովին ծածկված հարթ տապանաքարերով (պահպանվել է հատվածաբար): Երրորդ հորիզոնը համապատասխանում է եկեղեցու այսօրվա սալահատակին (այն ևս հատվածաբար է պահպանվել): Այս հորիզոնում հայտնաբերվեց կառույցի մնացորդ, սյան խարիսխներով, ինչը թույլ տվեց եզրակացնել, որ Սբ. Նշան եկեղեցու արևմտյան մասում եղել է զանգակատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել: Թերևս, կարելի է եզրակացնել, որ այն փայտաշեն է եղել:

Հուսիկ Մելքոնյան