
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ
նվիրված՝ ակադեմիկոս Արամ Ղանալանյանի
ծննդյան 110-ամյակին
և
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
հիմնադրման 60-ամյակին
ԾՐԱԳԻՐ
Հունիսի 21, ուրբաթ, 2019 թ.
9։00 Մեկնում Երևանից, Չարենցի 15
ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ.
ՀՈՒՇԵՐ Ա. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ծաղկաձոր, Գրողների միության հանգստյան տուն
10։00 - 11:00
- Պավել Ավետիսյան (ՀԱԻ տնօրեն, ԳԱԱ թղթ. անդամ)
Բացման խոսք
- Յուրի Սուվարյան (ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար)
Ողջույնի խոսք
- Հենրիկ Հովհաննիսյան (ԱԻ, ԳԱԱ թղթ. անդամ)
«Արամ Ղանալանյանի մասին»
- Աելիտա Դոլուխանյան (ՀՊՄՀ, ԳԱԱ թղթ. անդամ)
«Մեծ բանագետի անանց հմայքը»
- Պետրոս Բեդիրյան (ՀՊՄՀ, բ.գ.դ., պրոֆ.)
«Խոսք Արամ Ղանալանյանի հիշատակին»
- Էմմա Պետրոսյան (ՀԱԻ, բ.գ.դ.)
«Հուշեր Արամ Ղանալանյանից»
- Արուսյակ Սահակյան (ՀԱԻ / ԵԿՊԿ, բ.գ.թ.)
«Մեծեր (հուշեր). Արամ Ղանալանյան»
- Հայկ Ղանալանյան
«Հուշեր Արամ Ղանալանյանի մասին»
Լիագումար նիստի զեկուցման տևողությունը՝ 5-10 րոպե։
11:00 - 11:10 Սրճադադար
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ.
ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆԸ ԵՒ ՀԱՅ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
նիստավարներ՝ Պավել Ավետիսյան, Տորք Դալալյան
11:10 - 13:20
- Արմեն Պետրոսյան (ՀԱԻ / ՄՄ, բ.գ.դ.)
«Ժայռից ծնվող հերոսի առասպելը համեմատական համատեքստում»
- Թամար Հայրապետյան (ՀԱԻ / ԵՊՀ, բ.գ.դ.)
«Արամ Ղանալանյանը՝ Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթի մշակման մասին»
- Արուսյակ Սահակյան (ՀԱԻ / ԵԿՊԿ, բ.գ.թ.)
«Արամ Ղանալանյան. վիպահավաք և վիպագետ»
- Սերգեյ Վարդանյան (ՀԱԻ)
«Որոշ դիտարկումներ Ա. Ղանալանյանի կազմած «Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» ժողովածուի մասին»
- Հայկանուշ Մեսրոպյան (ԼԻ, բ.գ.դ.)
«Բուսանունները Ա. Ղանալանյանի «Առածանի»-ում»
- Լիլիթ Սիմոնյան (ՀԱԻ, պ.գ.թ.)
«Հայկական ժողովրդական չափածո առասպելներ և ավանդազրույցներ. շարունակելով Ա. Ղանալանյանի գործը»
13:20 – 14:20 ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ.
ԼԵԶՈՒ ԵՒ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
նիստավարներ՝ Հայկանուշ Մեսրոպյան, Նվարդ Վարդանյան
14:20 – 16:25
- Վազգեն Համբարձումյան (ԼԻ / ԵՊՄՀ, բ.գ.դ., պրոֆ.)
«Հնդեվրոպական բանաստեղծական խոսքի կառուցման երկատումային բաշխվածությունը ցեղակից լեզուների առնչությունների համատեքստում»
- Տորք Դալալյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Հավլունի թրի մասին դիցաբանական պատկերացումները և երկաթի առաջացումը»
- Գոհար Ստեփանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
««Տոնական» առածանի. հայ ավանդական տոները առածային լեզվում»
- Լուսինէ Աւետիսեան (ԳԻ, բ.գ.թ.)
«Հացի պաշտամունք եւ ինքնութիւն. լեզուիմաստասիրութիւն»
- Անժելա Ամիրխանյան (ՀԱԻ)
«Գայլ բաղադրիչով կազմված բուսանունների լեզվա-ազգագրական վերլուծություն»
16:25 - 16:40 Սրճադադար
ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ.
ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
նիստավարներ՝ Սուրեն Հոբոսյան, Թամար Հայրապետյան
16:40 – 18:40
- Արմեն Սարգսյան (ՀԱԻ, բ.գ.դ.)
«Ծռության թեման հայոց երգիծական բանարվեստում»
- Էսթեր Խեմչյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Կանանց թեման հայ բանահյուսության շահաբասյան սյուժեներում»
- Մարինե Խեմչյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Բնաշխարհը ներկայացնող օգնականները հայ ժողովրդական հեքիաթներում»
- Լուսինե Հայրիյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Մազի ծիսապաշտամունքային նշանակությունները հայ ժողովրդական հեքիաթներում»
- Սվետլանա Վարդանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Արցախում գրառված ծիսական երգերի նմուշներ»
19։30 ԸՆԹՐԻՔ
Հունիսի 22, շաբաթ, 2019 թ.
Ծաղկաձոր, Գրողների միության հանգստյան տուն
ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ
նիստավարներ՝ Արմեն Պետրոսյան, Գոհար Ստեփանյան
10:00 – 12:05
- Հայկ Համբարձումյան (ՄՄ / ԵՊՀ, բ.գ.թ.)
««Ռուստամ Զալ» վիպաշարի ժանրային յուրահատկությունները»
- Սուրեն Հոբոսյան (ՀԱԻ, պ.գ.թ.)
«Քարի պաշտամունքի դրսևորումը Վայոց ձորի Արենի գյուղի «Սղաքար»-ի հետ կապված ծեսերում»
- Մհեր Քումունց (ԳորՊՀ, բ.գ.թ.), Լուսինե Ներսիսյան (ԳորՊՀ, բ.գ.թ.)
«Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով (պատմական Սյունիք)»
- Նվարդ Վարդանյան (ՀԱԻ, բ.գ.թ.)
«Այգու իմաստաբանությունը հարսանեկան երգերի համապատկերում»
- Կարեն Հովհաննիսյան (ՀԱԻ)
«Բանահյուսական Քյոսա-Քաչլիկ-Քաչալի կերպարը՝ որպես տրիքստեր»
12:05 – 12:15 Սրճադադար
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ.
ՄԻՋՆԱԴԱՐԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
նիստավարներ՝ Յակոբ Չոլաքեան, Արուսյակ Սահակյան
12:15 – 13:55
- Վանո Եղիազարյան (ՎՊՀ, բ.գ.դ., պրոֆ.)
«Հովհաննես Կոզեռն Տարոնացին և նրա մատենագրությունը»
- Աննա Ստեփանյան (ԵՉՏԹ)
«Հայ և ֆրանսիական տաղերգությունը 12-13-րդ դարերում»
- Սիրանուշ Փարսադանյան (ԳԻ)
«Հովհաննես Միրզայան Վանանդեցի և Սիմեոն Ապարանեցի»
- Գրետա Գասպարյան (ԵՊՀ)
«Կանանց կերպարները «Սասնա ծռեր»-ի և «Շահնամե»-ի ամուսնության սյուժեներում»
14:00 – 15:00 ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ.
ՍՏՈՐԻՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ
նիստավարներ՝ Արմեն Սարգսյան, Էսթեր Խեմչյան
15:00 – 17:05
- Յակոբ Չոլաքեան (ՀԱԻ / ԼԻ, պ.գ.դ.)
«Չար ոգիները Քեսապի հայոց հաւատալիքներուն մէջ»
- Հասմիկ Գալստյան (ՀԱԻ)
«Խլվլիկի հավատալիքը՝ բերքահավաքի և նավասարդյան տոնակատարությունների համատեքստում»
- Քրիստինա Այվազյան (ՀԱԻ)
«Ադամական մեղքը հայկական ավանդազրույցներում»
- Սիրանույշ Առաքելյան (ՀԱԻ)
«Սրբազան տարածքը և դրա պատկերացումները հայ վիպապատմական բանահյուսության մեջ»
- Հարություն Խուդանյան (ՊԻ)
«Վերին Տիգրիսի ավազանի («աշխարհացոյցյան» Աղձնիք) հոգևոր-պաշտամունքային վկայություններն՝ ըստ սեպագիր աղբյուրների»
17:05 - 17:15 Սրճադադար
ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ.
ԱՍՈՒՅԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
նիստավարներ՝ Հայկ Համբարձումյան, Քրիստինա Այվազյան
17:15 – 18:55
- Լուսինե Ղռեջյան (ՀԱԻ / ԳՊՀ, բ.գ.թ.)
«Հմայական բանաձևերի դրսևորումները հայկական ժողովրդական երգերում (հայրեններ, անտունիներ և խաղիկներ)»
- Սվետլանա Մանուչարյան (ԳորՊՀ, բ.գ.թ.)
«Բանահյուսական բանաձևային ժանրերը Կապանի խոսվածքներում»
- Հասմիկ Մատիկյան (ՇՀՀԿ)
«Ցանկության բանաձևերի բաշխվածությունը բանահյուսական օրորոցային տեքստերում (հայկական և անգլիական լեզվական միջավայրերում)»
- Գայանե Միրիբյան (ԳՊՀ, բ․գ․թ․)
«О некоторых особенностях армянских и русских обрядовых свадебных величальных песен»
Զեկուցման համար տրվում է 15-20 րոպե։
Հարցերի համար՝ 5 րոպե։
18:55 – 19։10 Դադար
19:10 – 19:40 ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՒ ԱՄՓՈՓՈՒՄ
20։00 ՄԵԿՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԳորՊՀ – Գորիսի պետական համալսարան
ԳՊՀ – Գավառի պետական համալսարան
ԵԿՊԿ – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԵՉՏԹ – Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան
ԵՊՀ – Երևանի պետական համալսարան
ԵՊՄՀ – Երևանի պետական մանկավարժական համալսարան
ՀՀ ԳԱԱ – Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա
- ԱԻ – Արվեստի ինստիտուտ
- ԳԻ – Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ԼԻ – Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- ՀԱԻ – Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- ՊԻ — Պատմության ինստիտուտ
ՄՄ – Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևան
ՇՀՀԿ – Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գյումրի
ՎՊՀ – Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան
Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունումն ավարտված է:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2019 թ. հունիսի 21-ից 22-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողով։
Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով.
- բանագիտություն և առասպելաբանություն
- հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ
- համեմատական լեզվաբանություն և բանասիրություն
- միջնադարի գրականագիտություն
Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 15-ը՝ նշելով հեղինակի անուն-հայրանուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են։ Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ