HABITUS․ Մարդաբանական և հնագիտական հետազոտություններ

ՀԱԲԻՏՈՒՍ. Հասարակական դաշտի պատմամշակութային չափորոշիչները

 

Արսեն Բոբոխյան, Գոհար Ստեփանյան

 

Յուրաքանչյուր դարաշրջան ունի գիտելիքի վերարտադրման իր սկզբունքներն ու առանձնահատկությունները: XX դարը, որպես տեխնիկական նորագույն ձեռքբերուﬓերի և գիտելիքի աննախադեպ կուտակման ժամանակաշրջան, բնորոշվեց գիտաճյուղերի խոր տրոհմամբ, որի արդյունքում աստիճանաբար քչացավ համապարփակ (ունիվերսալ) գիտելիքի դերը: Երբ ﬔնք պատրաստվում էինք հայտատարել ﬕ գիտաժողովի մասին, որն ըստ էության ﬕավորում էր հիﬓական հասարակական գիտությունները և նրանց առնչվող այլ ճյուղեր (ինչպես, օրինակ, կենսաբանությունն է), մտաբերեցինք ﬕ բառ, որը կարող էր հավակնել նման համապարփակության՝ հաբիտուս (habitus, լատ. habere – «ունենալ» հիմքից), որ բնորոշում է անհատի հասարակական վարքագիծն ընդհանուր առմամբ:

Հաբիտուսի գաղափարն առկա է արդեն Արիստոտելի աշխատանքներում, որի hexis (հուն. «վարք») հասկացությունը ﬕջնադարյան փիլիսոփաների կողﬕց թարգմանվեց լատիներեն՝ որպես «հաբիտուս»: Սակայն ժամանակակից իմաստով այս եզրն առաջին անգամ օգտագործվեց XX դարի ֆրանսախոս (Մարսել Մոս, Մորիս Մեռլո-Պոնտ), ինչպես նաև գերմանախոս (Նորբերտ Էլիաս, Մաքս Վեբեր, Էդմունդ Հուսեռլ) հասարակագետների կողﬕց: Այս հասկացությունն այլ անուններով առկա է նաև ժամանակակից հոգեբանության (հմմտ. Էրիխ Ֆրոﬕ «հասարակական բնույթը») և կենսաբանության (օրգանիզﬕն բնորոշ հատկանիշների ամբողջություն իմաստով) ոլորտներում:

Սակայն ֆրանսիացի մտածող Պիեռ Բուրդյոն էր, որ առանձին քննարկման առարկա դարձրեց հաբիտուս հասկացությունը՝ առաջին անգամ անդրադառնալով խնդրին Էրվին Պանոֆսկու «Գոթական ճարտարապետությունը և սխոլաստիցիզմը» աշխատանքի վերջաբանում (Panofsky 1967): Հետագա աշխատանքներում (հատկապես Bourdeau 1972; 1980) Բուրդյոն սահմանեց հաբիտուսը՝ որպես մշակույթիայն կերպերի հանրագումար, որոնք խարսխված են անհատների և խմբերի կենցաղային պրակտիկաներում: Այն ներառում է սովորույթների, հմտությունների, ոճերի, ճաշակների, լեզվի և այլ ոչ դիսկուրսիվ գիտելիքների ամբողջությունը, որ բնորոշ է որև է հատուկ խմբին: Մեզ՝ մարդաբաններիս և հնագետներիս համար կարևոր է, որ Բուրդյոն դիտարկեց հաբիտուսի կատեգորիան պատմության և մարդկային հիշողության տեսանկյունից՝ ցույց տալով, որ վարքը կամ արժեքները դառնում են հասարակական կառուցվածքի իրական մասը ﬕայն այն ժամանակ, երբ դրանց նախնական նպատակն այլևս տեսանելի չէ (հմմտ. Steinmetz 2011; Gorski 2013): Այս աﬔնը ձևավորվում է բազմաթիվ սերունդների «պատմական աշխատանքի» ընթացքում, հետևապես հաբիտուսը պատմական ընթացքի արտադրանքն է և նշանավորում է անցյալի առկայությունը ներկայում՝ որպես սովորույթ: Բուրդյոն այս կապակցությամբ գրում է, թե հաբիտուսը, հանդիսանալով պատմության արգասիք, ստեղծում է ինչպես անհատական, այնպես էլ համայնական պրակտիկաներ՝ համաձայն նույն պատմության ծնունդը հանդիսացող սխեմաների: Այն ապահովում է անցած փորձի ակտիվ ներկայությունը, որը, գոյություն ունենալով յուրաքանչյուր օրգանիզմում ընկալման, մտածողության և գործողության սխեմաների ձևով, ավելի ճիշտ կերպով է երաշխավորում պրակտիկաների նույնականությունը և կայունությունը ժամանակի ﬔջ, քան բոլոր ֆորմալ կանոնները և ձևակերպված նորﬔրը (Bourdieu 1972; 1980. Կովկասյան համատեքստում հմմտ. Derluguian 2005): Իր պատմական հայեցակարգով Բուրդյոն վեր էր կանգնում պատմական գիտությունների և սոցիոլոգիայի ﬕջև ստեղծված պոզիտիվիստական այն հակադրությունից, որի հաղթահարման համար այդ քան պայքարեցին Անալների դպրոցի ներկայացուցիչները (Bloch1949): Նույնիսկ ավելին, պատմական գիտաճյուղերը և մասնավորապես հնագիտությունը Բուրդյոյի և ժամանակակիցների աշխատանքներում ստացան մակդիրի նշանակություն՝ կարծես վերադառնալով այդ բառի հին հունական նշանակությանը, երբ arxe-ն բնորոշում էր ﬕ արխայիկ, տրամաբանությունից անդին գիտելիք/սկզբնապատճառ (Foucault 1969. Հոգեբանության բնագավառում հմմտ. Frankl 2002): Այսպես, իր «Տղամարդկային գերիշխանությունը» աշխատանքում, Բուրդյոն, քննարկելով կնոջ և տղամարդու հարաբերության առանձնահատկությունները և բացահայտելով կենսաբանականի=անփոփոխի անհաղթահարելիությունը, խոսում է «ﬔր ենթագիտակցականի օբյեկտիվ հնագիտության» մասին, իսկ խնդրի էությունը հասկանալու համար պահանջում զարգացնել «ենթագիտակցականի պատմական հնագիտությունը» (Bourdieu 1998): Պատմության, մարդաբանության և հնագիտության համատեքստում է դիտարկելի Բուրդյոյի կարևոր հասկացություններից doxa-ն, որն իր սկզբնական իմաստով նշանակում է ընդհանուր հավատ, ընդհանրական կարծիք (հուն. «սպասել», «թվալ»բառից, որիցծագում է «օրթոդոքս»-ը): Ըստ Բուրդյոյի, եթե կա «գրեթե-կատարյալ» համընկնում օբյեկտիվ կարգի և կազմակերպման սուբյեկտիվ սկզբունքների ﬕջև (ինչպես հնագույն հասարակություններում), ապա բնական և հասարակական աշխարհներն ի հայտ են գալիս որպես «ակնհայտ», փորձի ﬕ ձև, որին հեղինակն անվանում է դոքսա (Bourdieu 1972): Դոքսան վերաբերում է հասարակության արմատական, խոր, անգիտակցական արժեքներին, որոնք ընկալվում են որպես ակնհայտ «ունիվերսալներ», և որոնցով սնվում է մարդն իր գործողությունները և մտքերը որոշակի դաշտում իրականացնելիս: Դոքսայի մասին տեսությունը բավականին քննարկվել է հնագետների ﬕջավայրում՝ արժանանալով ինչպես հավանության, այնպես էլ քննադատության: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ազգաբանությունը/մարդաբանությունը/սոցիոլոգիան ու հնագիտությունը զարգանում էին մտքի նույն ոլորտներում. Ինչպես պոստ-ստրուկտուրալիստները, որոնց թվում նաև Բուրդյոն, այնպես էլ պոստ-պրոցեսուալիստները հնագիտության ﬔջ քննադատում էին սխեմատիկ գիտելիքի հնարավորությունները օբյեկտիվ եզրահանգուﬓերի հասնելու համար՝ հետազոտության հիմքում դնելով զուտ մարդուն՝ նրա ներաշխարհը, զգացուﬓերը, ճաշակը, վարքագիծը (հմմտ. Trigger 2006):

Ազգագրությունը և հնագիտությունը Հայաստանում XX դարում, երկաթե վարագույրի առկայության հայտնի պատճառներով, զերծ ﬓացին վերոհիշյալ տրամասությունից (դիսկուրսից)՝ իրենց էությամբ ﬓալով մարքսիստական/ պատմամշակութային (եթե չհաշվենք, իհարկե, բացառությունները): Մինչդեռ այսօր ստեղծվել է ﬕ ընդարձակ դաշտ և բարենպաստ պայմաններ՝ ծանոթանալու եղած տեսակետներին և սովորելու նրանցից: Սակայն ազատության հետ շփվելն ավելի բարդ է, քան դոգմայի, որովհետև ազատությունը սահմաններ չունի և սխալ մոտեցման դեպքում այն կարող է բերել տարերայնության: Պետք է զգույշ վերաբերել ազատության դաշտին և այն օգտագործել ոչ թե պատճենելու, այլ սեփականը ձևավորելու համար:

2010թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի Ունեցավ գիտաժողով՝ «Հաբիտուս. Հայաստանի և հարակից երկրների ազգաբանություն ու հնագիտություն» թեմայով, որը համախմբել էր Հայաստանի և հարակից երկրների երիտասարդ բազմաթիվ հետազոտողների (Հովսեփյան, Մելքումյան 2010): Ենթախորքում նույն խնդիրն էր՝ տրվել մտքերի ազատությանը և փորձել գտնել սեփականը: Այս հանդիպման գիտաճյուղային բազմազանությունը (ազգաբանություն/մշակութային մարդաբանություն, հնագիտություն, պատմություն, հնաբուսաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, աղբյուրագիտություն և այլն), ինչպես արդեն նշեցինք, արտահայտվեց «հաբիտուս» անվան ﬔջ, որը դարձավ գիտաճյուղային պատնեշներն ու սահմանափակ ուﬓերը լավագույնս չեզոք ացնող հասկացություն (հմմտ. Шматко 1993):

 

HABITUS, համար 1

HABITUS, համար 2 (հրատարակվել է որպես «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի 2-րդ համար)

 

Top image: