Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_set_save_handler(): Session save handler cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 245 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: session_id(): Session ID cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 269 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Հանդաբերդի վանք, վանքային համալիր (XII-XIV դդ.)

 

Տեղադրությունը: Գտնվում է ԼՂՀ Նոր Շահումյանի շրջանում, Լև գետի աջ ափին, Հանդաբերդ ամրոցից մոտ մեկ կմ հյուսիս-արևելք:

Պեղումները: Պեղումներն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  Արցախի արշավախումբը (Համլետ Պետրոսյան՝ արաշավախմբի ղեկավար, Լյուբա Կիրակոսյան՝ ճարտարապետ, Վարդգես Սաֆարյան, Տատյանա Վարդնեսովա՝ հնագետներ)` 2004-2005 թթ.: Պեղումները նախաձեռնել է Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը (նախագահ՝ Սևակ Արծրունի), ֆինանսավորել է Հարությունյանների ընտանիքը (Նյու Ջերսի, ԱՄՆ): Խորհրդային տարիներին տեղի ադրբեջանցիները վանքային համալիրի համարյա մեջտեղով անց են կացրել ավտոճանապարհ, որը լիովին բացել է հիմնական խմբի կառույցների հյուսիսային հիմքերը։ Նույն կերպ էլ դեպի մոտակա անտառները տանող ավտոճանապարհն անց է կացվել պատմական գերեզմանոցի մեջտեղով, որի հետևանքով ավերվել է մի ընդարձակ հատված, իսկ որոշ խաչքարեր ու տապանաքարեր էլ տեղահանվել-գլորվել են ձորը։ 1980-ական թթ. վերջին երկաթյա ծանր գործիքներով ջարդուփշուր են արվել բոլոր երևացող խաչքարերն ու արձանագրությունները:

Պեղումների արդյունքում հուշարձանը մաքրվել է առատ բուսականությունից, փլուզման հետևանքով առաջացած հողի և քարի լիցքից, վավերացվել են ճարտարապետորեն կարևոր բոլոր մանրամասները: Պեղումներից հետո՝ 2006-2007 թթ., մասնակիորեն ամրակայվել են փլուզման ենթակա կառույցները:

Ճարտարապետական բնութագիրը։ Այսօր վանքային համալիրն իր կազմում ներառում է շինությունների երկու խումբ։ Դրանցից առաջին կամ հիմնական խումբը բաղցկացած է կենտրոնական եկեղեցի-մատուռից և նրան կից երկու ավանդատուն-մատուռներից, ժամատնից, զանգակատնից, տապանաբակից։ Երկրորդ խումբը, որ տեղադրված է առաջինից հյուսիս, բաղկացած է մատուռից, ամրապատից և տապանաբակից։

Ըստ շինարարական արձանագրության՝ համալիրի շինությունների հիմնական մասը կառուցվել է 1276թ.` Դավիթ վարդապետի կողմից։ Ճարտարպետական քննությունը հիմք է տալիս եզրակացնել, որ վանքը ստեղծվել է տեղում գոյություն ունեցող հին մատուռ-եկեղեցու շուրջը` հաջորդաբար ավանդատների, մատուռների, ժամատան և ի վերջո` զանգակատան հավելման միջոցով։ Ժամատունը յուրօրինակ միջանկյալ ծավալ է, որն իրար է կապում իր շուրջը տեղադրված տարբեր կառույցները։ Այն ընդհանուր գծերով կրկնում է հայկական ժամատուն-գավիթներին բնորոշ «կեղծ գմբեթային» ծածկի երդիկ հիշեցնող հորինվածքը։

Հյուսիսային` առանձնակի կանգնած մատուռ-եկեղեցին իր եռախորան թաղակապ հորինվածքով, պատկերաքանդակներ կրող հին խաչքարերի օգտագործումով եզակի մի կառույց է ողջ միջնադարի ճարտարապետության մեջ: Ակնհայտ է զանգվածեղ պատերի, թաղածածկի և ներքին սահմանափակ տարածության անհամապատասխանությունը: Յուրօրինակ են հյուսիսային և հարավային խաչաթևերի մեջ ստեղծված ուղղանկյունաձև փոքրիկ ավանդատուն-եկեղեցիները։

Եթե գլխավոր եկեղեցու և նրա երկու ավանդատների բեմերին հավելենք նաև այս մատուռի և ժամատանը հյուսիսից կից մատուռի բեմերը, ապա կստացվի, որ վանքում կարող էին պատարագ մատուցել միանգամից հինգ տեղում, ինչը պատկառելի թիվ է նման մի փոքր և ակնհայտորեն առանձնացված վանքի համար: Հայտնի է, որ XII դ. վերջերից սկսած և, հատկապես, XIII-XIV դդ., ինչպես Արցախում, այնպես էլ ողջ Հայաստանում նկատելի է հանգուցյալի հոգու համար մատուցվող պատարագների թվի խիստ բարձրացում: Ըստ երևույթին հենց այդ իրողությունն էլ խթանել է Հանդաբերդի վանքում նման քանակի մատուռների ստեղծումը: Վանքային համալիրը կառուցապատման նման ընթացքով ու հորինվածքով, ճեղքված և անտաշ քարերի ու կրաշաղախի օգտագործմամբ իրագործված շարվածքով, առանձին կառույցների հորինվածքում և շարվածքում պարզ և ժողովրդական ձևերի լայն կիրառումով առանձնանում է միջնադարի վանքային դասական համալիրներից և առատ նյութ է տալիս մանրամասնելու XIII դ. II կեսում և XIV դ. I կեսում` Հայաստանի համար խիստ ծանր քաղաքական-տնտեսական պայմաններում մշակութային-կառուցողական կյանքի որոշ առանձնահատուկ կողմերը։

Գտածոները։ Պեղումների արդյունքում գտնվել են XII-XIV դդ. մի շարք նոր արձանագրություններ, մոտ հիսուն խաչքարեր և տապանաքարեր։ Արձանագրությունները ներկայացնում են վանքի կառուցման որոշ մանրամասներ, ինչպես նաև Վերին Խաչենի քաղաքական, տնտեսական և հոգևոր պատմության վերաբերյալ ուշագրավ տվյալներ:

Համալիրի ողջ տարածքից հավաքվել են կղմինդրների հազարից ավելի բեկորներ, որոնք օգտագործվել են տանիքների ծածկի մեջ։ Գտնվել են նաև հայերեն արձանագրություններ կրող կղմինդրների և թասերի մի շարք բեկորներ, հանգամանք, ինչը հնարավոր է դարձնում փաստել հայերեն գրի օգտագործման տարածվածութունը նաև զուտ կենցաղային մակարդակով: Արձանագրական որոշ նորագյուտ նյութեր էլ թույլ են տալիս էլ ավելի ընդարձակել լեռնագավառի անձնանվանական համակարգը։

Պեղումները տվել են նաև մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ: Մետաղյա իրերի շարքում կարելի է առանձնացնել տարատեսակ բևեռները, կողպեքի բանալին, ճարմանդը, ձիու պայտը, դարբնոցային զանազան նախապատրաստուկները, կացինը, ցախհատը, դանակը։ Եկեղեցական ծիսակատարության հետ են կապվում պղնձե զանգակն ու խաչի կոթառը։ Խեցեղեն իրերի մեջ մեծ թիվ են կազմում կարասների, խոհանոցային կճուճների և թասերի բեկորները։

Խաչքարերը: Հատուկ նշելի է ավելի քան հինգ տասնյակ խաչքարերի գյուտը, որոնց մեջ քիչ չեն արվեստի իսկական գլուխգործոցները։ Երկու խաչքարային պատկերաքանդակ  ներկայացնում են հեծյալ ռազմիկների: Ռազմիկը մի դեպքում զինված է թրով և գուրզով, երկրորդ դեպքում մի ձեռքում բռնել է նիզակը, իսկ մյուսով` գինու գավաթը։ Արցախյան խաչքարերի մի շարք քննություններով արդեն իսկ վեր է հանվել հեծյալ ռազմիկի լայն պաշտամունքը: Այս գյուտերը վկայում են, որ այն լայն տարածում է ունեցել նաև Վերին Խաչենում։ Հանդաբերդի վանքի խաչքարային եզակի մի հորինվածք պատկերում է ստնտու մորը` մանկանը կուրծք տալիս։ Այն ուշագրավ է երեխաների խնամքի, կերակրող մոր ու մանկան տարազի առումով:

Մեկ այլ խաչքար ներկայացնում է այսպես կոչված «դրախտային հորինվածքի» տեղական մի տարբերակ, ուր զույգ արմավազարդերից յուրաքանչյուրն ավարտվում է խոշորապտուղ, բայց իրարից տարբերվող ծառերով (նռնենի և, թերևս, խնձորենի) ու դրանց վրա թառած թռչուններով: Հին խաչքարերը լայնորեն օգտագործվել են որպես հարմար շինաքար. նրանցով շարվել կամ ամրացվել են կառուցվածքային առումով պատասխանատու հատվածները, ստեղծել պատերն ամրակայող հորիզոնական գոտիներ։ Արդյունքում որոշ պատեր ասեք հատուկ կերտված լինեն միայն խաչքարերով։ Առանձնակի է կանգնած մարմարից պատրաստված նրբին խաչասալը` 1276թ. արձանագրությամբ։

 

Գրականություն

  • Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ, Երևան 2009:
  • Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան 2009:
  • Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքի 2004-2005թթ. պեղումները, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողով (Զեկուցումների ժողովածու), Երևան 2007, էջ 446-454։
  • Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքի 2004-2005թթ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը, 14, Երևան 2008, էջ 247-255:
  • Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքի 2004-2005 թթ. պեղումները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2005-2010 թթ., Ստեփանակերտ 2011, էջ 85-93:

Պ.գ.դ., պրոֆեսոր  Հ. Պետրոսյան