Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Խորհուրդներն ու ասպիրանտական կրթությունը

Խորհուրդներն ու ասպիրանտական կրթությունը

Խորհուրդներն ու ասպիրանտական կրթությունը

Գիտական գործունեությունը համակարգելու նպատակով ինստիտուտի կազմում գործում են հետևյալ խորհուրդները՝ Գիտական խորհուրդ, Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդ, Մասնագիտական որակավորման քննություն ընդունող հանձնաժողով, Մասնագիտական խորհուրդ: Վերջին երկու խորհուրդներն ուղղված են գիտական կադրերի պատրաստմանը ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով, որն իրականացվում է ԿԳՄՍՆ-ն և ԲՈՀ-ի հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համաձայն, որին կարելի ծանոթանալ https://www.isec.am/phd.html հղմամբ:

 

Գիտական խորհուրդ. Ինստիտուտի գի­­տա­կան գործունեությունը համա­կար­գող մարմին է, որի կառուց­վածքը և անդամների թի­վը, ինս­տի­տուտի տնօրենի առա­ջար­կությամբ, հաստատում է ՀՀ ԳԱԱ համա­պա­տաս­խան բա­ժան­մուն­քի բյուրոն: Գիտական խորհրդի կազմը, անդամների ընտրության կարգը, նիստերի անցկացումը, որո­շումների ընդունումը, լիազորությունները սահմանված են Ինստիտուտի կանոնա­դրու­թյամբ:

Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդ. Ինս­տիտուտում մինչև 40 տարեկան գիտական աշխատող­նե­րի գոր­ծու­նե­ությունը համակարգող մարմին է, որի կառուցվածքը, անդամների թիվը, նա­խագահը առա­ջարկվում է խորհրդի և հաստատվում է տնօրենի կող­մից:

Մասնագիտական խորհուրդ. Ինս­տիտուտում ատենախոսությունների պաշտպանու­թյուն­ներ իրակա­նաց­նող և կազ­մա­կեր­պող մարմին է, որի կառուցվածքը, անդամների թիվը, ինչպես նաև գի­տա­կան աստի­ճա­նա­շնորհմանն ուղղված ընթացակարգը սահմանվում է ՀՀ ԲՈԿ-ի գի­տա­կան աս­տի­ճանա­շնորհ­ման կանոնակարգով: Այն գործում է 1977 թվականից: Մինչ այդ ինստիտուտի աշխատակիցներն ատենախոսությունները պաշտպանել են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում: Մասնագիտական Խորհուրդը նշված ժամանակահատվածում ունեցել է երեք նախագահ՝ Առաքելյան Բաբկեն Նիկոլայի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1977-1994 թթ.), Քալանթարյան Արամ Աշոտի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1994-2010 թթ.), Ավետիսյան Պավել Սեդրակի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2011 թ. - մինչ օրս): Խորհուրդը նշված ժամանակահատվածում ունեցել է վեց գիտական քարտուղար՝ Մելիք-Փաշայան Կարեն Վահանի (1977-1982 թթ.), Կարախանյան Գրիգոր Հովհաննեսի (1982-1987 թթ.), Աբրահամյան Լևոն Հմայակի (1987-1992 թթ.), Վարդումյան Դերենիկ Սուրենի (1993-1995 թթ.), Մելքոնյան Հուսիկ Անդրեասի (1996-2018 թթ.), Հարությունյան Արսեն էդուարդի (2019 թ. - մինչ օրս):

Խորհուրդն իրավասու է եղել ատենախոսական աշխատանքների հրապարակային պաշտպանություններ կազմակերպել հնագիտություն-վիմագրություն (Է.00.03), ազգա­գրու­թյուն-ազգաբանություն (Է.00.04), կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն (Թ. 00.05), մարդաբանություն (Գ.00.10), մշակութաբանություն (Թ.00.06) մասնագիտու­թյուն­ների գծով:

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) ստեղծվել է ՀՀ Կառավարության 1993 թ. մայիսի 17-ի թիվ 241 որոշմամբ: Նույն թվականի ԲՈՀ-ի սեպտեմբերի 28-ի թիվ 28 հրամանով հանրապետության տարածքում գործող 62 մասնագիտական խորհուրդներն անցան նորաստեղծ ԲՈՀ-ի ենթակայության տակ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր գործող 007 Մասնագիտական Խորհուրդը վերը նշված հրամանով իր գործունեությունը շարունակել է ՀՀ ԲՈՀ-ի համակարգում (Խորհուրդն ինստիտուտում գործում է 1977 թ. սկսած):

Մասնագիտական խորհուրդի կազմը հետևյալն է՝

Է.00.03 – Հնագիտություն

  1. Ավետիսյան Պավել Սեդրակի, պ.գ.դ. (նախագահ)
  2. Բադալյան Ռուբեն Սերգեյի, պ.գ.դ. (նախագահի տեղակալ)
  3. Հարությունյան Արսեն Էդուարդի, պ.գ.թ. (գիտքարտուղար)
  4. Ավետիսյան Հայկ Գրիգորի, պ.գ.դ.
  5. Բոբոխյան Արսեն Ալեքսանդրի, պ.գ.թ.
  6. Գրեկյան Երվանդ Համբարձումի, պ.գ.դ.
  7. Պետրոսյան Համլետ Լենսերի, պ.գ.դ.
  8. Փիլիպոսյան Աշոտ Սուրենի, պ.գ.դ.
  9. Քոսյան Արամ Վաղարշակի, պ.գ.դ.

 

Է.00.04 – Ազգագրություն (ազգաբանություն)

  1. Ավետիսյան Պավել Սեդրակի, պ.գ.դ. (նախագահ)
  2. Մարության Հարություն Տիրանի, պ.գ.դ. (նախագահի տեղակալ)
  3. Հարությունյան Արսեն Էդուարդի, պ.գ.թ. (գիտքարտուղար)
  4. Աբրահամյան Լևոն Համայակի, պ.գ.թ.
  5. Գալստյան Միհրան Վարդգեսի, պ.գ.դ.
  6. Կարապետյան Ռուբեն Սուրենի, պ.գ.դ.
  7. Մկրտչյան Սամվել Սուրենի, պ.գ.դ.
  8. Նահապետյան Ռաֆիկ Ասքանազի, պ.գ.դ.
  9. Պետրոսյան Էմմա Խաչատուրի, պ.գ.դ.

 

Թ.00.06 – Մշակութաբանություն

  1. Ավետիսյան Պավել Սեդրակի, պ.գ.դ. (նախագահ)
  2. Պետրոսյան Համլետ Լենսերի, պ.գ.դ. (նախագահի տեղակալ)
  3. Հարությունյան Արսեն Էդուարդի, պ.գ.թ. (գիտքարտուղար)
  4. Անտոնյան Յուլյա Յուրիի, պ.գ.թ.
  5. Թադևոսյան Աղասի Զավենի, պ.գ.թ.
  6. Հայրապետյան Թամար Լազարի, բ.գ.դ.
  7. Մելքումյան Համլետ Լորիկի, պ.գ.թ.
  8. Պետրոսյան Արմեն Եղիշի, բ.գ.դ.
  9. Պիկիչյան Հռիփսիմե Վահրամի, պ.գ.թ.

 

Մասնագիտական որակավորման քննություն ընդունող հանձնաժողով. Հանձնա­ժո­ղովը  ինստիտուտում անցակցվող մասնագիտական քն­նու­թյուն­նե­րն ըն­դու­նող մարմին է, որի կառուցվածքը և անդամների թիվը հաստատում է ինս­տի­տու­տի տնօ­րենը: Հանձնաժողովների կազմը հետևյալն է.

Է.00.03  - Հնագիտություն

  1. Բադալյան Ռուբեն Սերգեյի, պ.գ.դ. (նախագահ)
  2. Ավետիսյան Պավել Սեդրակի, պ.գ.դ.
  3. Մելքոնյան Հուսիկ Անդրեասի, պ.գ.թ.
  4. Սարգսյան Գագիկ Գվիդոնի, պ.գ.թ.
  5. Զարդարյան Մկրտիչ Հովհաննեսի, պ.գ.թ.

 

Է.00.04 - Ազգագրություն

  1. Մարության Հարություն Տիրանի, պ.գ.դ. (նախագահ)
  2. Պետրոսյան Էմմա Խաչատուրի, պ.գ.դ.
  3. Գալստյան Միհրան Վարդգեսի, պ.գ.դ.
  4. Աբրահամյան Լևոն Համայակի, պ.գ.թ.
  5. Հոբոսյան Սուրեն Գևորգի, պ.գ.թ.

 

Ժ.01.05 – Բանահյուսություն

  1. Պետրոսյան Արմեն Եղիշի, բ.գ.դ. (նախագահ)
  2. Հայրապետյան Թամար Լազարի, բ.գ.դ.
  3. Չոլաքյան Հակոբ Մարտայի, բ.գ.դ.
  4. Դալալյան Տորք Սամվելի, բ.գ.թ.
  5. Վարդանյան Նվարդ Խաչատուրի, բ.գ.թ.

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.