Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գիտաժողով՝ «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» խորագրով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

25-10-2017 14:17

Գիտաժողով՝ «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» խորագրով

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրում են մասնակցելու «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. ##պատմություն, մշակույթ, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, культура, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Daily Life, Memory») թեմայով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԽՍՀՄ քաղաքական բռնությունների 1937 թ.՝ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը կկայանա 2017 թ. հոկտեմբերի 25-26-ին:##

Չոր, 10/25/2017 - 12:00 - Հնգ, 10/26/2017 - 12:00

Գիտաժողովի ընդհանուր ակնարկ

2017 թ. լրանում է ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների խորհրդանշական 1937թ.՝ «Մեծ տեռորի» 80-երրորդ տարելիցը: «Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունները մինչև 50-ական թթ. և ԽՍՀՄ քաղաքական բռնությունները. պատմություն, մշակույթ, հիշողություն» գիտաժողովի նպատակը Հարավային Կովկասում 20-րդ դարի առաջին կեսում խորհրդային պատմության և ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների քննարկումն է: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղել սովետական շրջանի ուսումնասիրության (sovietology) մեջ ներգրավված մասնագետներին տարբեր ոլորտներից՝ պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների, քաղաքական գործընթացների վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ հետազոտողներին:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներ

  • Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր
  • Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ արված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո
  • 1937-38 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում
  • 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից
  • Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում
  • Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:

Ամփոփագրերի ներկայացման պահանջներ

Զեկուցումները և համապատասխանաբար զեկուցումների ամփոփոգրերը (abstract) պետք է արտացոլեն վերոհիշյալ թեմաներից որևէ մեկի հարցադրումները: Ամփոփագրերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով՝ 300 բառի սահմաններում: Ամփոփագրերից զատ խնդրում ենք լրացնել գիտաժողովի հայտարարությանը կից ձևաթերթը:

Խնդրում ենք զեկուցման ամփոփագրերը և հայտատուի կողմից լրացված ձևաթերթը ներկայացնել մինչև սեպտեմբերի 29-ը info@iae.am էլեկտրոնային հասցեին՝ ավելացնելով sovietology բառը, կամ գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին հետևյալ հասցեներով. hkharatyan@gmail.com, gayashag@yahoo.com, gogstep@yahoo.com:

Մասնակցություն

Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի հիման վրա: Մասնակցության, ինչպես նաև գիտաժողովի անցկացման կոնկրետ վայրի մասին կտեղեկացվի մինչև հոկտեմբերի 5-ը: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Ընտրված զեկուցումները գիտաժողովից հետո կհրատարակվեն:

Գիտաժողովի աշխատանքային լեզու

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Կազմակերպական խորհուրդ

Հրանուշ Խառատյան
Գայանե Շագոյան
Գոհար Ստեփանյան

Հայտաձև

 

  «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, культура, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Culture, Memory») գիտաժողովին մասնակցության հայտի ձևաթերթ
1 Հայտատուի անուն ազգանուն, երկիր (նաև՝ ռուսերեն և անգլերեն )
2 Գիտական կոչում (այդ թվում՝ մագիստրոսի) (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
3 Աշխատանքի վայր, պաշտոն (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
4 Ինչ լեզվով է ներկայացվելու զեկուցումը
5 Գիտական զեկուցման վերնագիր (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
6 Զեկուցման բանալի բառեր՝ հինգ-յոթ բառ (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)

(c) 2020 Muzex - All rights reserved.