Արդիականության դարաշրջանի դասագրքային սահմանումը կարող է հնչել այսպես՝ «Ամեն ամուրը հալվում է օդում»: Դարավոր ավանդույթներն ու ինստիտուտները, տնտեսական կյանքի և հասարակական կազմակերպման ձևերը փլուզվեցին հեղափոխությունների, արդյունաբերականացման և աշխարհիկացման հարձակողական թափից: Այնուամենայնիվ, տրված սահմանման մեջ կա մեկ զարմանալիորեն կայուն տարր՝ հենց օդը: Բավական երկար ժամանակ հետազոտողները դիտարկել են շրջակա միջավայրը կա՛մ որպես անշարժ տեսարան, որը զուտ ետնաբեմ է ծառայում արդիականության դարաշրջանի դրամաների համար, կա՛մ որպես պասիվ օբյեկտ, որը պետք է նվաճել կամ պաշտպանել։ Համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը, որի առջև այժմ կանգնած են Երկիր մոլորակը և մարդկությունը, փոխում է մեր մոտեցումները արդիականության սահմանման վերաբերյալ: Այն ստիպում է մեզ քննարկման կենտրոն բերել մարդկային քաղաքակրթության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների խնդիրը, և ավելի ու ավելի հաճախ է արդիականության հայեցակարգին փոխարինելու գալիս Անթրոպոցենի հայեցակարգը: Նախկինում առանձին, նույնիսկ մեկուսի բնապահպանական ուսումնասիրությունները դառնում են գիտակարգային խաչմերուկ, որի շուրջ կառուցվում են նոր մոտեցումներ ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների տարբեր ոլորտներում: «Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները» գիտաժողովը փորձ է վերամտածելու արդիականության մեր ընկալումները: Մենք նախատեսում ենք քննարկել, թե ինչպես են էկոհամակարգերը օգտագործվում, ոչնչացվում, կոնցեպտուալացվում և ստեղծվում մարդկային հասարակությունների կողմից: Բացի դրանից, մենք ուզում ենք անդրադառնալ ժամանակակից տնտեսության, մշակույթի, քաղաքական և սոցիալական կառույցների հարաբերականորեն նյութական պայմանականությանը։
Քննարկման թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
Գիտաժողովի լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և զեկուցման հայտը (400-500 բառ) iae.anthropology@gmail.com կամ anthroposchool@utmn.ru էլ․ հասցեին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 20-ն է։
Կազմակերպիչները կարող են առաջարկել սահմանափակ թվով ճամփորդական դրամաշնորհներ, որոնք կապահովեն մասնակիցների կացարանի ծախսը: Գիտաժողովին դիմելն անվճար է։
Տյումենի պետական համալսարան (Բնապահպանական և սոցիալական հետազոտությունների դպրոց (AnthropoSchool)),
Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոն (STS կենտրոն),
ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոն (Ե-կենտրոն)