Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մահախոսական. Սամվել Սուրենի Մկրտչյան

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

24-08-2024 09:30

Մահախոսական. Սամվել Սուրենի Մկրտչյան

Խորին ցավով հայտնում ենք, որ երկարատև ծանր հիվանդության հետևանքով նախօրեին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի առաջատար գիտաշխատող, հայ ազգագրության նվիրյալ, երախտավոր գիտնական, մարդկային բարձր հատկանիշներով օժտված՝ Սամվել Սուրենի Մկրտչյանը։

 

ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թ. Երևանում։

1978-1983 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ազգագրության բաժնում։

1983-1988 թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում 1983 թ․-ից՝ որպես կրտսեր, 1985 թ․-ից՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թ․-ից եղել է Հասարակական կենցաղ և հոգևոր մշակույթ բաժնի վարիչը։

1988-1990 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության բնակչության արդի տոնածիսական համակարգը» թեմայով։

2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկությունները (ավանդույթ և արդիականություն)» թեմայով։

1988-2023 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնում։ 2004 թ.-ից եղել է ավագ, 2021 թ.-ից՝ առաջատար գիտաշխատող։

1999-2000 թթ․ Անանիա Շիրակացու անվան Միջազգային հարաբերությունների համալսարանում կարդացել է «Աշխարհի ժողովուրդների ազգագրություն» և «Ազգագրության տեսական հիմնախնդիրները» դասընթացները։

2007 թ․ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայում ներկայացրել է «Հայոց տոնածիսական մշակույթը» թեմայով մասնագիտական կուրս։

2007-ից դասավանդել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ Կարդացել է հետևյալ դասընթացները՝ «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկութունները», «Հայոց արդի կրոնական վարքագիծ», «Հայ եկեղեցի և սփյուռք», «Հայ ազգագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հետազոտության պլանավորում և մեթոդներ»։

2015-2021 թթ. ղեկավարել է Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության, 2021-2022 թթ․՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնները: 

Սամվել Մկրտչյանի ուսումնասիրությունները նվիրված են հայոց տոնածիսական համակարգին, բնակչության կրոնական վարքագծին, սոցիալ-մշակութային այլ հիմնախնդիրների։

Հեղինակ է հինգ մենագրության և ավելի քան 80 գիտական հոդվածի։

 

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 24-ին ժամը 17.00-20.00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (նախկին փայտի շուկա), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 13.00-ին:

 

ՀԱԻ տնօրինությունը և Սամվել Մկրտչյանի բոլոր գործընկերները խորապես ցավում են իր անժամանակ մահվան համար և վշտակցում ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

(c) 2020 Muzex - All rights reserved.