Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Բանախոսություն ՙՙԱրցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները՚՚ թեմայով:

Բանախոսություն ՙՙԱրցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները՚՚ թեմայով:

16-09-2024 16:00
Ս.թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները
Բանախոս՝ պ.գ.թ. Ռուբեն Հովսեփյան
Տեսնել ավելին
Բանախոսություն«Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով

Բանախոսություն«Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով

12-09-2024 15:00
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։00-ին ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, ժառանգության և պատմության ամբիոնի դասախոս՝ Դավիթ Նահատակյանը(ճ․գ․թ․) հանդես կգա «Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով։
Տեսնել ավելին
Մահախոսական. Արամ Գևորգյան

Մահախոսական. Արամ Գևորգյան

07-09-2024 19:02
Խորին վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արամ Գևորգյանը:
Արամ Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժ. 18.00 սկսած, "Լյուար" սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք), թաղումը՝ վաղը նույն վայրից, ժ․ 13։00-ին:
Արամ Ցոլակի Գևորգյանը ծնվել է 1940 թ. հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում (1960-1966 թթ.)։
1966-1968 թթ․ աշխատել է Հայաստանի երկրաբանական վարչությունում:
1968-1973 թթ․ ուսումը շարունակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտում (Մոսկվա)՝ 1973 թ․ պաշտպանելով «Древняя металлургия и горное дело Армении» ատենախոսական թեզը, որից հետո անընդմեջ աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրու-թյան ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնում։
Իր երկարատև մասնագիտական ուղու ընթացքում մասնակցելով Հայաստանի հայտնի հնավայրերի հետազոտության աշխատանքներին (Լոռի բերդ, Քարաշամբ, Մեծամոր, Ջրահովիտ, Ֆիոլետովո, Մարգահովիտ, ևն)՝ ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հասարակությունների մետաղագործական արհեստը, դրա ծագման և զարգացման խնդիրները։
Ա․ Գևորգյանի գիտական աշխատանքները հենվում են բնական գիտությունների մեթոդների վրա։ Նա Հայաստանում առաջիններից է, ով հնագույն մետաղագործությունը ներկայացրել է ոչ միայն գրավոր կամ նյութական աղբյուրների հենքի վրա, այլ նաև բնագիտական (սպեկտրալ) անալիզներով։
Ա․ Գևորգյանի տասնամյակների հետազոտություններն ամփոփված են 100-ից ավել գիտական աշխատանքներում։
Խորապես ցավում ենք Արամ Գևորգյանի մահվան կապակցությամբ և վշտակցում գիտնականի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Տեսնել ավելին
ՀԱԻ-ն մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք տարվա ամենասպասված Գիտության փառատոնին

ՀԱԻ-ն մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք տարվա ամենասպասված Գիտության փառատոնին

30-08-2024 10:54
Ուրախ ենք հայտնելու, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ս.թ. հոկտեմբերի 1-4-ը մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք տարվա ամենասպասված Գիտության փառատոնին և ներկայանալու է «Գիտությունն ամենուրեք է» և «Ապագա գիտնականները» թեմատիկ մասերում։
Բաց մի՛ թող հնարավորությունը, համեցի՛ր մեր տաղավար, որպեսզի՝
-Գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով տեղեկանաս՝ գիտնականներն ու ճարտարագետներն ինչ խնդիրներ են լուծում։ Բացահայտես, ինչու են գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր Հայաստանի համար։
-Ծանոթանաս գիտական ոլորտում մասնագիտական ընտրության բոլոր նրբություններին և ստանաս բոլոր հարցերիդ պատասխաններն անմիջապես գիտնականներից և ոլորտի այլ մասնագետներից
 
Սիրո՜վ կսպասենք
Տեսնել ավելին
Բանախոսություն՝ Անձակենտրոն հարցազրույցը որպես որակական տվյալների հավաքման մեթոդ թեմայով

Բանախոսություն՝ Անձակենտրոն հարցազրույցը որպես որակական տվյալների հավաքման մեթոդ թեմայով

26-08-2024 13:00

Սեմինարի առաջին հատվածում կներկայացվի անձակենտրոն հարցազրույցի որպես մեթոդ զարգացման համառոտ պատմությունը։ Կքննարկենք հոգեբանության և հոգեթերապիայի բնագավառների ազդեցությունը մեթոդի ձևավորման վրա, էթիկայի կարևորությունը, մեթոդի կիրառման նրբությունները և առանձնահատկությունները։ Սեմինարի երկրորդ հատվածում կներկայացվեն դաշտային աշխատանքներից օրինակներ, կլինի քննարկում, փորձի փոխանակում։

Բանախոս՝ Լիլիթ Ղազարյան

 

Տեսնել ավելին
Մահախոսական. Սամվել Սուրենի Մկրտչյան

Մահախոսական. Սամվել Սուրենի Մկրտչյան

24-08-2024 09:30

Խորին ցավով հայտնում ենք, որ երկարատև ծանր հիվանդության հետևանքով նախօրեին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի առաջատար գիտաշխատող, հայ ազգագրության նվիրյալ, երախտավոր գիտնական, մարդկային բարձր հատկանիշներով օժտված՝ Սամվել Սուրենի Մկրտչյանը։

 

ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թ. Երևանում։

1978-1983 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ազգագրության բաժնում։

1983-1988 թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում 1983 թ․-ից՝ որպես կրտսեր, 1985 թ․-ից՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թ․-ից եղել է Հասարակական կենցաղ և հոգևոր մշակույթ բաժնի վարիչը։

1988-1990 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության բնակչության արդի տոնածիսական համակարգը» թեմայով։

2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկությունները (ավանդույթ և արդիականություն)» թեմայով։

1988-2023 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնում։ 2004 թ.-ից եղել է ավագ, 2021 թ.-ից՝ առաջատար գիտաշխատող։

1999-2000 թթ․ Անանիա Շիրակացու անվան Միջազգային հարաբերությունների համալսարանում կարդացել է «Աշխարհի ժողովուրդների ազգագրություն» և «Ազգագրության տեսական հիմնախնդիրները» դասընթացները։

2007 թ․ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայում ներկայացրել է «Հայոց տոնածիսական մշակույթը» թեմայով մասնագիտական կուրս։

2007-ից դասավանդել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ Կարդացել է հետևյալ դասընթացները՝ «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկութունները», «Հայոց արդի կրոնական վարքագիծ», «Հայ եկեղեցի և սփյուռք», «Հայ ազգագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հետազոտության պլանավորում և մեթոդներ»։

2015-2021 թթ. ղեկավարել է Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության, 2021-2022 թթ․՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնները: 

Սամվել Մկրտչյանի ուսումնասիրությունները նվիրված են հայոց տոնածիսական համակարգին, բնակչության կրոնական վարքագծին, սոցիալ-մշակութային այլ հիմնախնդիրների։

Հեղինակ է հինգ մենագրության և ավելի քան 80 գիտական հոդվածի։

 

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 24-ին ժամը 17.00-20.00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (նախկին փայտի շուկա), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 13.00-ին:

 

ՀԱԻ տնօրինությունը և Սամվել Մկրտչյանի բոլոր գործընկերները խորապես ցավում են իր անժամանակ մահվան համար և վշտակցում ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Ռուսաստան. «ավանդական արժեքների» խոսույթում երևակայական համայնքի խոսույթում» խորագրով

Բանախոսություն «Ռուսաստան. «ավանդական արժեքների» խոսույթում երևակայական համայնքի խոսույթում» խորագրով

20-08-2024 15:00

«Ավանդական արժեքների» խոսույթը, որը տեղափոխվել է ռուսական քաղաքականության կենտրոն, վերջին մի քանի տարիներին սովորաբար համարվում են պահպանողական, ազգայնական ուժերին դիմելու փորձ՝ ներկայացնելու այսպես կոչված. Ռուսական հասարակության «բարոյական մեծամասնությունը»: Զեկույցը ցույց է տալիս, որ «ավանդական արժեքների» խոսույթն իրականում հակառակ ազդեցությունն է ունենում։ 

Զեկույցը միավորում է Մոսկովյան-Տարտուի նշանաբանական դպրոցի մեթոդները և խոսույթի վերլուծությունը, որոնք մշակվել են Լակլաուի և Մուֆի կողմից։ Զեկուցումը կներկայացվի ռուսերեն: Քննարկումը՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն:
Զեկուցողը՝ Մեծ Բրիտանիայի Բաթի համալսարանի դասախոս՝ Իվան Գոլոլոբով, ով իր թեկնածուական ատենախոսությունը քաղաքագիտությունից պաշտպանել է 2005 թ. Եսեքսի համալսարանում: 2016-ից մինչ օրս դասավանդում է Բաթի համալսարանում: Հեղինակել է երկու մենագրությունների։
Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտության մեջ ԱՏՀ -համակարգի կիրառումը» խորագրով

Բանախոսություն «Հնագիտության մեջ ԱՏՀ -համակարգի կիրառումը» խորագրով

11-08-2024 13:00

Ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի սեմինարը։
Թեման՝ «Հնագիտության մեջ ԱՏՀ -համակարգի կիրառումը»
Ներկայացնող՝ Արշալույս Մկրտչյան

Տեսնել ավելին
Հայկական աղբյուրները որպես Հյուսիսային Կովկասի ժողովուրդների V-XIX դարերի պատմության սկզբնաղբյուր

Հայկական աղբյուրները որպես Հյուսիսային Կովկասի ժողովուրդների V-XIX դարերի պատմության սկզբնաղբյուր

06-08-2024 16:24

Նախագիծը նապատեսված է գիտական շրջանառության մեջ մտցնելու Հյուսիսային Կովկասի ժողովուրդների պատմությանն առնչվող հայկական աղբյուրները, որոնք պատշաճ կերպով ներկայացված չեն համաշխարհային գիտության մեջ, այդ թվում ռուսաստանյան գիտական շրջանակներում: Պետք է նշել, որ այդ սկզբնաղբյուրների ուսումնասիրումը կնպաստի Հյուսիսային Կովկասի պատմության էլ ավելի անկանխակալ հետազոտմանը: Այս նախագծի նպատակն է Հյուսիսային Կովկասի պատմությանն առնչվող հայկական աղբյուրներում առկա տվյալների վերհանումը և համակարգումը, դրանց գիտական արժեքի արժևորումը ու հավաստիության աստիճանի քննությունը: Ուսումնասիրության առարկան կհանդիսանան հայերեն լեզվով գրված նարատիվ աղբյուրները, որոնք գլխավորապես կենտրոնացած են Կովկասի գրավոր մշակույթի «գանձարանում»՝ Հայաստանի հանրապետության Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում կամ Մատենադարանում: Բացի այդ, կօգտագործվեն վիմագիր ու դրամգիտական աղբյուրները, ժողովրդական պատումները: Կկարևորվեն ու կոնկերտ գնահատականներ կտրվի ուսումնասիրվելիք աղբյուրներին: Ծրագրի կատարողները հանդիսանում են ռուսական և հայկական խմբերը, որոնք գիտահետազոտական ինստիուտների աշխատակիցներ են:

Հիմնական բանախոսներ՝ ՌԴ ԳԱԱ ԴԱԿ Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, պ.գ.թ. Ռամազան Աբդուլմաժիդով և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյան

Տեսնել ավելին
Գիտաժողով՝ նվիրված անվանի հուշարձանագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի ծննդյան 90-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված անվանի հուշարձանագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի ծննդյան 90-ամյակին

01-08-2024 10:53
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժինը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված անվանի հուշարձանագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի ծննդյան 90-ամյակին (1934-2001): Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (մոտ 300-400 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝
Վիմագրագիտություն
Հուշարձանների պահպանություն
Միջնադարյան աղբյուրագիտություն
 
Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլ. հասցեին՝ ars.vimagraget@gmail.com: Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 15 նոյեմբերի, 2024 թ
Տեսնել ավելին
Բանախոսություն «Էթնիկ մեդիայի դերը ինքության պահպանման և վերարտադրման գործում» խորագրով

Բանախոսություն «Էթնիկ մեդիայի դերը ինքության պահպանման և վերարտադրման գործում» խորագրով

21-06-2024 13:00

ՀԱԻ երիտասարգ գիտնականների խորհրդի հերթական սեմինարի շրջանակներում Սալվինե Մարկոսյանը կներկայացնի, թե ինչպես է մեդիան ազդում էթնիկ խմբերի ինքնության ձևավորման և պահպանման հարցում։
էթնիկ ինքնության գործոնը սովորաբար հանդես է գալիս որպես առաջնորդող դրդապատճառ` լրատվամիջոցների արտադրության, մշակման և սպառման համար: Այս համատեքստում կարևոր է դիտարկել էթնիկ մեդիայի դերը ինքնության ձևավորման, պահպանման և վերարտադրման գործում:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները» թեմայով

Բանախոսություն «Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները» թեմայով

17-06-2024 13:00

Ս.թ. հունիսի 17-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները
Բանախոս՝ Վարգդես Սաֆարյան

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.