ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Հայաստանի խորհրդային անցյալին և ժառանգությանը:
✅Գիտաժողովի քննարկման թիրախում լինելու է խորհրդային կարգերի յոթանասուն տարիների (1920-1991թթ․) ազդեցությունը Հայաստանում: Այն անդրադառնալու է խորհրդահայ հասարակության պատմությանը՝ ներառելով նաև քաղաքականության, տնտեսության և մշակույթի կարևորագույն զարգացումներին առնչվող խնդիրներ: Նախապատվությունը կտրվի մասնակցության այն հայտերին, որոնք Հայաստանի խորհրդային փորձի լուսաբանման համար կօգտագործեն կարևոր տեսական ու մեթոդաբանական մոտեցումներ:
✅Գիտաժողովի ընդհանուր նպատակն է վերլուծել Խորհրդային Հայաստանի զարգացման շարժընթացն այնպիսի տեսական գործիքակազմով ու մեթոդաբանությամբ, որոնք մշակվել են խորհրդային անցյալն ավելի լայն համատեքստում վերլուծող ուսումնասիրողների կողմից: Եվ հակառակը, Խորհրդային Հայաստանի փորձառության վերլուծությունը կարող է օգտագործվել այդ մոտեցումները վերանայելու, քննադատելու և վիճարկելու տեսանկյունից:
✅Զեկուցումները կարող են քննարկել նաև հարցեր այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք կա խորհրդային ժառանգության հանդեպ Հայաստանում և սփյուռքում՝ 1991 թ. անկախության հռչակումից ի վեր։
➡️Գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թ. հոկտեմբերին, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում։ Երկրորդ մասը կանցկացվի Երևանում:
➡️Հայտերը պետք է ներկայացնեն նոր ուսումնասիրություններ։ Նախապես հրատարակված կամ որևէ այլ գիտաժողովում ներկայացված հետազոտությունները կմերժվեն:
Հայաստանում խորհրդային փորձառությունն ու նրա ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողները գիտաժողովին մասնակցելու համար կարող են ներկայացնել հայտերը (զեկուցման վերնագիրը, մինչև 300 բառ ամփոփագիրը և հեղինակի կարճ կենսագրությունը) ⏰ մինչև 2023 թ. մարտի 10-ը՝ լրացնելով առցանց դիմումաձևը հետևյալ հղումով․ <https://forms.gle/fvtTmBEomqReaEHUA>:
Հայաստանից դիմող հայտատուների ամփոփագրերն ու կենսագրությունն անհրաժեշտ է ներկայացնել երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Բարձրորակ զեկուցումներ կարող են ընդունվել նաև ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով, պայմանով, որ մասնակիցը նախապես կազմկոմիտեին կներկայացնի նաև զեկուցման մանրամասն անգլերեն ամփոփագիրը կամ ամբողջական տեքստը։ Զեկուցման անգլերեն տարբերակը նախապես կտրամադրվի գիտաժողովի մասնակիցներին։
Գիտաժողովի հայտերի ընտրության արդյունքները կհայտարարվեն 2023 թ. ապրիլի 10-ին:
Գիտաժողովի կազմկոմիտեն ակնկալում է, որ բանախոսները, հատկապես նրանք, ովքեր աշխատում են համալսարաններում կամ գիտահետազոտական կենտրոններում, գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ ճանապարհածախսի միջոցները կհայթայթեն իրենց համապատասխան հաստատություններից: Այլ աղբյուրներից դրամական աջակցություն չունեցող հայտատուները գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնեն նաև ճանապարհածախսի օժանդակություն ստանալու հայտ։
✔️Գիտաժողովի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը կապահովի կազմկոմիտեն:
mailՀավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել կազմկոմիտեին <iae.anthropology@gmail.com> էլ-հասցեով:
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի։
2023 թվականի հունիսի 1-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Գրիգորյան Ավետիս Լորիսի «Սոթք գավառը միջին դարերում ըստ պատմահնագիտական տվյալների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ:
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» (կրճատ՝ ՀԱԻԱ) հանդեսը գրախոսվող պարբերական է, որը հրատարակվում է տարեկան երկու անգամ՝ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան:
ՀԱԻԱ-ն ուղղված է հնագիտությանը (հարակից գիտություններով), սոցիալական և մշակութային մարդաբանությանը, ազգաբանությանը, բանագիտությանն ու մշակութաբանությանն առնչվող գիտական խնդիրների քննարկմանը: Պարբերականի նպատակն է՝ ներկայացնել ոչ միայն ՀԱԻ հետազոտողների, այլև առհասարակ նշված ոլորտների մասնագետների նորագույն ուսուﬓասիրությունները:
Հոդվածների ձևավորման չափանիշներին, ինչպես նաև ՀԱԻԱ նախընթաց համարներին կարող եք ծանոթանալ Ինստիտուտի պաշտոնական կայքէջից (http://iae.am):
ՀԱԻԱ-ն հոդվածներ է ընդունում ողջ տարվա ընթացքում: 2023 թ. ընթացքում տպագրվելու է երկու համար: 6-րդ համարի հոդվածների ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է (լույս է տեսնելու մինչ օգոստոսի 31-ը), 7-րդ համարինը` օգոստոսի 1-ը (լույս է տեսնելու մինչ դեկտեմբերի 20-ը):
Հոդվածները կարող եք ուղարկել հանդեսի պաշտոնական էլ-հասցեին՝ haia.periodical@gmail.com: Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել ՀԱԻԱ պատասխանատու քարտուղար Նվարդ Վարդանյանին (nvardv@yahoo.com, 096-51-66-53):
Այս դասախոսության ժամանակ ամփոփ անդրադարձ կարվի միջազգային համագործակցությունների շրջանակներում Կովկասի կլիմայի, լանդշաֆտի փոփոխությունների եւ հնագիտության մեր 17 տարվա հետազոտությունների արդյունքներին:
Դասախոսության ընթացքում կբացատրենք Կասպից ծովի հարաբերական մակարդակի փոփոխությունների ազդեցությունը տարածաշրջանի հիդրոհամակարգի եւ նախապատմական բնակավայրերի վրա: Կներկայացնենք ջրային ռեսուրսների կառավարման եւ ոռոգման հայտնի ամենահին կառույցները, որոնք կապված են Փոքր Կովկասի կլիմայի և նորքարեդարյան հասարակությունների զարգացման հետ:
Դր․ Վենսան Օլիվյե, Էքս-Մարսել համալսարան, CNRS, LAMPEA
Армянский гуманитарный вестник является научным периодическим изданием, которое распространяется в печатном и электронном виде.
Журнал является официальным изданием Института археологии и этнографии Национальной Академии наук Республики Армении.
В журнале публикуются статьи, содержащие результаты фундаментальных и прикладных исследований по соответствующим тематике журнала направлениям.
Все публикуемые материалы проходят обязательное научное рецензирование независимыми специалистами, которые обычно не входят в состав редакции журнала и ведут исследования в областях, близких с тематикой статьи.
Основные разделы журнала
Каждой статье присваивается номер DOI (Digital Object Identifier).
Сведения:
Год основания: 2006. Число выпусков в год: 2
ISSN печатной версии: 2579-275Х
DOI 10.58226/2579–275X
Издатель: Институт археологии и этнографии Национальной Академии наук Республики Армении. Республика Армения, г. Ереван, 0025, ул.Чаренца, 15 ; Телефон: (+374 10) 556-896
Главный редактор: Баяндур Арег
Заместитель главного редактора: Григорян Армен
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական:
Ողջունվում են նաև միջգիտակարգային մոտեցումները:
Գիտաժողովը տեղի կունենա՝ 29-30 մարտի, 2023 թ. (Չարենցի 15, ՀԱԻ գրադարան)
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20 փետրվարի, 2023 թ.
Հեղինակների կողմից հոդվածների առաքման վերջնաժամկետը՝ 1 նոյեմբերի, 2023 թ.
Տպագրված ժողովածուի շնորհանդեսը՝ 15 մարտի, 2024 թ.
Գիտաժողովի մասնակցության հայտը
Կապ՝ jur@iae.am, 055-55-05-29
Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։
Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):
Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, հանդիպումներ հնագետների հետ, որոնք հանրությանը նկարագրում են իրենց մասնագիտության մանրամասները, ինչպես նաև տեղի են ունենում ժամանցային և կրթական մի շարք միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։
Հայաստանում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և ոլորտի սիրահարների համար։
Միջոցառումների ծրագիրը կցվում է։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի նախաձեռնությամբ 2022 թ․ մայիսի 3-7-ը տեղի է ունենալու «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովը:
Քաղաքը ուսումնասիրելու տարբեր մոտեցումներ կան, որոնց մեծ մասը սովորաբար միավորվում է «քաղաքի ուսումնասիրություններ» (urban studies) անվան ներքո։ Սույն գիտաժողովում խնդիրները դիտարկվելու են մարդաբանական տեսանկյունից և ներկայացվելու են երկու մեծ բաժիններով՝ քաղաքի մարդաբանություն և մարդաբանությունը քաղաքում։
Գիտաժողովի ծրագիրը տես՝ այստեղ։
Բանախոսների, քննարկողների ակադեմիական կենսագրությունները, ինչպես նաև թեմաների ամփոփագրերը տես՝ այստեղ:
Մայիսի 3-6-ը, 09:30-19:00՝ ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, 0019, ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24
Մայիսի 7-ին, 11:00՝ ԳԱԱ ՀԱԻ գրադարան, 0025, ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 15
Գիտաժողովին հեռակա միանալու համար միացեք հետևյալ ZOOM հղումով` https://us06web.zoom.us/j/84884322380?pwd=VWw3UFRoaW1sVjh5MUF4eTNDYUI5UT09
Meeting ID: 848 8432 2380
2021 թ․-ի Նոյեմբերի 11-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ֆաթեմի Սեյեդեհնասիմ Սայեդմոջթաբայի «Նոր բողոքականության տարածումը Հայաստանի եզդիների շրջանում և ինքնության տրանսֆորմացիաները» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ:
«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը, որի շնորհանդեսը կայացավ 2021 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իսնտիտուտում ։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։
Գրքում ամփոփված են այն աշխատությունների հոդվածները, որոնք ներկայացվեցին 2020-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին։
Հավաքական մենագրությունը ներկայացնում է շուրջ 30 գիտնականի Վայոց-ձոր պատմաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ։
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
«ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար.
-Վաղ Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ
-Հին Հայաստանի բաժնի վարիչ
-Միջնադարյան Հայաստանի բաժնի վարիչ
-Վիմագրության բաժնի վարիչ
-Ազգագրության բաժնի վարիչ
-Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ
-Էթնո-սոցիոլոգիայի բաժնի վարիչ
-Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ
-Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ
-Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ
-Արխիվի վարիչ
-«Կիրառական ազգագրություն» գիտահետազոտական խմբի ղեկավար
-Արցախի պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական խմբի ղեկավար
-Նորակառույցների հնագիտության խմբի ղեկավար
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Դիմումները համապատասխան փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինություն (տնօրենի տեղակալ Ա. Բոբոխյանին, բացի շաբաթ և կիրակի օրերից) հետևյալ հասցեով` Չարենցի 15, հեռ. (010) 556896:
2021 թ․-ի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Շամամյան Նարինե Ալբերիտի «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ: