Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Գիտաժողով. «Տեղահանություն և հիշողություն. Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում»

Գիտաժողով. «Տեղահանություն և հիշողություն. Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում»

10-06-2025 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության և Կիրառական մարդաբանության գգիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 10-11-ը կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն. Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով գիտաժողով:

Տեսնել ավելին
«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

02-06-2025 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Համայնքային հետազոտությունների գ/հ խմբի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Կարլ-Գուստավ Յունգ – 150» խորագրով աշխատաժողով-դասախոսություններ, որոնք տեղի կունենան ս.թ. հունիսի 2-8-ը, ժամը՝ 10:00-ին, Իջևանում:

2025 թ. լրանում է շվեյցարացի մեծ փիլիսոփա, հոգեբան և մշակութաբան Կ. Գ. Յունգի 150-ամյակը, որը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք ինստիտուտների կողմից։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Համայնքային ուսումնասիրությունների գ/հ խումբն իր հետազոտություններում կիրառում է Յունգի տեսական և մեթոդաբանական բազմաթիվ սկզբունքներ, մասնավորապես, նրա բացահայտումները կրոնի հոգեբանության և մարդկային ստեղծագործական կարողության ոլորտներում։ Մեծ գիտնականի հոբելյանին ներկայացվելու են դասախոսություններ նվիրված Յունգի և նրա կարկառուն աշակերտների մշակութաբանական աշխատություններին, դրանց առնչվող հայագիտական նյութերին, յունգյան մեթոդներով կատարված հետազոտություններին, այդ թվում՝ քառակողմ կոթողներին, թաղման ծեսին, տեսիլներին և երազներին։

Բանախոսներն են Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ., Հայկ Հակոբյանը, պ.գ.թ. և Կարեն Հովհաննիսյանը, պ.գ.թ., թիմ, որն ավելի քան 15 տարի զբաղվում է ժողովրդական քրիստոեության, պաշտամունքային ձեռագրերի, սրբավայրերի, ուխտագնացությունների, առասպելների և խորհրդանշանների, նվիրական գրաֆիտիների և այլ թեմաներով։ Դասախոսությունների շարքը չի սահմանափակվելու հունիսի 2-8-ին ներկայացված քննարկումներով, այլ կարող է համալրվել յունգյան մեթոդները կիրառող այլ մասնագետների ելույթներով, իսկ հոբելյանի բուն օրը՝ հուլիսի 26-ին տեղի կունենա առցանց ինտերակտիվ միջոցառում՝ Հայաստանի և արտերկրի այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ևս կիրառում են Յունգի մոտեցումները և արժևորում են նրա ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ հոգեթերապիայի, արվեստի և արվեստաբանության, գրականության և գրականագիտության, կրթության, կրոնագիտության և այլ ոլորտներում։

 

Տեսնել ավելին
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում տեղի կունենա «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում տեղի կունենա «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

06-05-2025 15:00

Սույն թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Երևան, Չարենցի 15) տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի՝ (հեղինակներ՝ Գ. Աթանեսյան, Մ. Գալստյան, Գ. Հակոբյան, Լ. Անգելուշ) «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» վերտառությամբ գրքի շնորհանդեսը։

Մենագրությունը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հետազոտությունը դիտարկում է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման դերակատարներին և նրանց ակտիվության շարժառիթներն ու նպատակները:

Հեղինակների կողմից 2021-2023 թթ. իրականացված որակական հետազոտության հիման վրա վերլուծվում են Արցախյան առաջին պատերազմի  և 2020 թ․ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանների տեղադրման, հիշողության տարածքների ընտրության, հուշարձանացման դերակատարների, զոհերի հիշատակման պաշտոնական և ոչ պաշտոնական պրակտիկաների նորահայտ վիրտուալ դրսևորումները, հետպատերազմյան առօրյայում հիշողության լանդշաֆտի խնդիրները:

Գիրքը կարող է հետաքրքրել հումանիտար ու հայագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակի:

Գիրքը հրատարակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։

Տեսնել ավելին
Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողով

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողով

03-05-2025 11:00

  Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու  Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովին։

  Գիտաժողովը կկայանա  2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի  ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով՝ https://gsu.am/hy/electroniapplication/

Զեկուցումները ներկայացնել  էլեկտրոնային տարբերակով մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը՝ ուղարկելով ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝  info@gsu.am, infogsu@mail.ru

  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

  Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների. ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, էկոլոգիական, գյուղատնտեսական, պատմական, տնտեսական, փիլիսոփայական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական, քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա, աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։

     Զեկուցումներին ներկայացվող  պահանջներն են.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։
  2. Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК, տե՛ս http://www.udcsummary.info/php/index.php?tag=1&lang=hy հղումը), այնուհետև հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։
  3. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել 5-6 բանալի բառեր։
  4. Բաց թողնելով երկու տող՝ անհրաժեշտ է շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով։ Մեջբերումները կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  5. Բնագրին հաջորդում է «Օգտագործված աղբյուրների ցանկ»-ը:
  6. Բնագրի վերջին էջում հեղինակը գրում է՝ «Բնագրի նյութը նախկինում չի հրատարակվել», որին հաջորդում են հեղինակի ստորագրությունը (բոլոր համահեղինակների ստորագրությունները) և ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին։
  7. Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝

 ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը,  ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը,  տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,

         բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,

         գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։

  1. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, և բանալի բառերը։
  2. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  3. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

ԳՊՀ գիտաժողովի ծրագրում կներառվեն պահանջներին համապատասխանող զեկուցումները: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով։

   Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374-60-46-03-02, -60-46-04-03 կամ գրել ԳՊՀ էլեկտրոնային փոստին info@gsu.am, infogsu@mail.ru։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ

  • Ազգանուն, անուն, հայրանուն,

 

  • Գիտական աստիճան

 

  • Գիտական կոչում

 

  • Աշխատանքի վայրը

 

  • Պաշտոնը

 

  • Զեկուցման վերնագիրը

 

  • Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը

 

  • Էլեկտրոնային փոստի հասցեն

 

  • Հեռախոսահամարը

 

 

Տեսնել ավելին
«Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» թեմայով բանախոսություն

«Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» թեմայով բանախոսություն

17-04-2025 14:00

Ապրիլի 17-ին, ժամը 14.00 – 16.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» թեմայով բանախոսությունը:

Բանախոս՝ Տաթևիկ Շախկուլյան, արվ․գ․թ․


Տեսնել ավելին
Առցանց սեմինար «ScienceDirect» գիտատեղեկատվական շտեմարանների էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ

Առցանց սեմինար «ScienceDirect» գիտատեղեկատվական շտեմարանների էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ

17-04-2025 14:00
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա առցանց սեմինար՝ նվիրված
«ScienceDirect» գիտատեղեկատվական շտեմարանների էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը։ Սեմինարի
ընթացքում կլինի նաև հարցուպատասխանի հնարավորություն։ Ձեր կազմակերպության պատասխանատուի
մասնակցությունը կարևոր է առաջացած հարցերը պարզաբանելու և գիտատեղեկատվական հարթակի ողջ
հնարավորություններին ծանոթանալու համար։
 
Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝
Տեսնել ավելին
«Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքները» թեմայով բանախոսություն

«Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքները» թեմայով բանախոսություն

14-04-2025 16:00
Ս.թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ին ՀԱԻ գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
 
Թեմա` «Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքները»
Բանախոս՝ պ.գ.թ. Վարգդես Սաֆարյան
Տեսնել ավելին
«Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով սեմինար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

«Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով սեմինար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

14-04-2025 10:30

Ս.թ. ապրիլի 14-ին կկայանա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ Անահիտ Տօնապետեանի «Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով գիտական սեմինարը:

Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, հետազոտողների, ուսանողների և լեզվաբանությամբ հետաքրքրվող անձանց համար՝ ծանոթանալու ոլորտի նորագույն գիտական արդյունքներին։

 

Ժամը և օրը՝ 10:30, ապրիլի 14, 2025 թ.:

Վայրը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegI3hRc0NX_iIz0LO14Ao24W8PAMIHF0ivzTUYbW5WbtotRQ/viewform

Մուտքն ազատ է:

Տեսնել ավելին
«Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» խորագրով բանախոսություն

«Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» խորագրով բանախոսություն

11-04-2025 16:00

Ապրիլի 11-ին, ժամը 16։00-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գգիտահետազոտական խմբի այս տարվա առաջին սեմինարը: 

«Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» խորագրով բանախոսությամբ հանդես կգա ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը:

Տեսնել ավելին
«Տաթևի վանքը՝ Սուրբ  Եվստաթևոս առաքյալի ուխտ» խորագրով բանախոսություն

«Տաթևի վանքը՝ Սուրբ Եվստաթևոս առաքյալի ուխտ» խորագրով բանախոսություն

10-04-2025 16:00

Ապրիլի 10-ին, ժամը՝ 16:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում կներկայացնեմ «Տաթևի վանքը՝ Սուրբ Եվստաթևոս առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը:

Տեսնել ավելին
Լուս է տեսել Արսեն Հարությունյանի  «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը

Լուս է տեսել Արսեն Հարությունյանի «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը

08-04-2025 11:24

Լուս է տեսել ՀԱԻ վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ Արսեն Հարությունյանի  «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը:

Աշխատությունը նվիրված է Ս. Էջմիածին Մայր տաճարի վիմագրության ժառանգության համալիր նկարագրին՝ սկսած վաղմիջնադարյան հունարեն վիմագրերից մինչև վերջին տարիների նորոգման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած ԺԷ-ԺԸ. դդ. գրաֆիտային հիշատակագրությունները (175 միավոր):

Տեսնել ավելին
Բանախոսություն «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» ժողովածուի կազմման շուրջ

Բանախոսություն «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» ժողովածուի կազմման շուրջ

03-04-2025 15:00

Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում այս հինգշաբթի՝ ապրիլի 3-ին, ժամը 15:00-17:00 հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:

Բանախոս՝  Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող բ. գ. թ. Հասմիկ Գալստյան:

Զեկուցման թեման՝ «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմման շուրջ:

Բանախոսությունը տեղի կունենա առկա, ՀԱԻ ընթերցասրահում։

Տեսնել ավելին