Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

«Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցում

«Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցում

23-03-2024 16:37

Ս/թ․ մարտի 23-ին գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University Collage London (UCL)) Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես է գալու «Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցումով։

Քընալադայի՝ Ստամբուլի առավելապես հայերով բնակեցված կղզու բնակիչներն իրենց կղզին անընդհատ համեմատում են Մարմարա ծովի նույն կղզախմբում առկա մյուս կղզիների հետ։ Ըստ իրենց՝ տեղացի հույներով և հրեաներով բնակեցված այդ կղզիցներն ավելի գրավիչ են, քան իրենցը, ը իրենց կղզին թերզարգած է, ցածրակարգ և ոչ այդքան գրավիչ։ Նրանց «չստացված կղզու» մասին շեշտադրումները տարբեր ձևերով լույս են սփռում ցեղասպանությունից հետո Թուրքիայում ժամանակակից հայ համայնքի կազմավորման վրա։ Զեկուցման նպատակն է բացահայտել՝ ինչպես են կղզու մասին այս պատմություններն ազդում հայկական համայնքի վրա՝ փոխակերպելով կղզու ֆիզիկական տարածքը մտավոր տարածքի։ Այս զեկուցմամբ փորձ է արվում համադրել կղզու համայնքը Ստամբուլի ավելի լայնածավալ հայ բնակչության հետ։ Կքննարկվի կղզու համատեքստում թուրք ազգային կառուցակցման որևէ կոնկրետ վայրում հայերի կոլեկտիվ կապվածության շեշտադրումների վրա։

Զեկուցման լեզուն անգլերեն է, որը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ։

Այքութ Օզթյուրքը Փորձի փոխանակման իր նախագիծն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում: Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Լեզվական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում․ սոցիալ-մշակութային համատեքստը» խորագրով

Բանախոսություն «Լեզվական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում․ սոցիալ-մշակութային համատեքստը» խորագրով

15-03-2024 11:41

ԵԳԽ հերթական սեմինարի շրջանակներում ՀԱԻ աշխատակից Լուսինե Անգելուշը կներկայացնի «լեզվական քաղաքականություն» եզրույթի մեկնաբանությունը, Հայաստանում լեզվական քաղաքականության մշակման առաջին քայլերը, խորհրդային տարիներին ինքնուրույն լեզվական քաղաքականություն վարելու հնարավորությունները, արդի շրջանում լեզվական քաղաքականության խնդիրները և նոր մարտահրավերները, լեզվական հարաբերությունները կարգավորող օրենքների կիրառությունը, կրթական ոլորտում լեզվական քաղաքականությանը վերաբերող փոփոխվող քննարկումները և ժամանցի ոլորտի լեզվական կարգավորման խոչընդոտները։
Լեզվական քաղաքականությունը սահմանում է հաղորդակցային այս կամ այն նպատակի համար լեզվի, լեզվի գոյության ձևի, լեզվական միավորի ընտրությունը։
Լեզվական քաղաքականության ծրագրերը մշակվում են հասարակությունում լեզվական խնդիրների կարգավորման համար, իսկ տարածման ոլորտները ներառում են գիտությունը, կրթությունը, գրասենյակային աշխատանքը, զանգավածային հաղորդակցման միջոցները և այլն

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)» խորագով

Բանախոսություն «Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)» խորագով

14-03-2024 12:00

Մարտի 14-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժնի հերթական բանախոսությունը:
Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան պ. գ. թ.
Թեմա՝ "Հնագիտական հուշարձանների գեոֆիզիկական (մագնետոգրամմային) հետազոտումն ու այդ մեթոդի հեռանկարները ( Արտաշատի օրինակով)։

Տեսնել ավելին
Բանախոսություն «Ուրարտական և հին Հայաստանի պատի շարվածքները» խորագրով

Բանախոսություն «Ուրարտական և հին Հայաստանի պատի շարվածքները» խորագրով

14-03-2024 11:00

Մարտի 14-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը։
Թեման՝ «Ուրարտական և հին Հայաստանի պատի շարվածքները»
Ներկայացնող՝ պ.գ.թ։ Ամինիա Կանեցյան

Տեսնել ավելին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանահավաք և բանագետ բ.գ.դ. Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանահավաք և բանագետ բ.գ.դ. Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է

11-03-2024 14:26
Վ․ Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և Սփյուռքում։ Վ. Սվազլյանը հատկապես հայտնի է Հայոց Ցեղասպանությունը վերապրած ականատես-զոհերի բանավոր պատմությունները գրանցելու և հրատարակելու իր անխոնջ գործունեությամբ։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել և հրատարակվել են իսպաներեն, հինդի, չեխերեն և այլ լեզուներով։
Վերժինե Սվազլյանը ծնվել է 1934 թ. մարտի 1-ին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947 թ. ծնողների հետ հայրենադարձվել է Մայր Հայաստան։ 1952-1956 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժնում։ 1956-1958 թթ. Երևանի № 52 միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում դասավանդել է հայոց լեզու և հայ գրականություն։ 1958 թ. աշխատել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության բաժնում՝ որպես լաբորանտ։
1958-1961 թթ. ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» մասնագիտությամբ (գիտական ղեկավար՝ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան)։ Ասպիրանտական ուսումնառության ընթացքում եղել է Մ. Աբեղյանի անվան թոշակառու։
1961 թ. սկսել է աշխատել ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության բաժնում, սկզբում՝ կրտսեր գիտաշխատող, 1972 թվականից փոխադրվել է Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժին՝ որպես ավագ, 1995 թվականից առ այսօր՝ անվանափոխված Բանահյուսության տեսության և պատմության բաժնում (2024 թվականից՝ Բանագիտության բաժին) որպես առաջատար գիտաշխատող: 1996-2004 թթ. միաժամանակ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ 1965 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995 թ.՝ դոկտորական թեզերը:
1996-2004 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, իսկ 1996-2018 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, ինչպես նաև Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում գործող մասնագիտական խորհուրդների անդամ։
Սկսած 1955 թվականից՝ ավելի քան 65 տարիների ընթացքում, անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի հայաբնակ՝ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, ապա Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած՝ Հայոց Ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը (հայերեն և թուրքալեզու)՝ կորստից փրկելով և տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն) աշխարհին ու մարդկության արդար դատին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը։
Հրատարակել է «Մեծ Եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում» (հայ. և ռուս., Եր., 1997, անգլ.՝ Եր., 1999, թուրք., Ստամբուլ, 2005), «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» (հայ.՝ Եր., 2003, անգլ., Եր., 2004, 2005, ֆրանս., գերմ., ռուս., թուրք., Ստամբուլ, 2005) մենագրական աշխատությունները, ինչպես նաև՝ Հայաստանին նվիրված ծավալուն հոդվածներ արտասահմանյան մի շարք հանրագիտարանների համար։ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել և հրատարակվել են Հայաստանում և արտերկրում նաև իսպաներեն, հինդի, չեխերեն և այլ լեզուներով։
Արժեքավոր են Վ.Սվազլյանի հրատարակած «Մուսա լեռ» (Եր., 1984), «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (Եր., 1994), «Մեծ Եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» (Եր., 1995), «Պոլսահայոց բանահիւսութիւնը» (Եր., 2000), «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ», Եր., 2000, հայ., անգլ., Եր., 2011, թուրք., Ստամբուլ, 2013), «Մուսա Լեռան հերոսամարտը. ականատես վերապրողների վկայություններ» (հայ., անգլ., Եր., 2015), «Ռուսաստանի հայերի բանավոր ավանդույթի նշխարներ (Դոնի Ռոստով և Պյատիգորսկ)» (հայ., ռուս., անգլ., Եր., 2020), «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» (հայ., անգլ., Եր., 2021) ժողովրդական պատմական վկայությունների, բանահյուսական, ազգագրական նյութերի և գիտական ուսումնասիրությունների հատորները։
Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), «Մովսես Խորենացի» մեդալի (2013)։
Իր կոչմանն ու նվիրյալ աշխատանքին Վ. Սվազլյանը միշտ վերաբերվել է մեծ պատասխանատվությամբ և երկյուղածության հասնող բծախնդրությամբ, միշտ մեծ հարգանք է տածել ինչպես իր ուսուցիչների, այնպես էլ տարեկից և երիտասարդ գործընկերների հանդեպ։
Ջերմագին շնորհավորում ենք մեր վաստակաշատ բանագետ-բանահավաքին իր 90-ամյա հոբելյանը բոլորելու առթիվ, մաղթում ենք արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Տեսնել ավելին
Հայաստանի դրամաշրջանառության խնդիրների վերլուծություն (10-13-րդ դդ․)

Հայաստանի դրամաշրջանառության խնդիրների վերլուծություն (10-13-րդ դդ․)

28-02-2024 13:00

Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով:
Բանախոս՝ դրամագետ, պ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան:

Տեսնել ավելին
Շնագայլի կերպարը հարավկասպյան կենդանապատում հեքիաթներում

Շնագայլի կերպարը հարավկասպյան կենդանապատում հեքիաթներում

28-02-2024 13:00
Փետրվարի 22-ին, ժամը 16.00 - 18.00,
ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը․
Գառնիկ Գևորգյան, բ․գ․թ․, ԵՊՀ
«Շնագայլի կերպարը հարավկասպյան կենդանապատում հեքիաթներում»։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։
Տեսնել ավելին
Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր

Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր

28-02-2024 11:28
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում վաղը՝ փետրվարի 27- ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Լիլիթ Սահակյան, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող:
Զեկուցման թեման՝ «Կերպափոխման դրսևորումների ընդհանուր նկարագիրը բանավոր ավանդության մեջ»
Բանախոսությունը տեղի կունենա առկա։
Տեսնել ավելին
Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում

Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում

27-02-2024 11:29
Փետրվարի 27-ին՝ ժամը 14:00-ին (նախապես սահմանված փետրվարի 26-ի փոխարեն), ՀԱԻ «ԷԹՆՈՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ-2024»-ի շրջանակում տեղի կունենա «Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում» թեմայով բանախոսությունը:
Բանախոս՝ Միհրան Գալստյան, պ.գ.դ.
Բանախոսությունը տեղի կունենա էթնոսոցիոլոգիայի բաժնում, առկա ձևաչափով:
Տեսնել ավելին
ՀԱԻ Երիտասարդ գիտնականների 15-րդ գիտաժողովի ամփոփագրերը հասանելի են նաև առցանց

ՀԱԻ Երիտասարդ գիտնականների 15-րդ գիտաժողովի ամփոփագրերը հասանելի են նաև առցանց

19-02-2024 09:33

Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովի՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ» ամփոփագրերը հասանելի են ստորև:

Աղբյուր / Source: ՀԱԻ
Տարի / Year: 2017
No.: 15
Վայր / Place: Yerevan
Երկիր / Country: Armenia
Ֆայլեր / Files: 
Տեսնել ավելին
«Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները

«Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները

13-02-2024 14:54

2018 թ․-ի փետրվարի 13-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Յաղուբի Էբրահիմի «Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Տեսնել ավելին
Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

08-02-2024 16:32

Սեդրակ Բարխուդարյան – 120. Գիտական հոդվածների ժողովածու / խմբագրությամբ` Գ. Գ. Սարգսյանի և Ա. Է. Հարությունյանի. – Եր.: ՀԱԻ հրատ, 2019, 160 էջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Գիտությանն անմնացորդ նվիրումի վառ օրինակ (Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակի առթիվ) - 9
ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վաճառի Ս. Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները - 11
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անտիպ վիմագրեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց - 31
ՍԱԹԵՆԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, Նորահայտ արձանագրություններ Վերիշենից. Սեդրակ Բարխուդարյանի հետքերով - 45
ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Նորահայտ վիմագրեր Սոթքի տարածաշրջանից - 56
ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ, Սեդրակ Բարխուդարյանը և վիշապաքարերի հետազոտությունը 1920 – 1930-ական թթ. - 65
ՏՈՐՔ ԴԱԼԱԼՅԱՆ, Շիրվանի տարածքի հայ թագավորության պատմության լուսաբանումը Սեդրակ Բարխուդարյանի աշխատանքներում - 78
ԱԼԵՔՍԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ, Կոզեռն-Կոնդի 591 թ. ենթադրեալ բերդի հետքերով - 92
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Գավառանու Միրանշենց տանուտերական տոհմը սաղմոսավանյան հավելմամբ - 109
ԴԻԱՆՆԱ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱԶԱՏՅԱՆ, Եղեգնաձորի նորահայտ հնձանը - 114
ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անձնանունները վիմագրերում և ձեռագրերի հիշատակարաններում. նորահայտ անձնանուններ վիմագրերից - 120
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Պղնձե արձանագիր առարկաներ Սարդարապ

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.