Մարտի 14-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը։
Թեման՝ «Ուրարտական և հին Հայաստանի պատի շարվածքները»
Ներկայացնող՝ պ.գ.թ։ Ամինիա Կանեցյան
Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով:
Բանախոս՝ դրամագետ, պ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան:
Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովի՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ» ամփոփագրերը հասանելի են ստորև:
2018 թ․-ի փետրվարի 13-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Յաղուբի Էբրահիմի «Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Սեդրակ Բարխուդարյան – 120. Գիտական հոդվածների ժողովածու / խմբագրությամբ` Գ. Գ. Սարգսյանի և Ա. Է. Հարությունյանի. – Եր.: ՀԱԻ հրատ, 2019, 160 էջ:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Գիտությանն անմնացորդ նվիրումի վառ օրինակ (Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակի առթիվ) - 9
ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վաճառի Ս. Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները - 11
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անտիպ վիմագրեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց - 31
ՍԱԹԵՆԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, Նորահայտ արձանագրություններ Վերիշենից. Սեդրակ Բարխուդարյանի հետքերով - 45
ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Նորահայտ վիմագրեր Սոթքի տարածաշրջանից - 56
ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ, Սեդրակ Բարխուդարյանը և վիշապաքարերի հետազոտությունը 1920 – 1930-ական թթ. - 65
ՏՈՐՔ ԴԱԼԱԼՅԱՆ, Շիրվանի տարածքի հայ թագավորության պատմության լուսաբանումը Սեդրակ Բարխուդարյանի աշխատանքներում - 78
ԱԼԵՔՍԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ, Կոզեռն-Կոնդի 591 թ. ենթադրեալ բերդի հետքերով - 92
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Գավառանու Միրանշենց տանուտերական տոհմը սաղմոսավանյան հավելմամբ - 109
ԴԻԱՆՆԱ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱԶԱՏՅԱՆ, Եղեգնաձորի նորահայտ հնձանը - 114
ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անձնանունները վիմագրերում և ձեռագրերի հիշատակարաններում. նորահայտ անձնանուններ վիմագրերից - 120
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Պղնձե արձանագիր առարկաներ Սարդարապ
ՀԱԻ գիտաշխատողների աշխատանքային խումբը (պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան, պ.գ.թ. Հայկ Հակոբյան, պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյան) Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ 2019-2022 թթ. իրականացրել է ծրագիր` նվիրված ժողովրդի համար նվիրական, հրաշագործ համարվող այն ձեռագրերին, որոնք պահվում են անհատների, ընտանիքների ձեռքերում։ Խումբը հավաքագրել և թվայնացրել է այնպիսի ձեռագրեր – քառավետարաններ, հմայիլներ, Ուրբաթագիրք և Ախտարք գրքեր, որոնք վայելում են մարդկանց ակնածանքը, քանի որ ունեն բուժիչ, հրաշագործ, զավակատու, փարատիչ լինելու համբավ, հանդիսանում են տան սրբեր, գերդաստանների հովանավոր-պահապաններ։ Դրանց մի մասը ներկայացնում է նաև պատմական և գեղարվեստական բարձր արժեք։
Այժմ արդեն պատրաստ է «Տան սուրբ ձեռագրեր» հավաքածուի էլեկտրոնային ցուցահանդեսը, որը տեղ է գտել Google Arts & Culture միջազգային հարթակի Yerevan Biennal Art Foundation (YBAF) կազմակերպության էջում։
Ցուցահանդեսը հայկական միջնադարյան արվեստի հիմնականում անմատչելի նմուշների եզակի ներկայացում է աշխարհի արվեստասերներին, որի միջոցով հանրահռչակվում է հայոց անզուգական մշակույթը՝ իր արժանի տեղը գրավելով համամարդկային արժեքների շտեմարանում։
Ցուցահանդեսն օժտված է նաև հատուկ նախագծի համար ստեղծված ուղեկցող երաժշտությամբ։
Ցուցահանդեսը նայելու համար սեղմել այստեղ
2017թ. հունվարի 26-ին ժ.14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության ԲՈՀ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Սարեհ Աքբարի Շահփարի «Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը՝ Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում: