2018 թ․-ի հուլիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Աթանեսյան Գարիկ Հրահատի «Խորհրդային և հետխորհրդային հուշարձանն արդի հայաստանյան հանրային դիսկուրսում» Թ.00.06 - ‹‹Մշակութաբանություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2018 թ. հունիսի 26-ից 27-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով:
Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով.
- հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ
- համեմատական լեզվաբանություն եւ բանասիրություն
- միջնադարի գրականագիտություն
Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ նշելով հեղինակի անուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են: Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով:
Հ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին։
Զեկուցումները նվիրված են միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյուրագիտությանը.
Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:
Հաճախ Սփյուռքը հասկացվում և ուսումնասիրվում է հայրենիքի, կոնկրետ տեղանքների,աքսորյալների կամ գաղթականների համատեքստում։##
Այս մեկօրյա գիտաժողովի հիմնական նպատակն է քննադատորեն մոտենալ սփյուռք հասկացությանը որպես սահմանափակ տարածքի ընկալմանը՝ վերհանելով դրա այն իմաստային բազմազանությունը, որ գոյություն ունի սփյուռքում բնակվողների համար։ Քանի որ ավելի շատ միգրանտների համայնքներ են «պահանջում»սփյուռք տիտղոսը (իսկ սփյուռքի համայնքների թիվը աճում է), գիտաժողովը նպատակ ունի քննարկելու, թե ինչ ընդհանրություններ ունեն «սփյուռք» և «սփյուռքաբնակ» հասկացությունները, և արդյոք դրանք կարող են միմյանց փոխարինել: Գիտաժողովը, սակայն, վերաիմաստավորումների նպատակ չունի: Փոխարենը, աշխատանքներում կներկայացվեն, թե ինչ է «սփյուռքն անում» առօրյա կտրվածքով՝ առաջ անցնելով «ինչէսփյուռքը» դիսկուրսից:
Գիտաժողովը բաղկացած կլինի երկու նիստից: Բոլոր ելույթները կլինեն անգլերեն լեզվով:
1-ին նիստը նվիրված կլինի հայկականսփյուռքին:
2-րդնիստը նվիրված կլինի ոչ հայկական սփյուռքների քննարկմանը:
Գիտաժողովը կազմակերպվում է Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:
2018 թ․-ի փետրվարի 27-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ասատրյան Հռիփսիմե Գարիկի «Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
Ս/թ. փետրվարի 15-ին, ժամը 1600 –ին ինստիտուտի գրադարանում կայանալու է պ.գ.դ. Արծրուն Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի երկու կարևոր ոլորտների վերաբերյալ հեղինակի երկու մենագրական ուսումնասիրությունները.
Գիրք 1` Ժողովրդական հեքիաթը միջնադարյան հայկական ձեռագրերում:
Գիրք 2` խաչքարային արվեստը միջնադարյան ժողովրդական և պաշտոնական ենթամշակույթների համատեքստում (ծագման և զարգացման մշակութաբանական տեսություն):
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին։
Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյուրագիտությանը, ըստ այդմ՝ մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել գիտական հետևյալ ուղղություններով.
- Վիմագրագիտություն (հայ և օտարալեզու)
- Հնագրություն
- Աղբյուրագիտություն
Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել նշված էլ-փոստերի հասցեներով /ars.vimagraget@gmail.com, gagsar@mail.ru/ մինչև ս/թ մարտի 31-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, unicode տառատեսակով)՝ ապրիլի 30-ը։ Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 10-ը։
Գիտաժողովի զեկուցումներն առանձին ժողովածուով կհրատարակվեն մինչև տարեվերջ։
Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՎԻՄԱԳՐԱԳԵՏ ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Անուն………………………………………
Ազգանուն…………………………………
Գիտական աստիճան …………………..
Աշխատավայր……………………………
Պաշտոն…………………………………...
Հասցե……………………………………………………………………………………………………………………
Հեռ…………………………………………
Էլ. փոստ…………………………………..
Զեկուցման վերնագիրը…………………………………………………………………………….
Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակը, որի առթիվ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը նախապատրաստում է գիտական հոդվածների թեմատիկ ժողովածու՝ նվիրված մեր սիրելի հոբելյարին։ Հոդվածները կարող են լինել բանագիտական, ազգագրական, հնագիտական եւ միջգիտակարգային, սակայն պետք է առնչություն ունենան Ս.Բ. Հարությունյանի գիտական հետազոտությունների ոլորտին։ Այդ իսկ պատճառով թեմատիկ ժողովածուի համար հոդվածների հեղինակներին առաջարկվում են հետեւյալ թեմաները.
աշխարհաստեղծման առասպելներն ու մոտիվները, դրանց հետ կապված պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում;
տիեզերքի ուղղաձիգ բազմաշերտ բաժանման (երկմաս, եռամաս եւն…) մասին դիցաբանական պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում։
Հոդվածների համար պահանջվող չափանիշներն են.
հիմնական նյութը եւ եզրահանգումները պետք է պարունակեն գիտական նորույթ եւ չպետք է նախկինում հրատարակված լինեն։
պետք է ունենա կես էջանոց մուտք (անոտացիա), որը չպետք է նույնանա ամփոփման եւ եզրահանգումների հետ։ Մուտքում պետք է համառոտ ներկայացվեն ուսումնասիրվող խնդրի դրվածքը, նախապատմությունը եւ այլ հետազոտողների անդրադարձները (եթե կան)։
սկզբում պետք է նշվի հոդվածագրի անուն–ազգանունը, ապա՝ գիտական կոչումը։ Այնուհետեւ փակագծերի մեջ պետք է նշվի հաստատության անվանումը, հեղինակի պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը։ Տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հոդվածն ուղարկել երկու ձեւաչափով՝ Word-2007 եւ PDF։
գրել մեծատառերով, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14, միջտողային հեռավորությունը՝ 1։ Վերնագրից հետո ներկայացնել հիմնաբառերը (key-words)՝ 7-10 բառ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հիմնաբառերից հետո պետք է ներկայացվի մուտքը (տե՛ս 2-րդ կետը), տառատեսակը՝ Sylfaen շեղագիր, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։
տեքստի ընդհանուր ծավալը (ներառյալ մուտքը, հղումները եւ գրականության ցանկը) չպետք է գերազանցի 23.000 նիշը (10 էջ)՝ բառամիջյան արանքներով։
և հղումները տալ էջատակերում` շարունակական համարակալմամբ։ Հղումներում պետք է նշել միայն հղվող գրքի կամ հոդվածի հեղինակի կամ երկու համահեղինակների (երկուսից ավելի հեղինակների դեպքում՝ միայն առաջին հեղինակի + et al.) ազգանուն(ներ)ը՝ այդ գրքի կամ հոդվածի լեզվով, այնուհետեւ՝ հրատարակության թվական, ստորակետ, հատորի կամ պրակի թիվ (առանց որեւէ համառոտագրության), ստորակետ եւ էջի թիվ (առանց «էջ» բառի)։ Նույն ծանոթագրության մեջ իրար հաջորդող հղումները միմյանցից բաժանել կետ-ստորակետով։ Օրինակ՝ Brown 2014, 1, 654; Сорокин 2016, 51; Arikyan et al., 1985, 118.
գրականության ամբողջական ցանկը պետք է ներկայացվի հոդվածի վերջում՝ հեղինակների ազգանունների այբբենական կարգով, հայերեն-ռուսերեն-արեւմտաեվրոպական լեզուներ հերթականությամբ, եւ չպետք է գերազանցի 2 էջը։ Օրինակ՝ Խոստիկյան Ա.Գ. 1968, Հայաստանի բարձրալեռնային բնակավայրերը, Երեւան, «Գիտություն», 1968։ Կամ՝ Башаркин И.О. 2003, Основы исторического анализа // Вестник древней истории, 2003, № 4 (256), 98.
առանձին ֆայլերով ուղարկել հոդվածի ամփոփումները՝ ռուսերեն եւ անգլերեն, յուրաքանչյուրը մինչեւ մեկ էջի սահմաններում։ Ամփոփման մեջ պետք է օտարալեզու ընթերցողի համար հասկանալի լինեն աշխատանքի հիմնական նորույթը, ձեռքբերումներն ու եզրահանգումները։ Կարելի է տալ նաեւ որոշ հղումներ՝ նույն սկզբունքներով, ինչ հոդվածի մեջ։
Հոդվածներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 10-ը։
Ուղարկել christina.ayvazyan@gmail.com հասցեին՝
նամակի վերնագրում նշելով «Հարությունյան-90»։
Հարգելի գործընկերներ,
2018 թ. մայիսի 14-ից 16-ը նախատեսվում է անցկացնել գիտաժողով «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք պատրաստել զեկուցման վերնագիրն ու ամփոփագիրը (մոտ կես էջի չափով)
և լրացնել գիտաժողովի մասնակցության առցանց հայտը մինչև 2018 թ․-ի ապրիլի 10-ը:
Ակնկալում ենք ստանալ վերլուծական բնույթի զեկուցումների հայտեր, նկարագրությամբ սահմանափակվող զեկուցումները չեն ընդունվելու:
Խմբագրակազմի կողմից ընտրված զեկուցումները կտպագրվեն առանձին գրքով:
Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտը
Գիտաժողովի էջը
Հարցերի դեպքում գրել funeral-conf@iae.am էլ փոստին: Խնդրում ենք գիտաժողովի մասնակցությանը հայտը (զեկույցի վերնագիրը, ամփոփագիրը և այլն) էլ․ փոստով չուղարկել, այլ ներկայացնել առցանց:
Գիտաժողովի կազմկոմիտե
Աշխատությունում քննարկվում են ավանդական և արդի հայ ընտանիքի կառուցվածքում, ներընտանեկան հարաբերություններում, կանանց և տղամարդկանց կարգավիճակներում և դերերում, ընտանիքի և ամուսնության մասին պատկերացումներում, սերունդների միջև արժեքային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները և առկա հիմնախնդիրները: Վերլուծվել է աշխատանքային միգրացիայի ազդեցությունն ընտանիքի զարգացման կենսափուլերի և մոդելի փոխակերպումների հարցում: Համեմատվել են հայաստանյան և այլէթնիկ միջավայրից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների էթնոմշակութային առանձնահատկությունները:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրավիրում է մասնակցելու Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովին՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն․ միջգիտակարգային մոտեցումներ», որը տեղի կունենա 2017 թ․-ի նոյեմբերի 8-10-ին, Երևանում:##
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան 8-10 նոյեմբեր, 2017
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մասնակցելու հերթական 15-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները.
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝
Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2017 թ. հունիսի 16-ը (ուշացած հայտերը չեն ընդունվելու):
Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.-փոստով` մինչև 2017 թ. հուլիսի 16-ը։
Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2017 թ. հոկտեմբերի 25-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կհրատարակվեն գիտական հոդվածների տեսքով։
Հրավիրող կողմը կապահովի արտերկրի մասնակիցների գիշերավարձը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:
Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am
"Կոմունիզմն իր դարաշարջանում" ցուցահանդեսի (որը բաց է Միրզոյան գրադարանում մինչև նոյեմբերի 2-ը, հասցե՝ Մ. Մկրտչյան 10) շրջանակներում՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Յորգ Բաբերովսկու դասախոսությունը: