Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ․ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (Երևան) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով։ Հոկտեմբերի 30-31-ը նախատեսվում է նաև դաշտային այց Իջևան՝ Տավուշի մարզ։
Գիտաժողովը կազմակերպվում է Մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ ծրագրի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև Ավստրիայի և Հայաստան «Կապույտ վահան» կազմակերպությունների կողմից։
Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել սահմանային տարածքներում մշակութային ժառանգության դերը՝ որպես ինքնության, հիշողության և հասարակական կառուցվածքի կարևոր բաղադրիչ։
Քննարկվող հիմնական թեմաներն են՝
• մշակութային ժառանգության փաստագրում,
• մշտադիտարկման մեխանիզմների զարգացում,
• պահպանման մարտահրավերներ,
• պաշտպանության ռազմավարություններ՝ ներառելով տեղական համայնքները և տարբեր կառույցներ։
Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հետազոտողները հրավիրվում են մինչև 2026 թ․ մայիսի 30-ը ներկայացնել մինչև 300 բառից բաղկացած զեկուցման ամփոփագիր և համառոտ ինքնակենսագրական հետևյալ
էլ․ հասցեին՝ bchc2026@gmail.com։
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Զեկույցների տևողությունը՝ 20 րոպե (հաջորդող 10 րոպե քննարկմամբ)։
Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ (ծրագիր N 23RL-6A006)։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և նպաստելու սահմանային մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը։
«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» ծրագրի շրջանակներում, և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը 2026թ․ հունիսի 12-15-ին ծրագրում են գիտաժողով/աշխատաժողով՝ «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմայով։ Գիտաժողովը տեղի կունենա 2026թ․ հունիսի 12-ին և 13-ին, աշխատաժողովը՝ հունիսի 14-ին և 15-ին։ Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմատիկ շրջանակներին․
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» խորագրով ցուցահանդեսի բացմանը և մասնագիտական քննարկմանը։
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 29-ին, ժամը 10:00-ին, Մատենադարանում:
Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մյունստերի համալսարանի Անտիկ և Քրիստոնեական հնագիտության ինստիտուտի և «Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ»-ի համատեղ կազմակերպած այս հատուկ միջոցառումը առաջին անգամ հանրայնորեն ներկայացնում է Արտաշատ հնավայրում, Խոր Վիրապի մերձակայքում վերջերս բացահայտված ութանիստ եկեղեցու հնագիտական պեղումների արդյունքները:
2026 փետրվարի 25 -ին, ժամը 11․00- ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Արսեն Հակոբյանի (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան) և Մարչելլո Մոլլիկայի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակությամբ «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում վերջերս լույս տեսած «Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» [Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025] գրքի ներկայացում-քննարկումը։
Միջոցառումների ծրագիր/ Փետրվարի 21/ Մարտի 7, 14
Շաբաթ օրերին՝ 10:00–12:00 PST Zoom-ի միջոցով
Շաբաթ, Փետրվարի 21, 2026 թ.
Նիստավար՝ Մարտին Ադամյան (UCLA)
Նորա Բայրամյան
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA Հայագիտական ասպիրանտական համաժողովի համակիրծիչ
Գ․ դ․ Պիթեր Քոուվ
Նարեկացի Հայագիտական ամբիոնի պրոֆոսոր
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA
Նիստավար՝ Լորի Փիրինջյան (UCLA)
Օվսաննա Խաչատրյան (Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ)
Կրիպտոգրաֆիկ ավանդույթները միջնադարյան ձեռագրերում. մշակութային գաղտնիություն և միջմշակութային համեմատություններ
Մայքլ Բլոմքվիստ (Արևելյան Իլինոյսի համալսարան)
Հայկական արվեստի պատկերագրությունը և դրա կապը երկու իսլամական ավանդույթներում պատկերային ներկայացման աճի հետ
Նիստավար` ՝Նորա Բայրամյան (UCLA)
Սահիկա Կարաթեփե (Բինգհեմթոնի համալսարան (SUNY))
Արդյունահանում և գյուղական աշխատանք Բարդիզագում. Ածխի արտադրությունը և հայ գյուղացիությունը (1790-1890-ականներ)
Մետե Ուլաթաշ (Պենսիլվանիայի պետական համալսարան)
Ազատազրկման տարածքներ, ձևավորման վիճակներ. հայկական քաղաքական բանտարկյալները Օսմանյան կայսրության ուշ շրջանում
Իրինա Բադալյան (Երևանի պետական համալսարան)
Թիֆլիսը 19-րդ դարի երկրորդ կեսին. հայագիտական հայացքներ և քաղաքային ինքնակառավարման ինստիտուտներ կայսերական և ազգային նախագծերի համատեքստում
Շաբաթ, մարտի 7, 2026 թ.
Նիստավար՝ Արամ Ղուգասյան (UCLA)
Մարիամ Սարիբեկյան (ՀՀ ԳԱԱ)
Վաղ բրոնզի դարաշրջանի մարդկանց հավատալիքներն ու կենսակերպը՝ կավե արձանիկների հիման վրա
Արտյոմ Անանյան (Երևանի պետական համալսարան)
Տավուշի շրջանի բրոնզի և երկաթի դարաշրջանի հնագիտական լանդշաֆտի մոդելավորում GIS-ի վերլուծության միջոցով
Կասանդր Լեժոսն (Լոզանի համալսարան)
Զվարթնոցի կրկնօրինակում. ճարտարապետական մոդելները միջնադարյան հիշողության և նոր շրջանի ժառանգության միջև
Մարգարիտա Խախանովա (Մասարիկի համալսարան)
Թաքնված խորհրդային իդեոլոգիա. Երևանի մայրաքաղաքի կառուցումը
Ջոնաթան Հոլիս (Արևելյան Իլինոյսի համալսարան)
Լսելով հայկական Բաքուն. պատմություն և հիշողություն թվային սփյուռքում
Շաբաթ, մարտի 14, 2026 թ.
Նիստավար՝ Մարտին Ադամյան (UCLA)
Վարում է Ալեքիա Հաթունը (UCLA)
Արմենուհի Մուրադյան (Հալլե-Վիտենբերգի համալսարան)
Հայ կանայք կայսրությունների միջև. առաջին ներդրումները տպագիր մամուլում
Դիանա Ղազարյան (Պազմենի Պետրոս Կաթոլիկ համալսարան)
Միջնորդություն կայսրություններում. Քրիքորյան ստուդիան և հայկական սոցիալական գործակալությունը Օսմանյան ու Մանդատային Երուսաղեմում վիզուալ մշակույթի միջոցով
Անի Քոջոյան (Երևանի պետական համալսարան)
Լեզու, իշխանություն և գենդերային ապատեղեկատվություն ժամանակակից Հայաստանի հանրային դիսկուրսում
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 12- նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությունը նվիրված է Բերդի ( նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, այժմ՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը: Այն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածը:
Աշխատանքում առաջին անգամ փորձ է արվել համակարգված հետազոտել և ներկայացնել տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցները, դրանց վերաբերող տվյալները, մինչ օրս կատաված ուսումնասիրություններն ու հետազոտողների կարծիքները: ՄԻաժամանակ խնդիր է դրվել հետազոտել խնդրո առարկա հուշարձանների կառուցման սկզբունքերը, շինարարական փուլեը, ժամակագրությունն ու պատմական ընթացքը:
Գիտական ղեկավար՝
Պաշտոնական ընդդիմախոսներ`
Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտաժողով Ռումինիայում
Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժինը դեկտեմբերի 12-ին, 2025 թ., ինստիտուտի խորհրդաժողովների դահլիճում կազմակերպում է «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԸ XX ԴԱՐՈՒՄ (PUBLIC ȘI PRIVAT ÎN SECOLUL XX)» խորագրով գիտական գիտաժողով։ Թեմայի ընտրությունն առաջարկում է քննարկել հետազոտությունների բազմաբնույթ ուղղություններ ու հետաքրքրություններ, որոնք ընդգրկում են XX դարի կարևոր ոլորտներն ու խնդիրները (մշակույթ, քաղաքական և գաղափարական իրադարձություններ, դիվանագիտություն, պատերազմ, հոգևորություն և կրոն և այլն)։
Մասնակցությունն իրականացվելու է առցանց՝ Zoom հարթակի միջոցով, իսկ կազմակերպիչը (Յասի քաղաքի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտ — Ռումինիայի նորագույն պատմության բաժին) ժամանակին կհաղորդի միացման և մասնակցության համար անհրաժեշտ հղումը։ Գիտաժողովում ելույթ կունենան նաև ամերիկահայաց հետազոտողները՝ Փոլ Է. Միքելսոնը (Paul E. Michelson, Huntington University) և Լարի Ուոթթսը (Lary Watts, մասնագետ անվտանգության և կառավարման բարեփոխումների ոլորտում)։
Գիտական զեկույցները կարող են ներկայացվել անգլերեն, ռումիներեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով։
Խնդրում ենք մինչև 2025 թ. նոյեմբերի 30-ը հաստատել Ձեր մասնակցությունը:
Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ-ում կկայանա գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» (հռչակված UNESCO-ի կողմից 2001 թ.-ին):
Նստաշրջանը սկսվում է ժ. 13:40 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պ., 24, 2-րդ հարկ):
Զեկուցումներով հանդես կգան՝
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. հոկտեմբերի 30-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ վիմագրության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է Սյունանց հոգևոր մշակութային կենտրոն Տաթևի վանքի և հարակից վանքապատկան գյուղատեղերի պատմական նկարագրին և գրավոր ժառանգության համալիր քննությանը:
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան