«Սյունիք․ մշակույթը և բնությունը» գիտաժողովի զեկույցների ամփոփագրեր

«Սյունիք․ մշակույթը և բնությունը» / Գիտաժողովի ամփոփագրեր (26-28 ապրիլի, 2022 թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ)։ Հրատարակության պատրաստեցին Հասմիկ Աբրահամյանը, Ռոման Հովսեփյանը և Անի Սարատիկյանը - Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2022, 90 էջ։

Գիտաժողովում ներկայացված ազգագրական, բանագիտական, լեզվաբանական, հնագիտական, պատմագիտական և այլ ոլորտների հետազոտություններն առնչվում են Սյունիքում մարդ-բնություն փոխհարաբերություններին և փոխազդեցություններին՝ հիմնականում հումանիտար գիտությունների տեսանկյունից: Գիտաժողովի նյութերը խմբավորվել են Սյունիքի մշակույթին և բնությանն առնչվող հետևյալ թեմատիկ բաժիններում․ «Մշակույթը և լանդշաֆտը», «Սրբացված բնությունը և բնության տարրերը», «Մարդը և կենդանի աշխարհը», «Բնության տարրերը արվեստում», «Զբոսաշրջությունը և թանգարանագիտությունը», «Բառը և բնությունը», «Բնությունը բանահյուսության մեջ» և «Բնությունը գրականության մեջ»։

Տարի / Year: 
2022