ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ. ՑԱՆՑԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Ձեզ ենք ներկայացնում Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ (թեմայի ծածկագիրը՝ 20TTSH‐040) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի  բաժնի գիտաշխատողների կողմից 2021 թ.  ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում  քանակական և որակական  մեթոդներով անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա հրատարակած գիրքը:  Գրքում,   տնտեսական գործոնից   զատ,   համակողմանիորեն  վերլուծվում  է   էթնիկ  ցանցի   դերը հետխորհրդային  Հայաստանի բնակչության արտագաղթի  հոսքերի ձևավորման և  ընդլայնման   գործում:  Ցանցային միգրացիայի դերը  քննարկվում է  նաև  միգրանտների   տեղափոխման ծախսերի  և  ռիսկերի նվազեցման, արտերկրում  նրանց  աջակցության ձևերի, սոցիալական կապիտալի, ադապտացիայի և  հանրապետությունում մնացած նրանց ընտանիքների անդամների   նոր  հնարավոր արտագաղթի տեսանկյունից:  

Հավաքական մենագրությունըկարող է հետաքրքրել միգրացիայի խնդիրներով զբաղվողհասարակական և հումանիտար ոլորտիմասնագետներին, այդ հարցում պետական քաղաքականություն մշակողներին:

Ծրագրի գիտական ղեկավար՝ պ. գ. դ. Միհրան Գալստյան

Հեղինակներ / Authors: 
Գալստյան Մ., Հակոբյան Գ., Մնացականյան Լ., Գալստյան Ն.
Տարի / Year: 
2022