Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մասնակցություն «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին», Ռավեննա-2024

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-11-2024 12:21

Մասնակցություն «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին», Ռավեննա-2024

Սույն թվականի նոյեմբերի 18-23-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Աստղիկ Բաբաջանյանը՝ “Luxury in Red: Exploring Fine Red Burnished Wares in Medieval Armenian Ceramic Production and Consumption”, Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը` “Transcaucasian Jars for Wine Serving and Medieval Feast” և նույն բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Տատյանա Վարդանեսովան (համահեղինակ Էլիզա Պրունո)՝ “Rethinking the medieval Dvin glazed ceramics from the collection of the History Museum of Armenia as social marker: the first assessment” զեկուցումներով մասնակցեցին Իտալիայի Ռավեննա և Ֆաենցա քաղաքներում կայացած «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին» (XIV Congress AIECM3, Ravenna 2024, https://www.aiecm3ravenna.com /):

 

Կարմրափայլ խեցեղենի ֆենոմենը, որն այդքան բնորոշ է Հայկական լեռնաշխարհին զարգացած միջնադարում, գրեթե անծանոթ է արևմուտքում։ Այսպիսով, թեման զգալի հետաքրքրություն առաջացրեց Միջերկրականի ավազանի երկրների միջնադարյան խեցեղենի փորձագետների շրջանակում, և քննարկումների շնորհիվ բացահայտվեց, որ նմանատիպ տեխնիկայով հարդարված խեցեղեն ի հայտ է գալիս Բուլղարիայում, որտեղ 11-12-րդ դարերում հայկական համայնք էր հաստատվել, որն էլ, ըստ երևույթին, նման տեխնոլոգիան շարունակել է կիրառել հայրենիքից դուրս։

Համագումարը հիանալի հնարավորություն տվեց գիտելիքների փոխանակման, քննարկումների խթանման և համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար Միջերկրական ծովի տարբեր երկրների փորձագետների հետ:

Համաժողովին մասնակցությունը հնարավոր դարձավ Հ․ Հովնանյան ընտանիքի հիմնադրամի տրամադրած ֆինանսավորման շնորհիվ։

 

 

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.