ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐ

Ուրբ, 11/10/2023 - 09:00 - Շաբ, 11/11/2023 - 17:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

 

Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-300 բառ), պետք է արտա­հայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝

ժայռապատկերագրություն (տեղեկության փոխանցման պարզագույն ձևեր),

նախամաշտոցյան վիմագրություն (սեպագիր, հիերոգլիֆիկ/մեհենագիր, արամեատառ,

   հունարեն, լատիներեն և այլն),

մեսրոպատառ վիմագրություն (փորագիր, ելնդագիր, ներկագիր վիմագրեր),

այլալեզու վիմագրություն (վրացերեն, աղվաներեն, պարսկերեն, արաբերեն, ասորերեն և այլն),

վիմագրերի բովանդակություն, լեզու և գրչարվեստ,

ոչ պաշտոնական վիմագրություն. գրաֆիտի:

 

Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլեկտրոնային հասցեին. ars.vimagraget@gmail.com:

Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 10-11 նոյեմբերի, 2023 թ.: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:

Կապ՝ars.vimagraget@gmail.com, (094) 73-00-27

 

 

Նկարները՝

1. Հայերեն հնագույն վիմագրի կրկնօրինակը, Տեկորի տաճար, 5-րդ դարի երկրորդ կես (ՀՊԹ)

2. Հատված՝ Սյունյաց Հայրապետ եպիսկոպոսի խաչքարից, Տաթևի վանք, 1269 թ.

Send to