«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողով

Երք, 06/13/2023 - 10:00 - Հնգ, 06/15/2023 - 18:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են  «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովը (գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թ. հոկտեմբերին, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում):

 

Գիտաժողովի քննարկման թիրախում լինելու է խորհրդային կարգերի յոթանասուն տարիների (1920-1991թթ․) ազդեցությունը Հայաստանում, ի մասնավորի քննության նյութ են դառնալու խորհրդային քաղաքականության անդրադարձները, քաղաքական բռնությունները, խորհրդային և հետխորհրդային ուրբանիզացումն ու ապաուրբանիզացումը, լեզուն և խոսքը, արվեստը և ճարտարապետությունը։ 

 

Գիտաժողովը կայանալու է ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող․, 24 հասցեով։ Մուտքն ազատ է։

Գիտաժողովի ծրագիրը

Send to