ԹԱՐՄԱՑՈՒՄ: Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ

Չոր, 10/18/2023 - 09:00 - Ուրբ, 10/20/2023 - 18:00

 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ.  հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի  գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը նպատակ ունի  համակողմանիորեն քննելու  Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-տնտեսական և էթնոժողովրդագրական մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և փախստականության, սոցիալական շերտավորման և աղքատության, ամուսնության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող  փոխակերպումների,  հայոց տոնածիսական և պրոֆեսիոնալ մշակույթում ավանդականի և արդիականի նոր դրսևորումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, Հայաստանի մարդկային և գիտական ներուժի հետագա  զարգացման առումով սփյուռքի և հնարավոր  վերադարձի  հետ կապված հիմնախնդիրներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 25-ը զեկույցի ամփոփագիրն ուղարկել կազմկոմիտե հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ iae.ethnosociology@gmail.com: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն ներառյալ հոկտեմբերի 10-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ  զեկուցում­ները  հոդվածների  տեսքով  կհրատարակվեն  առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի  1-ը:

 

Ամփոփագրի չափորոշիչներ: Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, իսկ ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman: Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5 սմ, տառաչափը՝ 12, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել iae.ethnosociology@gmail.com, lusineangelush@gmail.com էլ. հասցեներով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +37498913314 (Լուսինե Անգելուշ) 

Send to