
Գիտաժողովը նպատակ ունի վեր հանելու հայոց տնտեսական մշակույթում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց արդի դրսևորումները:
Զեկուցումների հիմնադրույթներն ուղարկել մինչև 2023 թ. հոկտեմբերի 15-ը, հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ rafik.gabrielyan.93@gmail.com
Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 5-ը։
Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրատարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:
Ամփոփագրի չափորոշիչներն են.
Զեկուցման ամփոփագրերը պետք է ունենան 250-300 բառ (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:
Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղթի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:
Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը գրել մեծատառերով՝ կենտրոնում, ներքևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այնուհետև՝ ամփոփման տեքստը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 96 05 20 88 (Ռաֆիկ Գաբրիելյան):
Գիտաժողովի կազմկոմիտե
- Հոբոսյան Սուրեն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Ազգագրության բաժնի վարիչ)
- Դալալյան Տորք, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, փոխտնօրեն, Բանագիտության բաժնի վարիչ)
- Աբրահամյան Լևոն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ)
- Հայրապետյան Թամար, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ)
- Գալստյան Միհրան, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ)
- Գաբրիելյան Մխիթար, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, ավագ գիտաշխատող)
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն անգլերեն: