Շաբ, 05/25/2024 - 16:45
Ս.թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակում ՀՊԹ մասնաճյուղ Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի համակարգող ՀԱԻ ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ Գառնիի 2022թ. փրկարարական պեղումների մասին դասախոսությամբ, որից հետո միջոցառման մասնակիցների հետ թանգարանի սրահներում շրջայցի ընթացքում ակտիվ հարցուպատասխան և քննարկում եղավ: