Համագործակցության հուշագիր՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վարշավայի համալսարանի միջև

Երկ, 05/27/2024 - 16:15

Ս.թ. մայիսի 23-ին Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր՝ մի կողմից Վարշավայի համալսարանի, հանձին ռեկտոր Ալոյցի Նովակի, մյուս կողմից՝ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի», հանձին տնօրեն Արսեն Բոբոխյանի, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության», հանձին տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի», հանձին տնօրեն Կարեն Փահլևանյանի, միջև: Կնքման արարողությանը ներկա էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: 
Հուշագրի նպատակն է զարգացնել հայ-լեհական համագործակցությունը հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում: Հաջորդիվ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյան Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափություններին:
Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը՝ «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով:

Send to