Ռիկ Ադրիաանս. Լոս Անջելեսի հայերը և համացանցը. երիտասարդական մշակույթը ավանդական սփյուռքից դուրս

Հնգ, 04/06/2017 - 18:00 - 20:00

Ինչպե՞ս են արտահայտում Լոս Անջելեսի երիտասարդ հայերը իրենց ինքնությունը առօրյա կյանքում: Վերջին տարիներին զգալիորեն աճել է համացանցային մշակույթի դերը լոսահայ համայնքում, հատկապես երկրորդ սերնդի երիտասարդների դեպքում: Ավանդական ինքնության խորհրդանիշների փոխարեն այս երիտասարդ հայերը ստեղծում-կիսվում են թվային նկարներ և վիդեոներ, որոնք հումորով դիտարկում, ծաղրում և փառաբանում են լոսահայ համայնքի յուրահատկությունները: Սեմինարին այս երևույթը նաև համեմատվում է ավանդական սփյուռքի ինքնության հետ:

Rik Adriaans-ը Բուդապեշտի (Կենտրոնական Եվրոպական Համալսարանի) Central European University-ի Սոցիոլոգիայի և Սոցիալական Մարդաբանության բաժնի ասպիրանտ է: Նրա ատենախոսությունը անդրադառնում է Հայաստանի և Լոս Անջելեսի կապերին` մեդիայի և զանգվածային մշակույթի տեսանկյունից:

Send to