
Գիտաժողովի ընդհանուր ակնարկ
2017 թ. լրանում է ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների խորհրդանշական 1937թ.՝ «Մեծ տեռորի» 80-երրորդ տարելիցը: «Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունները մինչև 50-ական թթ. և ԽՍՀՄ քաղաքական բռնությունները. պատմություն, մշակույթ, հիշողություն» գիտաժողովի նպատակը Հարավային Կովկասում 20-րդ դարի առաջին կեսում խորհրդային պատմության և ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների քննարկումն է: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղել սովետական շրջանի ուսումնասիրության (sovietology) մեջ ներգրավված մասնագետներին տարբեր ոլորտներից՝ պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների, քաղաքական գործընթացների վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ հետազոտողներին:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներ
- Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր
- Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ արված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո
- 1937-38 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում
- 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից
- Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում
- Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:
Ամփոփագրերի ներկայացման պահանջներ
Զեկուցումները և համապատասխանաբար զեկուցումների ամփոփոգրերը (abstract) պետք է արտացոլեն վերոհիշյալ թեմաներից որևէ մեկի հարցադրումները: Ամփոփագրերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով՝ 300 բառի սահմաններում: Ամփոփագրերից զատ խնդրում ենք լրացնել գիտաժողովի հայտարարությանը կից ձևաթերթը:
Խնդրում ենք զեկուցման ամփոփագրերը և հայտատուի կողմից լրացված ձևաթերթը ներկայացնել մինչև սեպտեմբերի 29-ը info@iae.am էլեկտրոնային հասցեին՝ ավելացնելով sovietology բառը, կամ գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին հետևյալ հասցեներով. hkharatyan@gmail.com, gayashag@yahoo.com, gogstep@yahoo.com:
Մասնակցություն
Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի հիման վրա: Մասնակցության, ինչպես նաև գիտաժողովի անցկացման կոնկրետ վայրի մասին կտեղեկացվի մինչև հոկտեմբերի 5-ը: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Ընտրված զեկուցումները գիտաժողովից հետո կհրատարակվեն:
Գիտաժողովի աշխատանքային լեզու
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Կազմակերպական խորհուրդ
Հրանուշ Խառատյան
Գայանե Շագոյան
Գոհար Ստեփանյան
Հայտաձև
|
«Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, культура, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Culture, Memory») գիտաժողովին մասնակցության հայտի ձևաթերթ
|
1 |
Հայտատուի անուն ազգանուն, երկիր (նաև՝ ռուսերեն և անգլերեն ) |
2 |
Գիտական կոչում (այդ թվում՝ մագիստրոսի) (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
3 |
Աշխատանքի վայր, պաշտոն (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
4 |
Ինչ լեզվով է ներկայացվելու զեկուցումը |
5 |
Գիտական զեկուցման վերնագիր (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
6 |
Զեկուցման բանալի բառեր՝ հինգ-յոթ բառ (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |