Չորրորդական ժամանակաշրջանի լանդշաֆտները Փոքր Կովկասում. կլիմայական փոփոխությունների և մարդու գործունեության արտացոլումը գեոմորֆոլոգիայի վրա

Երք, 04/23/2019 - 14:00 - 14:45

 

Այս դասախոսության ժամանակ ամփոփ անդրադարձ կարվի միջազգային համագործակցությունների շրջանակներում Կովկասի կլիմայի, լանդշաֆտի փոփոխությունների եւ հնագիտության մեր 17 տարվա հետազոտությունների արդյունքներին:

Դասախոսության ընթացքում կբացատրենք Կասպից ծովի հարաբերական մակարդակի փոփոխությունների ազդեցությունը տարածաշրջանի հիդրոհամակարգի եւ նախապատմական բնակավայրերի վրա: Կներկայացնենք ջրային ռեսուրսների կառավարման եւ ոռոգման հայտնի ամենահին կառույցները, որոնք կապված են Փոքր Կովկասի կլիմայի և նորքարեդարյան հասարակությունների զարգացման հետ:

Դր․ Վենսան Օլիվյե, Էքս-Մարսել համալսարան, CNRS, LAMPEA

Send to